Պարզվում է, որ մերոնք ծրագրավորման կոնստրուկտոր և դեստրուկտոր տերմինները վերցրել, թարգմանել են կառուցիչ և փլուզիչ
: Լավ, կառուցիչը ենթադրենք հասկացանք, օբյեկտ է կառուցում, բա փլուզիչը՞: Չէ չէ մի կործանարար երկրաշարժ: Տենց էլ պատկերացնում եմ փլուզված օբյեկտի մնացորդները մեքենայի հիշողության մեջ` բայթերի ջարդոտված կույտի տեսքով: Ես չեմ հասկանում, այդ տերմինները մտցնողը գոնե մոտավոր պատկերացում ունեցե՞լ է, թե ինչ բան է դեստրուկտորը: Լավ հասկացանք, որ ուզում են հայերեն տերմիններ մտցնեն, բայց ախր չի կարելի մասնագիտական տերմինները վերցնել ու խոսակցականից բառացի թարգմանել: Չէ՞ որ այդ տերմինները նկարագրում են որոշակի երևույթներ, օբյեկտներ, առարկաներ. վերջիններս ունեն որոշակի հատկություններ և տերմինները բացահայտում են այդ առարկայի առավել էական հատկությունը կամ հատկությունները ու տերմինը թարգմանելիս պետք է ոչ թե բառացի թարգմանության հետևից ընկնել, այլ ձգտել, որ հայերեն տերմինը նույնպես բացահայտի նկարագրվող առարկայի բնույթը. բառացի թարգմանությունը միշտ չի, որ ապահովում է դա: Իսկ այսպես ուղղակի զավեշտ է դառնում:
«Ապրիլ, 2010»-ի պահոցը
Закон несохранения бреда
Apr 26
ՂՈՂԱՆԱՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ
Apr 24
Խանգարե՞լ, ինչի՞ համար…
Գարուն էր չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես…
— Գարուն ա, ձուն ա արել…
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ կրակի՝ պես…
Արունը ջուր ա դառել…
Ձորերը շիրիմ դառան,
Վիհերը՝ գերեզմանոց.
Ջուրը մեր տունն ա տարել…
Ամեն քար՝ լուռ մահարձան,
Ամեն տուն՝ վառման հնոց.
Բնավեր հավք ենք դառել…
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ողջը լալով
— Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛…
Թրի դէմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,
— Տնավե՜ր, բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ,
— Սեւ հագիր, սեւսիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ…մահացա՛վ.
— Գարուն ա, ձուն ա արել…
Գարուն էր, Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայը զրկվեց ձագից.
Իր պոռթկուն թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
— Գարուն ա, ձուն ա արել…
…Ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա
Գառնարած-հովիվ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ երգեր.
— Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր
— Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում.
Ձկնորսը Վանա ծովում
Չփրկվեց ճարպիկ լողով…
Աղջիկը զո՜ւր էր կանչում,
— Իմ ծամթել տամ լողվորչուն…
Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ մնար մեկը գոնե
Ու կանչէր.
— Դլէ յամա՜ն…
Ա՜խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի,
— Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա…
Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամհարին կախ տվեցին
Պարանից զանգակատան…
Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը՝ արնոտ պատան…
Մայրն ընկավ՝ ծիծը թողած
Իր թմբլիկ մանկան բերնում.
Ծծի տեղ ցից խրելով՝
Խեղդեցին մինուճարին…
Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած
կչկչան հավի թառին.
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…
Կալի մեջ պապին ընկավ,
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…
Ով ծաղիկ հաց էր թխում՝
Խորովվեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բաշխի մի լաճ տղա,—
Իր արյամբ մոմը մարեց՝
Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն
— Գարուն ա, ձուն ա արել…
— Խոցեցին ու ջնջեցին
Հատեցին հաստ ու բարակ
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ.
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում,—
Ուզեցին մի հայ թողնել,
Եվ այն էլ…թանգարանում…
— Գարուն ա, ձուն ա արել…
Наткнулся на статью некого Норвелла Аткина “Почему Арабы Проигрывают Войны”. Не знаю что за фрукт и чем его едят ” какой-то бывший полковник американской армии, но в статье есть одна очень примечательная и на мой взгляд важная мысль:
Искушение состоит в том, чтобы приписать такие культурные признаки вражескому государству, которые отрицают его превосходство в численности или вооружении. Или рассматривать потенциального врага через призму собственных культурных норм.
И дальше продолжает:
Особенно опасно делать поверхностные предположения о способностях к войне, основанные на прошлом опыте.
“Ռուսական և Օսմանյան կայսրությունների բախման թատերաբեմ դարձավ Արևելյան Անատոլիան` պատմական Հայաստանը” ” ի՞նչ եք կարծում որտեղի՞ց է այս մեջբերումը:
ՀԱՎԵԼՈՒՄ.
Հ1-ով Լոուրենս Ջորդանի “Հայերի Ցեղասպանությունը” փաստագրական ֆիլմի անոնսում: Մեջբերվածից հետո էլ ավելացվում է սրա նման մի բան. “ռուսներին օգնելու պատրվակով Թուրքիայի կառավարությունը թույլատրեց որոշ շրջաններից տեղահանումը, թալանը ու հետո էլ ոչնչացումը”:
“Արտույտների ագարակը” ֆիլմի անոնսում էլ նշվում է. “Անատոլիայով արյան գետեր էին հոսում”:
Вторника не будет?
Apr 10
Вторник в данном случае это неимеющийаналоговвмире перспективный российский танк 4-го поколения Т-95. Об этом два дня назад сообщил замминистр обороны РФ Владимир Поповкин. Напомню, что еще раньше было объявлено, что другой перспективный российский танк, так называемый “Черный Орел” и вовсе никогда не существовал, точнее существовал, но дело дальше макета не пошло.
Впрочем, проект Т-95 действительно аналогов в мире не имел, ни одна другая страна сегодня не разрабатывает новый танк, а лишь модернизирует те, что есть и копирует у других. Так более эффективно получается. Почему проект закрыли трудно сказать. Возможные причины могут быть:
1.танк получался слишком дорогим,
2.технологическая отсталость РФ не давал возможности довести танк до ума,
3.так и не смогли создать двигатель, который смог бы сдвинуть с места 55 тонную махину,
4.танк изначально был средством попыла бабла и вот накрылся,
5.глобальная ” как уже сказал, разработкой новых танков никто не занимается, можно сказать, что танкостроение в тупике, вот и до русских дошло, что они в тупике,
6.комбинация вышеперечисленных.
По ходу медным тазом накрылись и ряд других проектов, а именно новая САУ “Коалиция-СВ”, БМД-4, БМПТ, новая танковая башня, которую планировали поставить на Т-72, Т-80 и Т-92, ну и всякая мелочь.


