Լավ լուր հայ շախմատասերների համար: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2011 թվականից վերադարձել է հարազատ ֆեդերացիա ու այսուհետ հանդես կգա մեր հավաքականի կազմում: Սերգեյը բավականին ուժեղ շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 26-րդ տեղը 2721 միավորով և մեր ֆեդերացիայում այդ ցուցանիշով զիջում է միայն Լևոն Արոնյանին: Մի խոսքով հուսանք, որ Սերգեյ Մովսիսյանի վերադարձը կուժեղացնի մեր հավաքականի խաղը: