Այսօր հաճելիորեն զարմացա, երբ նայեցի «Զինուժը»-ի ռեպորտաժը Աշուլուքում անց կացված ՀՕՊ համատեղ զորավարժությունների մասին։ «Զինուժ»-ից չէի սպասում այդպիսի բան։

Այ այս ոճով պիտի լինեն ռեպորտաժները, որ հետաքրքիր լինեն։ Հենց տեղում, հենց դեպքերի մասնակիցների հետ անմիջական ու անկաշկանդ շփումով, դա համեմված պաշտոնյաների արձագանքով ու նաև «ռեալ-թայմ» կայֆերով։ Ապրեն։

Եվ ընդհանրապես, այս վերջին օրերին ՊՆ-ն էլ շատ հաճելիորեն զարմացրեց։ Մի շաբաթ է, ինչ քննարկող հիմնական թեման սպասվող զորահանդեսն է ու նորությունները ամեն օր գալիս են։ Դա սկզբից «Սկադ»-երի հայտնվելն էր, հետո սեփական արտադրության զինատեսակները, հետո երկնքից մեր գլխին ընկավ (կարելի է ասել բառացիորեն) ադրբեջանական ԱԹՍ-ը, որի մասին խոսակցությունները մինչև հիմա էլ գնում են ու թեման շարունակում է ակտուալ մնալ, քանի որ ՊՆ-ն տեղեկությունները փոքր մասնաբաժիններով էր բաց թողնում։ Այդ ամենը շատ հարթ կապվեց սեփական արտադրության ԱԹՍ-ի հետ, որն էլ էլի առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, իսկ այսօր էլ փորձի ժամանակ։ Կամ ասենք փորձերը հրապարակում։ Եվ վերջապես «Տոչկա-Ու»-ն։ Ու սա, դեռ կարող է պատահել, որ բոլորը չլինի։ Ու այսպես մաս-մաս խաղաքարտերը բացելով, թեման անընդհատ ակտուալ պահվեց։