Երեկ, օլիմպիադայի վերջին տուրում մեր թիմին չհաջողվեց հաղթանակ տանել, ես կասեի հաղթանակը բաց թողեցինք: Արդյունքում կիսեցինք 5-10րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշերով զբաղեցրինք 7-րդ հորիզոնականը:

1. Մաքսիմ Վաչիեր-Լագրավ 0:1 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0:1 Լոուրեն Ֆրեսինետ
3 Վլադիսլավ Տկաչիև 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Ռոման Էդուարդ

Իսկ Օլիմպիադայում արժանիորեն հաղթեց Ուկրաինայի հավաքականը` 22 հնարավորից վաստակելով 19 և չկրելով ոչ մի պարտություն: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի առաջին հավաքականը, իսկ երրորդ տեղը` Իսրաելի հավաքականը:

Կանանց պայքարում 100%-նոց արդյունքով առաջին տեղը գրավեց Ռուսաստանի առաջին հավաքականը: Երկրորդը չինուհիներն էին, երրորդը` վրացուհիները: Մեր հավաքականը 15 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: