«Բլոգ/Блог» խորագրի պահոցը

Ընդունելություն. Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց – 2014

Հնգամսյա երեկոյան դասընթաց լրագրողների, քաղաքագետների և ընդհանրապես հակա­մարտություններով ու ռազմական թեմաներով հետաքրքրվողների համար։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

  • Հայաստանը XXI դարում. խնդիրներ, սպառնալիքներ, մարտահրավերներ։
  • Ուժերի բալանս. տարածաշրջանի զինված ուժեր, ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ։
  • Պատերազմող մոլորակ. հակամարտություններ՝ Հյուսիսային Կովկասից մինչև Սիրիա, Աֆղանստանից մինչև Բալկաններ, միջազգային խաղաղապահ գործողություններ, պատերազմի ոչ ավանդական ձևեր։
  • Անկախության տարեգրություն. Արցախյան շարժում, պատերազմ, անկախության առաջին տասնամյակ։
  • Ռազմավարական աշխարհագրություն. Հայաստան և հարակից շրջաններ։
  • Մեդիագրագիտություն. արդյունավետ աշխատանք տեղեկատվության հետ, աղբյուրների վերլուծություն, քննական մտածողություն, տեղեկատվական անվտանգության հարցեր, նոր մեդիա գործիքներ։
  • Քարոզչության անատոմիա. տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու PR, հայկական և արտասահմանյան փորձի վերլուծություն, քարոզչական միֆեր, թեզեր։

Ավելի մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ դիմումի ձևի մասին կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հայտարարության տարածումը ողջունելի է 🙂

Պիտակներ. , ,

ԱԺ օպտիմալացում

Չէ, բայց յարաբ խի՞ ունենք Ազգային Ժողով։ Ոնց նայում եմ, մեր համար մի հատ ցելի ԱԺ ունենալը ճոխությունա։ 131 հոգի մուֆթա տեղը վեր են կենում, գալիս են եքյա շենքը զբաղեցնում, ժամանակ վատնում, որ ի՞նչ։ Վերջիվերջո էդ մարդիկ հո պարապ չեն, բիզնեսա, բանա, էն էլ էս նոր տարվա դեմ ու ցրտին։

Էդքանի փոխարեն մի հատ պուճուր սենյակա պետք վերցնել, որտեղ կհավաքվեն խմբակցությունների ղեկավարները կամ քարտուղարները, ասենք Գալուստ Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը ու Զարուհի Փոստանջյանը։ Հա, մեկ էլ Հովիկ Աբրահամյանը կլինի։

Կառավարությունն իրա պեչատելու անհրաժեշտ թղթերը կբերի, Հովիկ Աբրահամյանը կասի, թե ինչ թղթեր են քվերակվում ու կհայտարարի քվեարկություն։ Ըտեղ Գալուստ Սակահյանը կասի 70 կողմ, մյուսները կասեն համապատասխանաբար 36, 7, 6, 5, 4 դեմ, Հովիկ Աբրահամյանն էդ ամեն ինչը կգրանցի, պեչատը կխփի, հետ կտա կառավարությունը։

ԱԺ շենքն էլ կարա խոսքի որպես հյուրանոց ծախվի ինչ-որ մեկին։ Ինչու՞ ոչ։ Համ էլ բյուջե փող կլցվի, ահագին փող էլ կխնայվի, դե ընտեղ ԱԺ աշխատակազմա, բանա, լույսի ու գազի փողա վերջիվերջո, ծառայողական մեքենաներ։

Կամ, ասենք էդքան հավաքվել էլ պետք չի էէէ։ Ավելի հեշտ ձև կա, կառավարությունը քյասար սաղ թղթերը մեկի հետ կուղարկի Գալուստ Գրիգորիչենց տուն, Գրիգորիչը մի հատ նավսյակի կզանգի մյուս խմբակցությունների ղեկավարներին, որ ճշտի կողմ են, դեմ թե ձեռնպահ, արձանագրություն կկազմի, պեչատը կդնի ու էդ նույն մարդու հետ կուղարկի հետ կառավարություն։

Ֆսյո, ավելի էժան, ավելի արագ ու նույն որակի։ Օրենքներ ընդունելը կդառնա 5 րոպեի գործ, բա չէ, կարդալ, քննարկել հանձնաժողովներում, հետո նիստի ժամանակ, ելույթներ ունենալ, հարցեր տալ, որ ի՞նչ այ ախպեր։

Պիտակներ. , ,

Показательное зрелище с мордобоем специально для черни. Типа: “смотрите, как мы можем с черножопими”. Даже целый министр захотел, так сказать, насладиться моментом. Блядь, и эти люди всего каких-то 30 лет назад предлагали человечеству альтернативный миропорядок, а сегодня все еще претендуют на цивилизаторскую роль в мире?

З.Ы.
И история нашего Грачья Арутюняна тоже из этой серии. Там конечно не было предумышленного убийства ” трагическое стечение обстоятельств, но почерк и отношение государства один и тот же.

Պիտակներ.

Էս էլ ես, պռաշու լյուբի ի ժալոված

Ուրեմն ամսի 27-ին մեր Մենթոր Գրաֆիքսի նոր դուքյանի պաշտոնական բացումն էր։ Ընկերության ղեկավարություն, վարչապետ ու մի դափոն լրագրող։

Քանի որ պաշտոնական ճառեր չեմ սիրում (իսկ այդ օրը դրանք շատ էին), իսկ լրագրողներին էլ ավելի քիչ եմ սիրում, իմ համար իմ աշխատատեղում նստած գործս էի անում ու «Հինգալլա-հինգալլա»-յի եբրայերեն տարբերակը լսում (ի դեպ, շատ հավեսն է, լսեք այստեղ

Մեկ էլ շրջվում եմ ու կողքս վարչապետն է, հետն էլ էդ մի դափոն լրագրողները от судьбы не уйдешь։

Ստանդարտ հարցուպատասխաններ. ի՞նչ ես անում, ինչքա՞ն ժամանակ ես աշխատում ևն։ Վերջում էլ արմնյուզի լրագրողը «контрольный выстрел» արեց, հարցնելով, թե էդ ծրագիրը, որ գրում են, օգտատերերը ո՞նց են օգտագործելու։ Ո՜նց եմ ափսոսում, որ չֆայմեցի ասեմ, թե ֆեյսբուքի application-ա լինելու հատուկ։

Ի դեպ, հետագայում պարզվեց, որ էդ պաշտոնական ճառասացությանն իզուր չգնացի, որովհետև ընկերության ղեկավարների ելույթների թարգմանությունները արվեստի գործեր էին ու արդեն 2-րդ օրն է անեկդոտների թեմա են։ Օրինակ «millions of code lines»-ը թարգմանվել էր «միլիոնավոր կոդի գծեր»։

Պիտակներ. , ,

Ծոծրակիս հաջորդ սերնդի շունչն առաջին անգամ զգացի, երբ մի երեխա մոտեցավ ու թե. «ձյաձյա, չեք ասի՞ ժամը քանիսնա»։ Էդ «ձյաձյան» ինձ պարալիզացրեց, որովհետև ընդամենը 10-րդ դասարան էի։

Երկրորդ անգամ դա եղավ, երբ առաջին անգամ ինձ «պարոն»-ով դիմեցին. էդ մի 2 տարի առաջ էր։ Մինչև հիմա ներվայանում եմ, որ տենց են դիմում։

Երրորդ անգամն էլ այսօր, երբ ինձ հարցրեցին, թե ո՞վ է … Լոբզիկը։ Ու հարցնողը այնպես չի, որ հայ-ադրբեջանանակն թեմայով չէր հետաքրքրվում։

Պիտակներ. , ,

Ցուցակագրման մասին

Ժամանակ առ ժամանակ հայոց ինտերնետներում ինչ-որ ցուցակներ են կազմվում. ազգի դավաճանների, տականքների, հող հանձնողների ևն ևն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դա կազմում են ամենաանկեղծ մղումներից ելնելով, բայց եկեք տեսնենք, թե ինչ ճակատագիր են ունեցել ոչ պակաս անկեղծ մղումներով այլ ցուցակագիրներ։

Եկեք օրինակ` ուշադրություն դարձնենք ընկեր Եժովի վրա։ Ցուցակների կազմումն ընկեր Եժովը սկսել էր առնվազն 1934-1935թթ.։ Կազմել էր պատասխանատվության և պարտքի լուրջ զգացումով ու անօրինակ աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ կազմված ցուցակն ավելի քան 700 կիլո մարդկանց անուններով, հիրավի, արժանի է Գինեսի ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելուն։

Բայց ոչինչ հավերժ չէ և 1938-ին ԽՍՀՄ գլխավոր ցուցակագրի պաշտոնում ընկեր Եժովին փոխարինեց ընկեր Բերիան։ Վերջինս էլ իր սեփական ցուցակում գրանցեց նաև ընկեր Եժովին։ Դե ի՞նչ ասենք, հողը բետոնից լինի վրան։

Ընկեր Բերիայի կարիերան շատ ավելի երկար տևեց, մոտ 15 տարի, բայց 15 տարի անց անսպասելիորեն պարզվեց, որ նա ևս ցուցակագրված է։

Ընկեր Բերիային ցուցակագրած Սերգեյ Նիկիֆորովիչ Կռուգլովի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց։ Նրան չգնդակահարեցին, մարդն ինքը սեփական նախաձեռնությամբ ընկավ գնացքի տակ։

Եթե կարծում եք, թե սա զուտ խորհրդային ֆենոմեն էր, առաջարկում եմ ծանոթանալ քաղաքացիներ Ժան-Պոլ Մարատի, Ժորժ Դանտոնի, Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և այլոց կենսագրություններին։ Սրանք բոլորն անվանի և փորձված ցուցակ կազմողներ էին։

Եվ այս բոլոր բարի մարդիկ դեռ ամենահայտնի ցուցակագիրներն են, սիրելի մեծիկներ և փոքրիկներ։ Մինչդեռ նրանց բազմաթիվ օգնականների, խորհրդականների, ենթակաների և պարզապես համակիրների անունները, ովքեր անմասն չէին մնում ցուցակ կազմելու հայրենանվեր գործից, այսօր չի հիշում նույնիսկ Ինտերնետը։

Հ.Գ.
Ի դեպ, բրիտանացի գիտնականներն այս ֆենոմենը բացատրում են այն փաստով, որ ցուցակագիրը ցուցակի վերջում գրում է նաև իր անունը, օրինակ` «կազմեց` այսինչը», իսկ գնդակահարողներն էլ հասնում են ցուցակի վերջին, կարդում են անունը և ցուցակագրողին էլ են գնդակահարում։ Թյուրիմացաբար։

Պիտակներ. , , ,

Թե ինչու չեմ ընտրելու

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ սույն գրառումը պատվիրված է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀՇ-ի, «Ժառանգության», ԿաԳէԲէ-ի, Մոսադի, ՑեԷռՈւի, Ֆրանսիական Մեծ Օթյակի, Մոսադի մի այլ բաժնի, Սերժ Սարգսյանի փեսայի, Ռոբերտ Քոչարյանի և Ապազգային Ուժերի Համաշխարհային Կոնգրեսի կողմից։ Եթե դուք քաղաքականապես ակտիվ եք և հատկապես երիտասարդ ու արդեն որոշել եք, թե ում եք տալու ձեր ձայնը, ապա սույն գրառումը կարող է առաջացնել ձեր արդարացի զայրույթը, վրդովմունքը, սակայն դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, քանի որ ничего личного, только бизнес։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Սյունիքի արոտավայրերի մասին

Հենց սկզբից ասեմ. այդ գործարքը ես խնդիր եմ համարում, բայց առայժմ չեմ համարում լուրջ խնդիր, ինչպես նաև չեմ համարում, որ բարձրացված աղմուկը համարժեք է խնդրի կարևորությանը։ Մյուս կողմից, ես դեռևս չմարած հույս ունեմ, որ այս աղմուկը առիթ կդառնա, որ հասարակական քննարկման առարկա դառնան Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները։

Մանրամասները cut-ի տակ։ Զգուշացնեմ, որ տեքստը շատ երկար է ստացվել։
Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , , ,

Պեառ-2

Նախորդ անգամ գովազդում էի sergey_larenkov-ի ու u-96-ի բլոգերը։

Հիմա շարունակեմ այդ գործը.
humus ‒ կարելի է ասել անտիկվար լուսանկարների արխիվ ԿՄ-ում։ 19-րդ դարի լուսանկարներով սկսած, ֆոտոսեսիաներով վերջացրած։ Պիտի որ հետաքրքրի լուսանկարչությունը և/կամ պատմությունը սիրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր դեմ չէին լինի օրվա մեջ մի քանի րոպե գործերից կտրվել ու ինչ-որ գեղեցիկ ֆոտոշարք նայել։ Ի դեպ, պատահում են նաև Հայաստանին վերաբերող շարքեր։

Հաջորդ գովազդվողը բլոգն էլ է «լուսանկարչային». fotografersha ‒ այս բլոգն արդեն այն մարդկանց ճաշակով կլինի, ովքեր հետաքրքրվում են լուսանկարչությամբ և ավիացիայով։ Ոչ ավիացիոն լուսանկարներ հազվադեպ են։ Մատյանի թերությունը ‒ մի քիչ գովազդային ուղղվածություն ունենալն է, բայց կատաստրոֆա չի։

Երրորդ գովազդվող բլոգն էլ է լուսանկարչային։ Սա էն գլխից բիզնես‒պրոյեկտ է, բայց գովազդային նյութեր տեղադրելիս հեղինակը բարեխղճորեն ու կարմիրով զգուշացնում է, որ տվյալ գրառումը պատվիրված է։ Իսկ այնպես. նկարները լավն են sergeydolya։

Մոռանանք լուսանկարները։ legatus-minor առաջին հերթին կհետաքրքրի ռազմական թեմայով հետաքրքրվողներին, հատկապես, եթե ցանկություն կա ադեկվատ մեկնաբանություններ ու կարծիքներ լսել։ Արդեն ընթացքում կբացահայտեք, որ հետաքրքիր են նաև ոչ ռազմական ու նույնիսկ անլուրջ և ցանցառոտ գրառումները 🙂

Իսլամով հետաքրքրվողներին էլ առաջարկում եմ նորահայատ հայալեզու բլոգ armislam։ Ցավոք, հետաքրքիր հայալեզու բլոգներ ԿՄ‒ում էս վերջերս հազվադեպ են հայտնվում։ Թերությունը ‒երկար տեքստերը cut‒ի տակ չդնելը, ինչի համար Մեծ Դատաստանի օրը Աստված հեղինակին դաժանորեն կպատժի 🙂

Պիտակներ. ,

Նժդեհի մասին ֆիլմը չեմ նայել ու դեռ պարզ չի կնայեմ թե չէ։ Առայժմ կսպասեմ ֆիլմի մասին կարծիքների, իսկ որ ավելի լավ է` ռեցենզիաների, եթե լինեն։ Հա, ի դեպ, Հայաստանում կինոքննադատ հասկացություն գոյություն ունի՞, երբևէ լսե՞լ եք այդպիսի բան։ Եթե չէ, ինքս ինձ հայտարարում եմ հայ կինոքննադատության հայր։ Խի՞ չէ որ։

Վերադառնամ ռեցենզիաներին. ահա ֆիլմի մասին ինձ հանդիպած առաջին ռեցենզիան ։ Ու կարծես վատ չի գրված, թեև հեղինակն ինքն էլ չի կարողանում խուսափել պաթոսից, բայց Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից հաստատված թույլատրելի չափաբաժինը չի խախտում։ Որպես ռեցենզիայի մինուս կարելի է նշել նաև մարտական տեսարանների ռեալիստիկության հարցին չանդարադառնալը, իսկ դա իմ կարծիքով պատմական-ռազմական թեմայով ֆիլմի համար շատ կարևոր հարց է, բայց դե չմոռանանք, որ գրողն աղջիկ է։

Սպասենք այլ ռեցենզիաների։

Հ.Գ.
«Ժողովուրդ, շատ լավնա, անպայման նայեք»-ը իմ համար ոչ ուշադրության արժանի կարծիք է, ոչ էլ առավել ևս ռեցենզիա։

Պիտակներ. , ,