«հայկական բանակ» պիտակով գրառումները

Էս մոլդովացիք շատ լավ, բարի, հարևանասեր ու հարևանահաս ժողովուրդ են։ Պարզվումա, որ ոչ միայն հակատանկային հրթիռներ են վաճառել, այլ նաև ավելի լուրջ բաներ։

Պիտակներ. , , ,

Փղերը և ոչ միայն փղերը բանակում

Պիտակներ. , ,

Մի լավ թուրքի պատմություն

Տեսագրությունը cut-ի տակ։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ, տեսագրությունում թունդ հայհոյանքներ են լսվում ու նաև կարդացվում։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , , ,

Զորահանդես

Այսօր ժամը 8-ին «Երիտասարդական» մետրոյի մոտ ընկերոջս հետ հանդիպեցինք ու միասին գնացինք դեպի Սարյան փողոց, որով էլ շարժվեցինք դեպի հրապարակ: Զինվորները վերջին փոշեհատիկներն էին մաքրում զինտեխնիկայից: Ցավոք, այդպես միայն մինչև Ամիրյան փողոց հասանք: Ամիրյան փողոցը փակ էր ու շրջանցելով այն՝ մենք հայտնվեցինք ԱԳՆ շենքի տակ: Հետագայում պիտի պարզվեր, որ շատ անհարմար տեղում ենք, քանի որ զորահանդեսը սկսելուց 5 րոպե առաջ մեր դիմաց բերին կանգնացրին մի խումբ զինվորների ու զորահանդեսի սկիզբը նորմալ չտեսանք, բայց դե ” դա միակ տհաճությունն էր: Լուսանկարել եմ ինչ հասցրեցի: Ի դեպ, քանի որ որոշ մարդկանց համար այսօր ոչ թե Անկախության տոնն էր, այլ ռուսական դրոշի, ու Հրապարակում կատարվող ամենակարևոր իրադարձությունն այդ դրոշի առկայությունն էր, ես, որ տոլերանտության երկրային մարմնավորումն եմ, իմ պարտքը համարեցի հատուկ այդ մարդկանց համար մի քանի անգամ լուսանկարել նաև ռուսական վաշտը, թեև այն ինձնից հեռու էր կանգնած: Հա բայց նկարները խառն են, նենց որ հույս ունեմ, որ իրենք ինքնուրույն կառանձնացնեն իրենց հետաքրքրող լուսանկարները:

Իսկ այն մարդկանց համար, ում համար այսօր Անկախության տոնն է, ասեմ ” Զորահանդեսը հրաշալի էր: Ես զորահանդեսներ շատ եմ սիրում ու շատ եմ տեսել և հիմք ունեմ կարծելու, որ կարող եմ օբյեկտիվ համեմատել: Մեր Հրապարակով այսօր անցնում էր ծանրակշիռ, իր ուժը գիտակցող ու արժանապատիվ բանակ: Հաղթած բանակ: Ու ոչ միայն անցնում էր, այլև այդ ծանրությունը, սեփական ուժի գիտակցումն ու արժանապատվության զգացումը փոխանցում էր հավաքվածներին: Դա անհնար է խոսքերով նկարագրել, պետք էր այնտեղ լինել ու զգալ այդ ամենը, զգալ այն որգևորությունը, որ հստակ, գծած ու համաչափ ընթացքով անցնող վաշտերն ու տեխնիկան տարածում էին Հանրապետության Հրապարակով:

Ասեմ նաև, որ զորահանդեսի ժամանակ հաղորդվեց, որ «Սկադ»-երն արդիականացվել են և որ առաջիկայում համազարկային հրետանային ավելի հզոր միջոցներ են ձեռք բերվելու. հավանաբար «Սմեռչ»-ի մասին էին ակնարկում։

Այս երկու նկարն էլ, իմ կարծիքով, ամենակարևոր նկարներն են, որ արել եմ, այնպես որ cut-ից դուրս դնում եմ դրանք: Մնացածը cut-ի տակ: Բոլոր նկարները սեղմելիս մեծանում են։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,

Երբ անցած տարի այս հոլովակը տեսա, նենց նախանձում էի։ Շատ հավես էր։

Հետո, … հետոն cut-ի տակ

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Այսօր հաճելիորեն զարմացա, երբ նայեցի «Զինուժը»-ի ռեպորտաժը Աշուլուքում անց կացված ՀՕՊ համատեղ զորավարժությունների մասին։ «Զինուժ»-ից չէի սպասում այդպիսի բան։

Այ այս ոճով պիտի լինեն ռեպորտաժները, որ հետաքրքիր լինեն։ Հենց տեղում, հենց դեպքերի մասնակիցների հետ անմիջական ու անկաշկանդ շփումով, դա համեմված պաշտոնյաների արձագանքով ու նաև «ռեալ-թայմ» կայֆերով։ Ապրեն։

Եվ ընդհանրապես, այս վերջին օրերին ՊՆ-ն էլ շատ հաճելիորեն զարմացրեց։ Մի շաբաթ է, ինչ քննարկող հիմնական թեման սպասվող զորահանդեսն է ու նորությունները ամեն օր գալիս են։ Դա սկզբից «Սկադ»-երի հայտնվելն էր, հետո սեփական արտադրության զինատեսակները, հետո երկնքից մեր գլխին ընկավ (կարելի է ասել բառացիորեն) ադրբեջանական ԱԹՍ-ը, որի մասին խոսակցությունները մինչև հիմա էլ գնում են ու թեման շարունակում է ակտուալ մնալ, քանի որ ՊՆ-ն տեղեկությունները փոքր մասնաբաժիններով էր բաց թողնում։ Այդ ամենը շատ հարթ կապվեց սեփական արտադրության ԱԹՍ-ի հետ, որն էլ էլի առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, իսկ այսօր էլ փորձի ժամանակ։ Կամ ասենք փորձերը հրապարակում։ Եվ վերջապես «Տոչկա-Ու»-ն։ Ու սա, դեռ կարող է պատահել, որ բոլորը չլինի։ Ու այսպես մաս-մաս խաղաքարտերը բացելով, թեման անընդհատ ակտուալ պահվեց։

Պիտակներ. , , ,

«Տոչկա-Ու» էիք ուզու՞մ

Դե ստացեք։

Արա, խի՞ էսօր չգնացի հրապարակ։

Պիտակներ. , , , ,

Հայկական անօդաչու թռչող սարքը

Պիտակներ. , , , ,

Զորահանդեսի փորձը

Փորձը լավն էր ու ահագին ուրախ եմ, որ գնացի, թեև վատ բաներ էլ կային։ Նախ, ուրախ բաների մասին. այս անգամ ոստիկաններն առանձնապես չչմառվեցին, միայն մի անգամ WM-80-ը նկարելու ժամանակ ոստիկանության մի ենթասպա հայտարարեց, թե չի կարելի։ Դրա համար որոշեցի, որ մի հատ էլ ՃՈ ավտոմեքենայի համար անեմ, որ իրանց այդպես լավ պահեցին։

Հաջորդ դրական բանը, որն ինձ շատ ուրախացրեց, դա ոչ թե զորահանդեսն էր, այլ մարդկանց վերաբերմունքը։ Ուրեմն փորձից առաջ Սարյանի վրա կանգնած էին հակատանկային, հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցները։ Մի քանի մարդիկ, ովքեր այդ փողոցում խանութ, կրպակ … այդ կարգի բաներ ունեն, կամ աշխատում են այդտեղ, կամ միգուցե ուղղակի ապրում են այդտեղ, ցելաֆոնները ջուր ու շոկոլադե սալիկներ (պլիտկա էլի) լցրած շրջում էին, զինվորներին, թե. «տղեք ջան հո՞ ծարավ չեք»։ Ըտենց։ Հաստատ, իրենց անձնական գումարով ու անձնական նախաձեռնությամբ էին անում։

Մնացած դրական տպավորություններիցս. ուրախալի էր, որ վերջապես ցույց տվեցին հանրությանը մեր ռազմաարդյունաբերության որոշ նմուշներ. դոպլերային ռադիոլոկացիոն կայաններ և բազմափող նռնականետեր (կամ ավելի շուտ հրանետեր).

Հաջորդ. էտ որ ասում են «Սկա՜դ», «Սկա՜դ» կամ «Ս-300՜», «Ս-300՜»։ Էտ ասելա սաղ սուտա, էտ ջաբախանները պետքա տեսնել։

Սրանք, որ կողքներովս անցնում էին, գետինը բառցիորեն դողում էր ու հավաքված ժողովրդի վրա դա շա՜տ մեծ տպավորություն թողեց։ Ճիշտա, դրանց հանած ծխից հետո պետք էր մի քանի լիտր կաթ խմել։

Հաջորդը. զորահանդեսին ամենայն հավանականությամբ անօդաչու թռչող սարքեր լինելու են։ Համենայն դեպս այ այս պլատֆորմների համար որևէ այլ կիրառություն, քան ԱԹՍ տանելը չկարողացա մտածել։ Ցավոք, այդ երկու նկարի որակը սովորականից ավելի անհաջող ստացվեց, բայց դե չեղած տեղը քյալամն էլա միրգ։

Հիմա բացասականի մասին. շատ վատ է, որ թրթուրավոր տեխնիկան տանելու են տրեյլերներով, իսկ ոնց որ թե այդպես էլ անելու են։ Հասկանում եմ, որ ասֆալտ, բայց այդ դեպքում ավելի լավ էր, եթե թրթուրավոր տեխնիկա չլիներ, քան թե լիներ, բայց տրեյլերների վրա։

Բացասական հաջորդ բանը, որը նենց, “мелочь, но не приятно” էն էր, որ ոստիկանների փոխարեն 2.5 անգամ զինվորականները չամռվեցին, թե չի կարելի նկարել։ Ինչու՞ 2.5։ Որովհետև, երբ արդեն հետ գալիս փորձեցի նորից WM-80 նկարել, հիմա էլ ոստիկանի փոխարեն զինվորականները արգելեցին, բայց սպան լսեց ու թե. «արա ինչը չի կարելի է՞, ինտերնետում սրա նկարները լիքը քցած են, դուք ասում եք չի կարելի»։ Դրա համար էլ 0.5։ Սա էլ իրենք.

Հա, ի դեպ, էտ էլ ասեմ, որ WM-80 ունենք 4-ից ավել 🙂 ճիշտ է, զորահանդեսին միայն 4-ը կլինեն շարքում։

Եվս երկու անգամ էլ խանգարեցին, մեկը դոպլերային ռադիոլոկացիոն կայանների մոտ, մյուսը արդեն չեմ էլ հիշում։

Բայց, այս տհաճություններով հանդերձ, ընդհանուր առմամբ շատ լավ էր ու շատ տպավորիչ։

cut-ի տակ կարող եք գտնել բոլոր լուսանկարները (մեծանելու համար պետք է սեղմել մանրանկարի վրա)։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Հերմես-450

Ըստ ամենայնի ոչնչացված անօդաչու սարքն այնուամենայնիվ «Հերմես-450» է։ Այդպիսի 10 սարք Ադրբեջանը գնել էր 2008 թվականին։ Սարքը նախատեսված է հետախուզական ու պարեկային խնդիրներ կատարելու, ինչպես նաև կապ ապահովելու համար։ Զինված է օպտիկական, ինֆրակարմիր և լազերային չափիչ սարքերով, ի վիճակի է իրական ժամանակում տվյալներ հաղորդել վերգետնյա կայաններին, այսինքն` կարող է օգտագործվել նաև մարտի ժամանակ կրակի ուղղորդման համար։ Օդում անընդմեջ կարող է մնալ մինչև 20 ժամ, գործունեության շառավիղը մինչև 200կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը` 6100մ։ Որոշ տվյալներ կան, որ սարքը կարող է նաև զենք կրել։ Սարքն ամբողջովին պատրաստված է կոմպոզիտային նյութերից հայտնաբերումը դժվարացնելու համար։ Թռչող սարքի գինը մոտավորապես 2մլն. դոլար է, իսկ վերգետնյա կայանների հետ գինը կազմում է մինչև 10մլն. դոլար։

Մի խոսքով, շատ լավ սարք է ու շատ լավ է, որ ի վիճակի ենք նման սարք խփել։

Հ.Գ.
Անօդաչու թռչող սարքերի հետ ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ բողոքողներն ու՞ր են։

Պիտակներ. , , ,