Քաղաքապետային

Գևորգը քաղաքապետի մասին հիշացրեց։ Ուրեմն ասեմ, երեկվանից ինքը պաշտոնապես իմ աչքի փուշնա, քանի որ ինչքան հասկացա, Գյումրի և որ ավելի կարևոր է Վանաձոր մեկնող երթուղայինները «Ռոսիա» կ/թ շրջակայքից տեղափոխումա «ես շատ գիտեմ, թե ուր»։ Ես էգոիստ ու քաղաքի կենտրոնի բեռնաթափման մասին բոլորովին չմտածող մի անձնավորություն եմ, ու գիտեմ, որ եթե երթուղայինները «Ռոսիա»-ում են կանգնում, ապա ես, եթե ձեռքիս մեծ չափերի կամ ուղղակի ծանր իրեր կան, իսկ այդպես լինում է գրեթե միշտ, կնստեմ մետրո, և 20 րոպե հետո տանը կլինեմ։ «Ես շատ գիտեմ, թե որտեղից», ուր կանգնելու են երթուղայինները (եթե այնտեղ մետրո չկա), ես տուն հասնելու երկու տարբերակ ունեմ. խցկված երթուղային տաքսիներ և ուղղակի տաքսիներ։ Առաջինը խիստ անհարմար է, իսկ հաճախ էլ գործնականում անհնար, երկրորդն էլ նշանակում է 100 դրամի փոխարեն առնվազն մի 1000 դրամ ծախս։

Մի խոսքով, ես իմ պաշտոնական «ֆի»-ն եմ արտահայտում քաղաքապետին։

Պիտակներ. ,

Ի՞նչ է պատկերված նկարում

Պիտակներ.

Ստեղ ինձ դիմակազերծ են անում ու իսկական դեմքս են հանրությանը ցույց տալիս` այս մեկնաբանությանս հետ կապված։

Պիտակներ. ,

Արա ո՜նց եմ ես սիրում չինացիներին

Նոտբուկիս համար մի քանի մասեր պիտի առնեի, Հայաստանում կամ չկար, կամ էլ հոր գներով էր, ասի դե իբեյից առնեմ։ Ինչ-ինչ պատճառներով հարմար էր, որ ընկերս առներ, բայց դա էական չի։ Գնացինք, ընտրեցինք, առանք։ Բնականաբար Չինաստանից առանք։ Շատ արագ տեղ հասավ ու չաշխատեց։ Գրեցինք վաճառողին ու պարզվեց, որ լավ էլ աշխատում է, ուղղակի մենք ենք մեղավորը, սխալ պարամետրերով մաս ենք պատվիրել։ Դե մեղքը մերն է, մեր անուշադրության հետևանք, ի՞նչ կարող ենք ասել մարդուն, ասինք. «լավ, եթե ունես ճիշտ պարամետրերով մաս, խնդրում ենք տուր մեզ իբեյում հղումը, ճիշտը առնենք»։ Էս չինացիս վերցրեց ու թե. «չէ, դուք մենակ Չինաստանից Հայաստան տեղափոխման փողը տվեք, ես Ձեզ Ձեր ուզած պարամետրերովը անվճար կուղարկեմ»։ Ասինք. «համոզվա՞ծ ես, մենք կարանք առնենք էլի», սա «բա չէ, սաղ լավա»։ Ու ուղարկեց։ Մելըչ, բայց դե պռիյատնը էլի։

Պիտակներ.

Ֆռազա դնյա իմ համար արդեն ավանդական դարձած «մահմեդական հայերի» բազարներից.

народ, просто послушайте песни хемшил)))))))))))))) вы поймете как они стремятся в Армянство)

Հ.Գ.
Հեղինակը այս գրառման հրապարակամանը չէր առարկում։

Պիտակներ. , ,

Պիտակներ. , , , ,

Արդեն դավադիտ էղա կաթողիկոսների հանդիպումից հայտնի տեսագրության քննարկումներից։

Ուրեմն ասեմ. չնայած ես սկի մկրտված էլ չեմ, բայց դա կապ չունի, մեր Կաթողիկոսնա ու էտքանով արդեն ինքնա ճիշտը ոչ թե կակոյ-նիբուձ վրացիներ։ Իլյային կոպտելա ու հետը անհարգալիցա խոսացե՞լ, տո լավ էլ արելա ու վաաբշե, Վրաստանում ինչ էլ արելա, լավա արել ու դեռ հլա կեսնա արել ու վրացիների տիրոջ մերն էլ ըտեղ։ Ֆսյո։

Պիտակներ. , ,

«Միլէքս-2011»-ին լեհերը հետաքրքրված էին Հայաստանի ռազմական արդյունաբերությամբ ու խոստացել էին գալ Հայաստան համագործակցության հնարավորությունները մանրամասն քննարկելու համար (տեսանյութը այստեղ)։ Ու եկան.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական և հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով:

Պիտակներ. , ,

Ուրեմն պարզվում է, որ կոնդիցիոների գյուտը պատկանում է ֆրանսիացի Ժան Շաբաննեսին, ով 1815 թվականին այդ գյուտի համար նույնիսկ բրիտանական պատենտ է ստացել։ Բայց դե ինչ-որ պատճառով գյուտը տենց էլ մնացել է թղթի վրա, ու միայն 1902 թվականին ամերիկացի Ուիլիս Կերիերը ստեղծել է ժամանակակից կոնդիցիոների նախատիպը։ Ի՜նչ լավ մարդիկ են եղել էտ Ժան Շաբաննեսն ու Ուիլիս Կերիերը։

Հ.Գ.
Էս էլ Կերիերը.

Պիտակներ. ,

Ուրեմն պարզվում է, որ կոնդիցիոների գյուտը պատկանում է ֆրանսիացի Ժան Շաբաննեսին, ով 1815 թվականին այդ գյուտի համար նույնիսկ բրիտանական պատենտ է ստացել։ Բայց դե ինչ-որ պատճառով գյուտը տենց էլ մնացել է թղթի վրա, ու միայն 1902 թվականին ամերիկացի Ուիլիս Կերիերը ստեղծել է ժամանակակից կոնդիցիոների նախատիպը։ Ի՜նչ լավ մարդիկ են եղել էտ Ժան Շաբաննեսն ու Ուիլիս Կերիերը։

Պիտակներ. ,