Նախկինում մենք արդեն շատ հիմնավոր ու անհերքելի ձևով ցույց էինք տվել, որ այսպես կոչված «հնդկացիական քաղաքակրթությունն» իրականում հայկական քաղաքակրթությունն է։

Եվ ահա, այդ անհերքելի ճշմարտության ևս մեկ ապացույց.

5500 տարվա վաղեմության հայերեն գրեր՝ Բոլիվիայում

Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում, շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի և դրա վրա հայերեն տառերի առկայության մասին «Հայացքն» այսօր հարցազրույց է հրապարակել փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

«Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական և այլ փաստերով, մարդու` կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է և հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայ-տանբերված տարաբնույթ գտածոներ փաստեր, տեղեկություններ:

Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված Ա Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես, «…հնարավոր է, որ շումերա-աքադական է»: Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երևացին մի շարք հայերեն տառեր` է, Հ, Ձ, Ձ, Ղ, Դ, 3, Ո, Ռ, Ց, և մի քանի խաչ: Բառեր ե բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը»,- նշել է հայր սուրբը:

shamshyan.com