«С-300» պիտակով գրառումները

Երևանի «Ավտոմատիկա» գործարանը կզբաղվի Ս-300 ԶՀՀ նորոգմամբ

Երևանի «Ավտոմատիկա» գործարանն առաջիկայում ի վիճակի կլինի իրականացնել հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի նորոգման և սպասարկման «Գրանիտ» գլխամասային ընկերության 2011 թվականի հաշվետվությունից։

Ըստ հաշվետվության` «Գրանիտ» ընկերությունն «Ավտոմատիկա» գործարանի բազայի վրա ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերի սպասարկման և նորոգման կենտրոնի նախագիծ ստեղծելու առաջադրանք էր ստացել և 2011թ. օգոստոսին համապատասխան առաջարկություններ ներկայացրել Հայաստանին։ Հայկական կողմն այդ առաջարկները հաստատել է և այժմ ընթացքի մեջ է տեխնոլոգիական փաստաթղթերի պատրաստման գործընթացը։

Միևնույն ժամանակ Երևան ժամանած «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի պատվիրակության հետ բանակցություններ են վարվել Ս-300ՊՏ/Ս-300ՊՍ տիպի զենիթահրթիռային համակարգերի համատեղ վերականգնման և մարտունակ վիճակի բերման հետ կապված հարցեր։ Մասնավորապես հայկական կողմին են ներկայացվել ԶՀՀ հրամանատարական կետի Հայաստանում կամ Ռուսաստանում նորոգման տարբերակների առաջարկներ, ինչպես նաև քննարկվել է «Ավտոմատիկա» գործարանը Ս-300 ԶՀՀ նորոգման համար վերազինելու հարցը։

Հըբը։

Պիտակներ. , , , , ,

Ցանցում արդեն հայտնվել է անցած շաբաթ օրվա “Զինուժ” ծրագրի ամբողջական տեսագրությունը: Ում հետաքրքիր է ամբողջ հաղորդումը, կարող են դիտել այստեղ և այստեղ:

Իսկ ում ամբողջը հետաքրքիր չի, կարող են դիտել իմ կողմից առանձնացված հատվածները:

Ռազմաարդյունաբերության հաջողությունների և ՀՕՊ միջոցների համալրման մասին:

Հայկական արդարադատության իրական դեմքը ” Սասուն Գալստյանի դատի մասին:

ՀՕՊ ուժերի մասին:

Պիտակներ. , , , , , , , , ,

Մի քանի կադր երեկվա “Զինուժից”: Հավանաբար շուտով նաև տեսագրությունը կհայտնվի ցանցում:

С-300ПТ-1:

5н66 Низковысотный обнаружитель

5н63 Радиолокатор подсветки и наведения

5н64 Радиолокатор обнаружения

ПУ 5П85-1

С-300ПС:

ПУ 5П85С (5П85Д)

5н63с Радиолокатор подсветки и наведения

Պիտակներ. , , , , , , ,