Երկու անհաջող տուրերից հետո, մեր տղամարդկանց հավաքականը նորից հաղթանակ տարավ: 8-րդ տուրում մենք խաղում էինք լեհերի հետ:
1. Ռադոսլավ Վոյտազեկ 0.5:0.5 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0.5:0.5 Բարտոզ Սոցկո
3. Բարտլոմիեյ Մացիեյա 0:1 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Կամիլ Միտոն
Մրցակիցները դեռ պայքարում են: Այս պահին Ադրբեջանի հավաքականը 1:2 հաշվով հաղթում է Հունգարիային, բայց մի պարտիա դեռ չի ավարտվել: Իր հերթին Ռուսաստանի առաջին հավաքականն էլ առայժմ հաղթում է Ուկրաինայի հավաքականին 2:1 հաշվով, բայց վերջին պարտիան դեռ չի ավարտվել:
Հավելում 1:
Ռուսաստան 1 ” Ուկրաինա վերջին պարտիան էլ ավարտվեց ուկրաինացի շախմատիստի հաղթանակով: Ընդհանուր հաշիվը 2:2:
Հավելում 2:
Ավարտվեց նաև վերջին պարտիան Հունգարիա-Ադրբեջան խաղում. ադրբեջանցի շախմատիստը պարտվեց: Ընդհանուր հաշիվը դարձավ 2:2:
Հավելում 3:
Այս պահի դրությամբ Ուկրաինան ունի 14 միավոր, Հայաստանը, Ռուսաստանի առաջին հավաքականը, Հունգարիան, Վրաստանը, Ֆրանսիան և Ադրբեջանն ունեն 13-ական միավոր, Չինաստանը, ԱՄՆ, Իսրաելը և Կուբան` 12-ական միավոր: