Մեր մոտ, իմ դիտարկումներով, բավական տարածված է հակակրանքի զգացողությունը հետևյալ ժողովուրդների, պետությունների ու նույնիսկ քաղաքակրթությունների նկատմամբ. հրեաներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, թուրքեր, ադրբեջանցիներ, վրացիներ, Եվրոպա։

Ընդ որում, էսքանից մենակ թուրքեր, ադրբեջանցիներ, վրացիների նկատմամբ մեր հակակրանքնա, որը պայմանավորվածա էդ ժողովուրդների ու նրանց պետությունների հետ մե՛ր իսկ հարաբերություններով։

Ինչ-որ մարդիկ կարողա ստեղ նաև ռուսներ ավելացնեն էս ցուցակում, բայց ճիշտն ասած՝ հակառուսականություն ես ֆեյսբուքից էն կողմ չեմ հանդիպել որևէ տեղ ու բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ մեզանում հակառուսականությունը վիրտուալա, ոչ թե ռեալ։ Ռեալում պատահողն էլ դեպքից դեպքա։ Ընդ որում՝ հակառուսականությունն իր հերթին, եթե կա էլ, բացատրելիա ու հիմնականում պայմանավորված մեր իսկ թուլությամբ, նախկին մետրոպոլիայից ազատվելու մղումով ու նաև կոմպլեքսներով։

Ինչևէ, մնացած բոլոր դեպքերում հակակրանքը մեր մոտ ժառանգությունա ռազմավարական դաշնակցից ու պայմանավորվածա ռուսների ու էդ ժողովուրդների/պետությունների/քաղաքակրթությունների հետ հարաբերություններով։

1. Անտիսեմիտիզմ։ Հայերն ու հրեաները քաղաքական դաշտում վերջին անգամ բախվել են Տիգրան Մեծի օրոք։ Բախվելը որնա՞, մարդը մի քանի տասնյակ հազար հրեա բռնի բերեց Հայաստան։
Փոխարենը բախվել են առևտրային հարաբերություններով մինչև 18-րդ դարի կողմերը (հե՜յ գիտի ժամանակներ), որտեղ հրեաները միշտ տանուլ են տվել մեզ։ Ոչ թե որովհետև մենք ավելի լավ էինք բաշարում առևտուր անել ” չէ, ուղղակի հրեաների նկատմամբ համարյա ամեն տեղ կային դիսկրիմինացիոն օրենքներ ու հայ առևտրականներին դա մրցակցային առավելություն էր տալիս։
Էս փաստից հետևումա, որ հրեաների մոտ կարար ձևավորվեր բանական հակակրանք մեր նկատմամբ, իսկ մեր մոտ՝ ոչ։ Էնպես որ մերոնց անտիսեմիտիզմը, դա ռուսական կայսրությունում եղած անտիսեմիտիզմնա։ Իսկ ռուսների մոտ անտիսեմիտիզմն ուներ բազմաթիվ հիմքեր, այդ թվում՝ կրոնական։

Դալեե։

2. Հակաբրիտանականություն։ Ռուսների դեպքում հակաբրիտանականությունը հասկանալիա ու ունի պատճառներ. երկու կայսրությունները վաղեմի հակառակորդներ են, դեռ հայտնի «Մեծ խաղից» սկսած ու նույնիսկ դրանից առաջ էլ։

3. Հակաամերիկանությունը։ Կար ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտություն, որի մասնակից էինք մենք (լրիվ չուժոյ պախմել) ու հիմա էլ կա Ռուսաստան-ԱՄՆ հակամարտություն։ Ռուսների դեպքում էլի հակաամերիկանության ծնող ու սնող պատճառն օբյեկտիվ գոյություն ունեցող հակամարտություննա։

4. Հակաեվրոպականություն։ Էլի նույնը։ Ռուսաստանն ունի Եվրոպայի հետ շահերի լուրջ բախում, ինչն էլ հակաեվրոպականության պատճառա։
Հիմա նայենք մեզ. Ոչ Մեծ Բրիտանիայի, ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրոպայի հետ մենք երբևէ ուղիղ առճակատման մեջ չենք եղել (ուրա՞ մենք էնքան թափ ունենայինք, որ տենց առճակատում հնարավոր լիներ)։ Դա նշանակումա, որ ատելության ու հակակրանքի պատճառներ չունենք։ Միակ բացատրությունը ռուսներից մնացած ժառանգություննա։
Ընդ որում, և հրեաների, և «արևմուտքի» վերաբերյալ մեզանում տարածված թեզերը նույնությամբ կրկնում են Ռուսաստանում տարածված թեզերը, եթե ասենք «աշխարհը կառավարող հրեաներն» էդ համաշխարհային կլասիկայա, ապա «փչացած ու մեռնող Եվրոպա», բան ” էս բոլոր ախմախությունները լրիվ ռուսական իրողություններ են։

Պիտակներ. , ,