Աչքիս մենք` հայերս, ինչ-որ հատուկ թուլություն ունենք ուրիշների ստացած նվերների նկատմամբ։ Ի՞նչ է անելու իր “Բենթլին” Նավասարդ սրբազանը, իսկ Շուշան Պետրոսյանն իր բնակարա՞նը։ Պահանջում ենք, որ վաճառեն և բարեգործության տան, կոչ ենք անում, բլաբլաբլա։ Է հա, հասկացա, ասենք վատ չէր լինի, շատ գեղեցիկ կլիներ, Բենթլիի դեպքում նույնիսկ ճիշտ կլիներ, բայց … բայց դա արդեն այդ մարդկանց որոշելու հարցն է, իրենք, իրենց պատկերացումները, թե ինչն է իրենց անհրաժեշտ, ինչը ոչ ու իրենց խիղճը։

Ու հետո մի բան էլ կա, բարեգործությունը կոչով ու պահանջներով չի արվում, դա ի՞նչ բարեգործություն։ Բարգեգործությունը պիտի արվի լուռ ու առանց աղմուկի։

Հ.Գ.
Նոր նայեցի ֆեյսբուքում. բնակարանները անապահովներին նվիրելու կոչին միացել են շուրջ 3000 մարդ։ Հետաքրքիր է, եթե սկսեն ասենք 1000-ական դրամ հավաքել բարեգործական նպատակներով, այդ 3000-ից քանիսը կտա։