Կան մարդիկ, ովքեր փառք են վաստակում իրենց կյանքի ամեն մի օրով (փառք բառի լավագույն, ազնվագույն ու վեհագույն իմաստով), բայց ի հակադրություն իրենց այդ փառավոր կյանքի, դեպի հավերժություն իրենց ճամփան բռնում են համեստորեն: Համեստությունը, ընդհանրապես, արժանիքներից ու պատիվներից մեծագույնն է, իսկ մահն էլ առավելագույն համեստություն պահանջող բանն է: Մոմիկի օրինակը հիշեցնեմ, մեծանուն ճարտարապետը, հրաշալի ու անկրկնելի կոթողների հեղինակը, մահից առաջ ինքն իր համար շատ համեստ ու պրիմիտիվ մի խաչքար էր պատրաստել որպես տապանաքար:

Ու պատահականությունները պատահական չեն լինում, բարեկամներ, և այո, հենց սրիկա Լևոնի պատճառով Վանուշ Խանամիրյանի հրաժեշտի արարողությունը պիտի այսպես համեստ ստացվեր ու մեզ մտածելու տեղ տար իրական արժեքների շուրջ: Ինչու՞ այս ամենը միտքս եկավ ” չգիտեմ, ուղղակի երկար ժամանակ մեջս խմորվող ինչ-որ բաներ կային, որոնք հասկացա ու մինչև վերջ ընկալեցի, երբ այսօր մտա եկեղեցի: Եթե չգնայի, հաստատ այսպիսի բան չէի գրի: