Դեռ անցած տարի ասել էի, որ վերջապես ունենք հավաքական, որով նույնիսկ պարտության դեպքում կարող ենք հպարտանալ, իսկ հաղթանակի դեպքում էլ չասեմ։ Էն էլ ի՜նչ հաղթանակի։ 0։4 մրցակցի դաշտում, էն էլ լուրջ մրցակցի։ Բայց հաղթանակից ավելի շատ դուրս եկան մի ուրիշ բան.

Մեր հավաքականը գիշատչի բնազդ ունի։ Բռնելով հակառակորդի, հա, հենց հակառակորդի թույլ տեղից` էլ բաց չի թողնում, սեղմումա մինչև վերջ, խեղդում ու սատկացնում, առանց ներելու, առնաց խղճալու, քամումա հակառակորդից արյան ամենավերջին կաթիլն անգամ։ Հայ չլինեի, Հայաստանի հավաքականը կսիրեի այդ բնազդի համար, որովհետև ֆուտբոլային թիմում այդ բնազդն եմ ամենից շատ գնահատում։ Նույն բանի համար եմ սիրում նաև «Բարսելոնային»։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես իրար հետ չեմ համեմատում մեր հավաքականին ու «Բարսելոնային», ուղղակի ուզում եմ, որ լավ պատկերացնեք, թե հատկապես ինչը ի նկատի ունեմ։ Հավատացեք` այդ բնազդը ամեն տեսակ հաղթանակից շատ ավելին արժի։

Շատ դուրս եկավ նաև մի այլ բան, մեր տղաները իրար նկատմամբ ագահ չեն, վկա 3-րդ գոլը։ Հենրիխ Մխիթարյանը կարող էր ինքը փորձել դարպասապահի վրայով գնդակը գցել ցանցի մեջ, բայց առանց վարանելու գնդակը փոխանցեց Գևորգ Ղազարյանին։ Սա արդեն թիմ լինելու վկայություն է։