Թերթ.ամ-ում կարդում եմ “Google–ն արգելել է հակահայկական քարոզչությամբ զբաղվող ադրբեջանական խմբի մուտքը «Վիկիպեդիա»”: Ու հղում են անում Փղին: Տիգրան ջան, էդ լրագրողին ի՞նչ ես ասել, որ սենց ալիքները խառնելա:
Այսօր կորեոլան.օրգ-ում առաջին սփամ-մեկնաբանությունը հայտնվեց այն օրից, ինչ սկսել եմ հայերեն գրել: Մինչ այդ օրեկան գոնե մի 8-10 հատ հայտնվում էր ռեգուլյար: Ճիշտ է, ես այ-փիները բլոկ էի անում, բայց միևնույնն է, ստաբիլ 8-10 մեկնաբանություն օերեկան լինում էր: Մի խոսքով, հայերենը լավագույն հակասփամն է, օգտագործեք և չեք փոշմանի:
Եթե հետաքրքիր է, թե ինչ է գրված The Military Balance 2010-ում, բայց անհետաքրքիր է դրա համար IISS-ին 121 ֆունտ ստեռլինգ վճարելը, ապա կարող եք բեռնել և ծանոթանալ այստեղից: Ասեմ, որ մեզ հետաքրքիր ոչ մի նորություն չկա, ավելին` նորություններն էլ չկան:
Хелп
Jun 27