«Պատմություն/История» խորագրի պահոցը

Ընկերաժապավենս վերջին երկու օրում

Այ ընկերներ ջան, երկու օրվա մեջ այդքան բան գրել կլինի՞, որ դուք էլ գրել: Ես էլ մարդ եմ չէ՞: Տուն-տեղ, գործ ունեմ:

Ասեմ ինչ տեսա:

1. Եվ ուրեմն (C) շարունակվում է մեր որսկան ախպոր ՃՃՃ որսորդական արկածների բուռն քննարկումները: -Էդ ու՞մ փողերովա գնացել,- հետաքրքրում է շատերին: -Սաղ մեր ժողովրդի փողերով,- պատասխանում են իրենք իսկ հարց տվողները: Է հա ժողովուրդ ջան, որ ես էլ ամսեկան 1500 թե 2000 դոլար թոշակ ստանայի, արտասահման պետության հաշվին մեկնելու իրավունք ունենայի, ես էլ կգնայի էտ ձեր տանզանիաներում ու քենիաներում տո առյուծ խփելու էլ, տո բույվոլ խփելու էլ, տո փիղ խպելու էլ (չէ էս վերջինը ջնջեմ, թե չէ Փիղը ինձ կխփի): Ես չեմ սիրում, երբ գնում են դեգեներատի պես վանդակում կենդանի են խփում գռանատամյոտով, բայց դա կլինիկական դեպքա: Ինչ վերաբերում է որսին ու որսորդությանը, ապա դրա դեմ ոչ մի բան չունեմ, եթե, իհարկե, Հայաստանում վերացող կենդանիների որս չի:

2. Կարենի մոտ տեսա վարչապետի ցնորքների մասին գրառումը: Խոսք գնաց, մասնավորապես, դրսի համար մասնագետներ պատրաստելու թեմայի մասին: Կարենի ընդդիմախոսների մոտ, կարմիր թելով գնում էր “դրսում պատրաստված լավ մասնագետներն այստեղ պահանջված չեն, դրա համար էլ հետ չեն գալիս” միտքը: Ասեմ, որ սրա նման բան լսելուց ֆազերս քցում են: Ասեմ ինչու:

Դիցուք ունենք մի հատ երկիր: Հիմա էտ երկիրը երկիրա, թե երկիր չի, դա էական չի: Էականն այն է, որ այդ երկիրն ունի որոշակի որակի և քանակի որոշակի մասնագետների պահանջարկ, իսկ այլ մասնագետների պահանջարկ չունի և տեսանելի ապագայում չի էլ ունենա: Ընդհանրապես, կյանքը այնպես է դասավորվել, որ պահանջվող մասնագետները ոչ քյալամի թփի տակ են հայտնաբերվում, և ոչ էլ արագիլն է բերում: Պահանջվող մասնագետները պատրաստվում են երկրի կրթական համակարգի կողմից մի 15-20 տարվա ընթացքում /դպրոցից սկսած ու ասպիրանտուրաներով վերջացրած/ կամ էլ, եթե երկրում հնարավոր չէ, այլ երկրների կրթական համակարգերի օգնությամբ են պատրաստվում: Հիմա, այ ձեր ցավը տանեմ, եթե էտ անտեր արտասհմանում պատրաստված լավ մասնագետը, տվյալ երկրում պահանջված չի, ապա ինչու՞ է այդ մասնագետն ընդհանրապես պատրաստվում: Դրա փոխարեն պիտի պատրաստվի մասնագետ, որը պահանջված է:

Վերադառնալով Հայաստանին (յանիմ Հայաստանից շեղվել էի, որ հիմա էլ վերադառնում եմ էլի) ասեմ, որ դա նույնն է, որ Հայաստանը լավ կոփված երիտասարդներ ուղարկի դրսում ստորջրյա ռազմանավերի նավաստիներ դառնալու համար: Է պարզ չի՞, որ այդ նավաստին Հայաստան չի վերադառնա: Հա, հասկացա, որ բարձր տեխնոլոգիաներ, բան-ման, էսա մի երկու տարուց Ճապոնիային տալիս անցնում ենք, բայց կա մի հատ շատ պարզ ճշմարտություն, եթե դու խելքը գլխին էլեկտրիկ չես պատրաստում, ապա պետք չի, որ դու մտածես միկրոսխեմաների արտադրության մասնագետներ պատրաստելու մասին: Եթե դու խելքը գլխին զոդող (սվառչիկ էլի) չես պատրաստում, ապա պետք չի երկնաքերեր կառուցելու գործում հմուտ մասնագետներ պատրաստես: Չէ, միկրոսխեմաների արտադրության ու երկնաքերերի կառուցման գործերում գլուխ հանող մասնագետները շատ լավ բաներ են, բայց հիմա նաղդ քեզ էլեկտրիկ ու զոդող ա պետք, ու դու դա չունես:

Ի հավելումն: Իմ ֆազերը քցող մեկ այլ արտահայտություն է. “այնպես անենք, որ մեր դիպլոմը ուրիշ տեղերում անցնի”: Մեր կրթական համակարգը մեր համար պիտի մասնագետներ պատրաստի ու մեր կրթական համակարգին չպիտի հուզի, թե իրա դիպլոմը ուրիշ տեղ անցնումա, թե ոչ: Ավելին` մեր կրթական համակարգն ամեն ինչ պիտի անի, որ մեր դիպլոմը ուրիշ տեղ չանցնի, իհարկե, առանց կրթության որակին վնաս հասցնելու: Մեր մոտ լրիվ հակառակն է արվում ” որակը վնասելու գնով դիպլոմը դարձնում ենք “արտասահմաններում անցնող”:

Եվս մեկը հավելում կանեի, բայց միգուցե ոմանք վիրավորվեն:

3. Ոմն Իլյա Կրամնիկի բլոգում մի բավականին դիպուկ արտահայտություն տեսա, որը հարկ եմ համարում մի փոքր ձևաձոխությամբ մեջբերել. “Потенциалы стран это не боевые заряды, танки, носители и прочее гремящее железо, а 1) мозги и 2) яйца.”: Ով ինչպես ուզում է, թող հասկանա:

4. Կաթողիկոսի Բաքու այցի մասին: Ճիշտն ասած չեմ հետևել ու գաղափար չունեմ, թե ինչ կոնտեքստում է եղել այդ այցը: Կարողա ինչ-որ քաղաքական պահեր կան, “ռսի ոտը մեր հողում խերով ա եղել, իսկ ամերիկացունն էլ ավելի խերովա լինելու” վիճակներ, չգիտեմ: Իսկ կոնտեքստից դուրս ” Բաքուն, իհարկե, այն քաղաքն է, որի վրա բազմաթիվ հայերի անմեղ արյուն կա ծանրացած ու, այո, Բաքուն պիտի կործանվի, այնպես հողին հավասարեցվի, որ փորձառու հնագետն էլ այնտեղ բան չկարողանա գտնել: Այս լույսի տակ, Կաթողիկոսի այցը երկակի զգաողություններ է առաջացնում. ասենք գնալ էլ կա, գնալ էլ էլի: Եթե ասենք Կաթողիկոսը գնար ու Բաքվի հայկական եկեղեցիներից մեկում Բաքվում զոհված հայերի հոգեհանգստի պատարագ մատուցեր, ապա դա ուրիշ բան: Իսկ այսպես, մի տեսակ անկապ է ստացվում: Է հա, գնաց, յանիմ ի՞նչ: Ու այցի դեմ բողոքն էլ է մի տեսակ անկապ:

Ի դեպ, ասեմ, որ չուշկաների ծառուղի Կաթողիկոսի այցի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությանը չեմ հավատում, բայց դա առանձին թեմա է:

5. Մի քանի տեղ տեսա ապրիլի 24-ի թուրքական քեֆ-ուրախությունը: Ի՞նչ ասեմ: Գուցե տարօրինակ է, բայց միանգամայն հանգիստ ու առանց վրդովմունքի վերաբերվեցի այդ տեսարանին: Ընդհանրապես ոչ մի զգացողություն չառաջացավ մոտս: Ոչ զայրույթ, ոչ ատելություն, ոչ բարկություն. բացարձակապես ոչ մի բան: Այ ստամբուլյան հիշատակի բեմականացումը ինձ վրդովվեցրեց, իսկ սա` ոչ, լրիվ նորմալ է: Թուրքերն արտահայտում են իրենց անկեղծ ուրախությունը, որ հայ են սպանել: Այդպես էին 100 տարի առաջ, այդպես են հիմա ու այդպես են լինելու 100 տարի հետո: Դա թուրքի ազգի բնույթն է և դա է միակ սպասելի վարվելակերպը թուրքից: Ցանկացած այլ վարվելակերպ թուրքից կամ անոմալիա է, կամ բեմականացում: Դա պետք է հստակ գիտակցել:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Ու թող մեզնից ոչ ոք Թումանյանից խելոք ու իմաստուն իրեն չկարծի:

6. Этот на русском напишу. У ежиков была замечена книга “История Армянского Царства”.

Պիտակներ. , , , , ,

“Ռուսական և Օսմանյան կայսրությունների բախման թատերաբեմ դարձավ Արևելյան Անատոլիան` պատմական Հայաստանը” ” ի՞նչ եք կարծում որտեղի՞ց է այս մեջբերումը:

ՀԱՎԵԼՈՒՄ.

Հ1-ով Լոուրենս Ջորդանի “Հայերի Ցեղասպանությունը” փաստագրական ֆիլմի անոնսում: Մեջբերվածից հետո էլ ավելացվում է սրա նման մի բան. “ռուսներին օգնելու պատրվակով Թուրքիայի կառավարությունը թույլատրեց որոշ շրջաններից տեղահանումը, թալանը ու հետո էլ ոչնչացումը”:

“Արտույտների ագարակը” ֆիլմի անոնսում էլ նշվում է. “Անատոլիայով արյան գետեր էին հոսում”:

Պիտակներ. , , , , , , ,

Степанакертский аэропорт

Репортаж о строительстве нового аэропорта в Степанакерте на французском. Кстати, в фильме правильные карты (с 3:14).

Պիտակներ. , , , ,

Անդրանիկ Օզանյան 145

Ծնունդդ շնորհավոր, Զորավար:

Պիտակներ. , ,

Карахундж ≠ Стоунхендж

Карахундж (Քարահունջ) от армянских слов кар (камень) и хундж/hундж (звук). То есть звук камней или каменный звук.

Стоунхендж (Stonehenge) от древнеанглийского Стенджис (Stanenges), которая в свою очередь состоит от древнеанглийского стeн (stan) и не менее древнеанглийского хенг (hang). Стен означает камень, а хенг ” висячий, то есть стенджис означает висячий камень (возможно из-за верхних блоков монумента), либо каменная виселица (что считается более вероятной). При этом скорее всего это название был дан монументу гораздо позднее своего строительства. Как называли монумент сами строители, сказать невозможно.

Я думаю, что нет ничего удивительного, мистического и таинственного в том, что два разных каменных монумента получили имя “Каменный …”. Согласитесь, что было бы весьма странно, если бы Стоунхендж или Карахундж получили имя “Деревянный …”. Созвучность же хендж у хундж простое совпадение. Кстати, обратите внимания, что древнеанглийское название монумента Стенджис с Карахунджом совсем не созвучен :) .

Պիտակներ. , ,

Дохристианская религия Армении

В последнее время в сети все больше и больше встречаются так называемые неоязычники. Но прежде чем забегать вперед, я хочу сделать несколько оговорок:

  1. Меня самого довольно трудно называть верующим христианином, я скорее попадаю под категорию “маловерные”. Но меня коробит, когда так много людей буквально обманом заманиваются в неоязычество, а еще больше коробит от ахинеи и какого-то психоза “исконности”.
  2. В этом посте я не претендую на глубокий научный анализ дохристианской религии армян и даже не претендую на критический пост про неоязычество, а скорее на короткий ликбез и поток мыслей. Целью этого поста я вижу в том, чтобы те, кто не знает, имели хотя бы приблизительное представление, что на самом деле представляла из себя язычество. На большее у меня просто нет времени, да и в конце концов не мое это дело ” я не историк и не этнограф.
  3. Говорю сразу, никаких ссылок от меня не будет.

Кому будет интересно, остальное под катом:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , , , ,

Про гиксосов

Тема “гиксосы ” это армяне” уже даже не утомляет, а раздражает и по этому краткий ликбез.

Для начала вспомним, что сама эта идея возникла в голове Сурена Айвазяна. Сурен Айвазян, это такой местный чудик, по профессии геолог, но считает, что разбирается в истории лучше историков. По ходу, он не брезгует фальсификациями. Например, он до сих пор трубит, что нашел тексты на домаштоцовском армянском алфавите. На деле его “армянские письмена” оказались очень даже арабскими текстами, что однако не мешает ему продолжать водить за нос тех, кто не в теме. Айвазян и иже с ними лгут так же про имена гиксосских царей. Лгут еще и о том, что гиксос на древне-египетском читался как hайк ” на самом деле в древне-египетском они назывались hека-хасевет (hека-хасут, hека-хасе), что переводится как иностранные правители или пастухи-правители, если hека читать как hака. hиксос (точнее yxos) ” это греческое искажение. Греки просто адаптировали непонятное и трудно выговариваемое слово на свой лад. Лгут так же про столицу гиксосов ” Аварис. На египетском этот город назывался hат-варет, а Аварис такое же греческое искажение, как hиксос и к армянскому слову “авар” имеет такое же отношение, какое hат-варет имеет к русскому слову “ворота”. Кстати, не плохая идея, если пару месяцев работать, то можно из гиксосов получить русосов, а из hат-варета ” Ратные Ворота. В историки что ли мне податься? Книгу напишу, свой свечной заводик … нет, это из другого фильма.

А гиксосы, судя по всему, были семитскими племенами. Во всяком случае, из известных гиксосских имен и слов, большинство относятся к семитским языкам.  И, судья по всему, в Египте они появились из Ханаана и были изгнаны туда же.

Короче говоря, эта тема с первой буквы, до последней фальсификация. Это даже не любительство, а именно целенаправленная фальсификация.

Պիտակներ. , , ,

Мультиязыковый сайт Ильи Франка www.franklang.ru. Если честно, я был приятно удивлен, обнаружив, что сайт интересен не только в плане карт с правильными контурами Армении, но и вообще, особенно для тех кого интересует лингвистика. На сайте вы можете найти разнообразную информацию про более чем 70-и языков ” как живых, так и мертвых: словари, грамматика, история, литература, карты и т.д. и т.п.. Ну и разумеется отдельное спасибо за раздел посвященный армянскому языку и правильные карты:

Мугну Сурб Геворг разрушился.

Պիտակներ. , , ,

Իբր քիչ էին մեր ազգի սիմվոլներին պիտակներ կպցնում, պախարակում, մեր պատմությունն աղավաղում, հիմա պակասն էլ մենք պիտի լրացնենք: Դու մի ասա, Տիգրան Մեծը դավաճան է եղել: Սկի հայերեն չի իմացել:  Պարթևական դաստիարակությունա ստացել: Թագի համար հայրենիքի մի մասը ծախել է մեր ոխերիմ թշնամուն: Ժողովուրդն էլ իրան հեչ չի սիրել, կռայնեյ ստեպնի չի սիրել, այնքան չի սիրել, որ էտ մարդու մասին մեզ գոնե մի երգ չի ստեղծել: Երգը հլա հեչ, ժողովուրդը պարթևական զորքերով Հայք մտած ու մայրաքաղաք Արտաշատը պաշարած Տիգրան Կրտսերինա աջակցել, բայց Պոմպեոսը ուժեղ ու անկախ Տիգրան Կրտսերից վախենալով, գահը տվելա Տիգրան Մեծին:

Այդ ոչինչ, որ Տիգրան Մեծը պարթևներին պատանդ է ընկել 25 տարեկան հասակում: Ոչինչ, որ Տիգրան Մեծին նվիրված երգերը տարածված են եղել նույնիսկ Իտալիայում: Ոչինչ, որ Տիգրան Կրտսերը հայրենիքին սպառնացող վտանգի պահին, երբ Մեծ Հայքը պատերազմում էր Հռոմի հետ, հարավից պարթևական զորքերով ներխուժում է երկիր և պաշարում մայրաքաղաքը ” հիրավի հայենասիրության ուսանելի օրինակ: Ոչինչ, որ այդ արքան Մեծ Հայքը հասցրեց մի այնպիսի հզորության, ինչպիսին չէր եղել նախկինում և չեղավ հետագա 2 հազարամյակների ընթացքում:  Եվ վերջապես ոչինչ, որ հենց այդ արքան հայ ժողովրդին տվեց ծովից ծով Հայաստանի երազանքը: Քանի հայորդիներ մեկնեցին Արցախ` մտքում ունենալով տիգրանյան Հայաստանը, հաշվող եղե՞լ է:  Մարդիկ նույնիսկ չեն էլ հասկանում, որ այսպիսի աբսուրդ բաներ պնդելով ու տարածելով, ավելի շատ վնաս են հասցնում մեր ազգային անվտանգությանը, քան նույնիսկ ռազմական գաղտնիքի արտահոսքը: Բայց ո՞ւմ է այդ ամենը հետաքրքրում:

Պիտակներ. , ,