Ե՞րբ էինք վերջին անգամ տեսել, որ ԱԺ-ում կառավարության ներկայացրած օրինագծին սենց քննադատեն: Ես չեմ հիշում տենց բան: Ուրեմն հիշեցին էլ ֆաշիստական Գերմանիա, էլ Կարմիր տեռոր, էլ հակասահմանդրական, էլ կառավարության վստահության հարց, էլ տապալված հակաճգնաժամային ծրագրեր, էլ ներքին արտադրող ու էլ ես շատ գիտեմ թե ինչ: Հայրենի երեսփոխանների միտքը թռիչքներ էր, որ ապրում էր: Ես, որ Արշակ Սադոյանի գնալուց հետո ԱԺ չեմ նայում, երեկ ուղղակի զմայվում էի այդ հեռուստաթատրոնով: Մի քիչ էլ, որ գնար, կսկսեին արդեն իրանց մեջից մատնացույց անել, թե “այ հենա սաղս էլ գիտենք, որ էս մեր կոլեգան հարկեր չի մուծում, թող իրան գործող օրենսդրությամբ էն բանից անեն”: Ասեմ, որ առավել մոտիկ էին մատնացույց անելուն դո… թֆու “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամները: Հա, հա:

Ես  իհարկե համաձայն եմ, որ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները էշություններ են, բայց երեսփոխաններ ջան, էտ որ Կառավարությունը ուրիշ էշություններ էշությունների հետևից բերում էր. էլ կրթական, էլ ընտրական, էլ եսիմ ինչական, խի՞ ձեն չէիք հանում, այ ես ձեր էն մաշված “Այո”-ի կնոպկին ղուրբան: Էտ, որ մանր ու միջրն բիզնեսին էին “ստվերից հանում”, էտ խի՞ մի ծպտուն չէիք հանում, այ ես ձեր երեկվա ճարտասանությանը մեռնեմ: Դուք ոչ մեկդ մանր ու միջին բիզնես չունեք, դրա համա՞ր:  Հիմա հենց ձեր կաշվին են կպնում, տենց ռեզկի ազգի մասին մտածող դառաք, հա՞: