Շատ հետաքրքիր է, թե ինչպես միևնույն բանը տարբեր մարդիկ լրիվ տարբեր ձևով են ընկալում ու լրիվ տարբեր բաներ են տեսնում: Մի երկու տարի առաջ Յութուբում հայկական և ադրբեջանական օրորոցայինների էի ռաստվել ” ինչ-որ գրանտոդ ծրագրի մաս էր “Աշխարհի ժողովուրդների օրորոցայիններ”, այսօր նորից ռաստվեցի, հիշեցի: Ահա դրանք.

Ահա հայկականը.

Սա էլ ադրբեջանականը.

Օրինակ, երբ որ ես սա առաջին անգամ տեսա ու լսեցի, առաջինը ուշադրությունս գրավեց, որ ադրբեջանական օրորոցայինի մեղեդին հայկական է: Գռուլը նայելուց հետո ուշադրություն դարձրեց, որ ադրբեջանական հոլովակում չգիտես ինչու խցկել են բիբլիական և քրիստոնեական մոտիվներ ” Մասիսը հիշեցնող լեռ, աղավնիներ, գառներ և այլն: ՕԱ-ի Զիդանի ուշադրությունը գրավել էին ադրբեջանցու տարազում զենքի առկայությունը և հայկականում դրա բացակայությունը: Ընկերներիցս մեկը նայելուց հետո ասեց. “արա դե օրինակ հայկականում ինչ-որ հեծանիվ, բան-մանա երազում, եսիմ ինչ, իսկ ադրբեջանականում էն գլխից -“տղա ջան մեծանաս, չոբան ես դառնալու, ավել բանի հույս հանկարծ չունենաս, էսա””, մեկ ուրիշը, չեմ հիշում, թե ով էր, նկատեց, որ ադրբեջանական հոլովակում մարդը երեք երեխա է ունենում: Մի խոսքով: Հիմա ասածս ի՞նչա: Ոչ մի բան էլ չի, ուղղակի պահի տակ հիշեցի: