«հայկական նեգատիվ» պիտակով գրառումները

http://www.panarmenian.net/arm/news/91876/

Ինձ մեկը կարա՞ բացատրի, թե խի՞ են լրագրողները գնում սրա նման գժերի ու շառլատանների ասուլիսներին։ Կամ լավ, մարդ են, սխալվեցին, գնացին, արա խի՞ են սենց ցնդաբանությունները եթեր տալիս։ Ընդ որում համատարածա, թերթերից սկսած, հեռուստատեսությամբ վերջացրած։

Պիտակներ. , , ,

Հա, հասկացանք, փող ուտել, արա բայց սե՞նց։ Լուրջ եմ ասում, ես դեռ երեկվանից ուշքի չեմ գալիս։

Պիտակներ. , , ,

Սենց բան եմ կարդում.

Տեսեք, թե ուր հասցրեց մեզ “գաղտնապահությունը”. բանակում սպանություններն ու ինքնասպանությունները քանակով համարյա հավասար են պատերազմի զոհերին։ Դա նորմալ իրավիճակ չէ մի երկրի համար, որն այսքան քիչ զինվոր ունի։

Պատերազմում տարեկան միջինը 2000 զոհ ենք տվել, հիմա տարեկան 2000 զոհա՞։ Սենց հավայ դուս տվողների համար մի պատիժա պետք մտածել, բայց էս գիշերվա հազարին չեմ էլ կարողանում մի բան մտածել։ Ասենք չնայած խի՞, մտածեցի, պետքա ստիպել հանրօգուտ աշխատանք կատարել, օրինակ՝ մաքրել քաղաքը «Մեկ ազգի» պաստառներից, ի՞նչ վատա որ։

Պիտակներ. , , ,

Արա, ես նատուռի մի բան չեմ ջոկում։ Ես իմ էս ֆաշիստ ռոժով շատ ավելի լիբերալ եմ ու շատ ավելի եմ հարգում ուրիշների ազատությունները, քան էդ ազատությունների համար քամակ ճղողների մեծ մասը միասին վերցրած։ Ախր խի՞ էլի։ Ո՞նց կարա տենց բան էղնի, չեմ հասկանում։

Պիտակներ. , , ,

Կոռուպցիոն ռիսկերը զորակոչի ժամանակ

Սա եմ կարդում. ««Չենք լռելու»-ն սուր քննադատության է ենթարկել պաշտպանության առաջին փոխնախարարի մոտեցումները» http://tert.am/am/news/2011/10/20/meeting-tonoyan/

Ուշադրությունս այ սրա վրա դարձրի.

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակի հետ կապված գլխավոր կոռուպցիոն ռիսկերն առկա են հենց այս փուլում, իսկ հանցավոր պայմանավորվածությունները, հիմնականում, իրականացվում են զինկոմիսարիատների միջոցով:

Հիվանդ զինվորներին բանակ զորակոչելու, իսկ առողջներին կաշառքով ազատելու հետ կապված խնդրի վերաբերյալ Դ. Տոնոյանը նշել է, որ զինծառայությունից առողջական խնդիրներից ելնելով վերջնական տարկետումն տալիս է կառավարության որոշմամբ ստեղծվող բժշկական հանձնաժողովը, որը դուրս է ՊՆ-ի վերահսկողությունից: «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը հիշեցրել է փոխնախարարին, որ այդ հանձնաժողով հասնելու համար անհրաժեշտ է նախ ունենալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված ուղեգիր, իսկ զինկոմիսարիատները, ինչպես հայտնի է, ՊՆ-ի ենթակայության տակ են: Դրան ի պատասխան պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ոչինչ չասող և ոչ ադեկվատ պատասխան է տվել` կոռուպցիոն ռիսկերը կրկին բարդելով միայն կառավարության որոշմամբ ստեղծվող հանձնաժողովի վրա:

Սուր քննադատություն, բա ոնց։ Արա, սուր քննադատելուց առաջ, մի հատ գոնե պրոցեսների մասին տեղեկացեք էլի։ Սուտ է, թե «հանցավոր պայմանավորվածությունները, հիմնականում, իրականացվում են զինկոմիսարիատների միջոցով»։ Այդպիսի բան չկա ոչ թե այն բանի շնորհիվ, որ զինկոմիսարիատներում անխտիր ազնիվ մարդիկ են աշխատում, այլ որովհետև զորակոչի գործող պրոցեսը գործնականում դա բացառում է։

Ես չգիտեմ, թե Դավիթ Տոնոյանը սրանց ինչու չի բացատրել, թե որը որից հետոյա, բայց դա մի կողմ. ես թեև էլի եմ նախկինում սրա մասին գրել, ոչինչ, մի հատ էլ եմ բացատրում զորակոչի մեխանիզմը, ում պետքա, գրեք, հիշեք։

Նախ զորակոչիկը ներկայանում է զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողով, որի բժիշկները սովորաբար քաղաքցիական հիվանդանոցների բժիշկներ են լինում, որից հետո.

1. Եթե զորակոչիկը չունի հիվանդության պատմություն և առողջության վերաբերյալ բողոքներ, զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովը նրան տալիս է ծանուցագիր, թե որ օրը նա պիտի ներկայանա զինկոմիսարիատ, որ բանակ գնա։
2. Եթե զորակոչիկն ունի հիվանդության պատմություն կամ բողոքում է առողջությունից, նրան տալիս են ուղեգիր (կամ ուղեգրեր, եթե մի քանի հիվանդության կասկած կա), որով պիտի ներկայանա Երևանի ուղեգրում նշված հիվանդանոց` բուժզննում անցնելու։ Որպես կանոն ուղեգրերը տրվում են «Էրեբունի», «Արմենիա» Բ/Կ-ներ, ինչպես նաև պրոֆիլային կլինիկաներ` օրթոպեդիկ, Մալայան և այլն։ Զորակոչիկը ներկայանում է հիվանդանոց, անցնում է բուժզննում, ստանում եզրակացությունը և վերադառնում զինկոմիսարիատ` ներկայանալով զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովին։

Դրանից հետո զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովը կարող է երկու բան անել.
3. Եթե զորակոչիկի հիվանդանոցից բերված եզրակացության մեջ նշված է, որ առողջական լուրջ խնդիրներ չկան, ապա զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովը նրան տալիս է ծանուցագիր, թե որ օրը ներկայանա զինկոմիսարիատ, որ բանակ գնա։
4. Եթե զորակոչիկի Երևանից բերված եզրակացության մեջ այլ բան է նշված, ապա զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովը նրան ուղարկվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողով։

Հանրապետական զորակոչային հանձնաժողովում հնարավոր են հետևյալ բաները.

5. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը զորակոչիկին կարող է ուղարկել և, որպես կանոն, ուղարկում է կրկնակի ստուգման այլ հիվանդանոց: Այդ դեպքում զորակոչիկը նորից անցնելու է բժշկական հետազոտություն, հետազոտման արդյունքներով վերադառնա զինվորական կոմիսարիատ, որտեղից նրան արդեն պարտադիր ուղարկելու են հանրապետական զորակոչային հանձնաժողով:
6. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը բժշկական եզրակացության/եզրակացությունների հիման վրա զորակոչիկին կարող է տալ տարկետում 1 զորակոչ, 1 տարի, 3 տարի ժամկետներով։
7. Եթե զորակոչիկն առողջական խնդիրների պատճառով նախկինում արդեն ստացել էր ընդհանուր 3 տարի տարկետում, ապա հանրապետական զորակոչային հանձնաժողովը նրան կարող է ուղարկել պահեստազոր կամ ընդմիշտ ազատել զինվորական ծառայությունից։
8. Եթե կասկածներ են առաջանում հանրապետական զորակոչային հանձնաժողովը զորակոչիկի գործերը կարող է ուղարկել դատախազություն, որ ստուգեն։
9. Եվ վերջապես հանրապետական զորակոչային հանձնաժողովը զորակոչիկին կարող է ծանուցագիր տալ, թե որ օրը ներկայանա զինկոմիսարիատ, որ գնա բանակ։

Հիմա, այս 9 կետերից որու՞մ են թաքնված հիմնական կոռուպցիոն ռիսկերը։
1. Լեդիս ընդ ջենտլմենս ջան, ցանկացած մարդ, ով բանակ գնալու համար վերջին տարիներին անցել է բուժզննում (ընդ որում անկախ այն բանից, գնացել է ինքը բանակ, չի գնացել, դա կապ չունի, ամեն ինչ շատ պարզ երևում է), կհաստատի, որ բանակից ազատվելու ամենահարմար, մատչելի ու անվտանգ եղանակը, դա Երևանի հիվանդանոցներում բուժզննման ժամանակ բժիշկների հետ պայմանավորվելն է, որ գրեն ու ստորագրեն, թե երկու օրից մեռնելու ես։ Այս փուլում քիչ հավանական է, բայց տեսականորեն բարդություններ կարող են առաջանալ միայն զինկոմիսարիատում ուղեգիր ստանալիս, եթե հիվանդության պատմություն չկա, բայց այդպես հազվադեպ է պատահում ” զինկոմիսարիատին ավելորդ գլխացավքանք պետք չի։ Նման խնդրի դեպքում էլ հարցը լուծելու մի քանի տարբերակ կա.
ա. ներքին օրգաններից բողոքելը գրեթե երաշխավորում է ուղեգրի ստացումը, եթե նույնիսկ չկա հիվանդության պատմություն,
բ. հիվանդության պատմության բացակայության դեպքում, նավսյակի, նախապես տեղի պոլիկլինիկաներից կարելի է մի քանի թուղթ առնել, որ դու շատ վատ ես ու դրանք հանձնաժողովին ցույց տալ, ինչից հետո ուղեգրի ստացումը գրեթե երաշխավորված է,
գ. զինկոմիսարիատում լաչառություն անել, թե ոնց, իմ մի ոտը գերեզմանումա, դուք ինձ ստուգման չեք ուղարկում, որպես կանոն օգնում է,
դ. և վերջապես կարելի է մի երկու կոպեկ փող տալ զինկոմիսարիատում ուղեգրի համար, բայց դա, ինչպես հասկացաք, գումարի անտեղի ծախս է։

2. Կոռուպցիոն ռիսկերի տեսակետից երկրորդ տեղում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը։ Եթե մարդն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել հիվանդանոցներում պատշաճ եզրակացություն դասավորի, ապա նա իր հարցերը կարող է փորձել լուծել հանձնաժողովի բժիշկների միջոցով։ Ի տարբերություն առաջինի, սա ամեն մարդու խելքի ու գրպանի բան չի, պետք են լավ կապեր ու լավ գումարներ։

3. Եթե հանկարծ ու հանկարծ բանակից ազատվել ցանկացողի բախտը չբերեց ու նրա գործերն ուղարկեցին դատախազություն, ապա լավ կապեր ու լավ գումարներ առավել ևս պետք կգան։

4. Եվ վերջապես, եթե չնայած բոլոր ջանքերին, զորակոչիկը հասել է հավաքակայան, ապա նորից պետք է կապեր փնտրել ու փող արդուկել։

Բացի սրանցից, կա նաև զինկոմիսարիատի միջոցով ազատվելու ձև, որի իմաստը փաստաթղթերի հետ մեքենայություններ անելն է, բայց քանի որ այդ պրոցեսը իր մեջ պիտի ներգրավի բանակի միանգամից մի քանի հիերարխիաներ, որոնցից յուրաքանչյուրի հաշվով պետք է գումար տալ, ուստի այն շատ թանկ է ու հազվադեպ է կիրառվում։

Գումարած սռան բանակից ազատվել կարելի է նաև այլ ճանապարհներով, օրինակ` բանտ նստելու մասին փաստաթղթեր ներկայացնելով (թեկուզ արտասհամանում), բայց դրանք այնքան ել հեռանկարային ուղղություններ չեն։

Ասածս ինչա, զորակոչի ժամանակ կոռուպցիոն ռիսկերի առյուժի բաժինը ոչ թե զինկոմիսարիատներում է, այլ` Երևանի հիվանդանոցներում։ Էլի եմ կրկնում, սրանում համոզվելու համար լրիվ բավարար է զորակոչի շրջանում մեկ օր վերը նշված հիվանդանոցներից մեկում ուղղակի կանգնել ու հետևել կատարվող դեպքերին, ականջի պոչով լսել կողքդ կանգնածների քչփչոցները և այլն։ Ամեն ինչ արվում է համարյա ափաշկարա, իսկ որոշ հիվանդանոցներում ուղղակի կոնվեյեր է աշխատում։ Կամ էլ կարելի է հենց զինկոմիսարիատի մոտ հավաքված զորակոչիկների հետ զրույցի բռնվել ու տեսնել, թե ազատվողները որը ինչով է որոշել ազատվել։

Հ.Գ.
Վաաբշե, սրանց գործելավոճնա տենց, ամբախ-զամբախ խոսալն էն բաներից, որից գաղափար չունեն։

Պիտակներ. , , ,

Փաստորեն կան մարդիկ, ում քամակը մռմռումա էս երկրում տեղի ունեցող ամեն մի լավ բանից։ Հեսա, այ էս ( http://lragir.am/armsrc/society54434.html ) հոդվածագրի քամակն էլ մռմռումա ֆուտբոլի հաղթանակից։ Մռմռումա ու էտ մռմռոցից մարդն իրան պատեպատա տվել. տվելա, տվելա, տվելա … ու վիդիշ լի, իրան դուր չի էկել, թե ոնց էին տոնում հայերը հաղթանակը, նենց ինչ-որ ոչ կոշեռնի ձևերով էին տոնում էլի։ Մի քանի հիասքանչ մեջբերում անեմ.

Մի կողմից երկրպագուները տոնում էին ազգային հավաքականի կարեւոր հաղթանակը, մյուս կողմից հայաստանցիների մի զգալի մաս լկտիության խրախճանք էր բարձրացրել, օգտվելով հաղթանակից:

Երեւանյան ժամանակակից առօրյայում առանց այդ էլ հարմար տեղավորված, իրեն բավական ապահով եւ տանուտեր զգացող լկտիությունը եւ ամենաթողությունը ֆուտբոլային հաղթանակի առիթով ընդհանրապես կորցրել էր չափ ու սահման: Մինչդեռ այդպես հաղթանակը չեն տոնում, հաղթանակն այդպես հարամ են անում:

Մեր հավաքականի ֆուտբոլային հաղթանակները տոնելու մակարդակը երեւի թե պետք է առնվազն հասնի այդ հաղթանակները կերտելու, այսինքն մեր հավաքականի խաղամակարդակին:

Ֆուտբոլային հաղթանակները գալիս եւ տեւական ժամանակ մնում են այն երկրներում, որտեղ ոչ միայն թիմերն են լավ խաղում, այլ որտեղ այդ խաղին համարժեք որակով երկրպագության մշակույթ կա ձեւավորված, որովհետեւ այդ ամենը միասին են ձեւավորում հաղթանակների համար անհրաժեշտ ընդհանուր էներգետիկ դաշտը:

Մակեդոնիայի հավաքականն էլ այսօր եվրոպական ընդամենը միջին կարգի կամ նույնիսկ միջին երկրորդ կարգի թիմ է, որի հանդեպ հաղթանակն ինքնին “աշխարհով մեկ” լինելու եւ էյֆորիայից խեղդվելու հիմք կամ հիմնավոր պատճառ չէ:

Արա դե հիմա արի ու մի ասա, տո լավ է, ա՜յ աբորտի արդարացում, լու՞րջ ես ասում։ Տենց նատուռի հաղթանակն այդպես չեն տոնու՞մ։ Բա ո՞նց են տոնում, այ համբալ։ Թե՞ Հայաստանում ամեն լավ բանի համար քեզ մի երկու անգամ շինում են, դրանից ես տենց դաղված։

Պիտակներ. , , , ,

ՀԱԿ-ը մերժել է Խանամիրյանի հոգեհանգստի համար վրանները 3 ժամով հանելու առաջարկը

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ և «ՀՀՇ» վարչության նախագահ Արամ Մանուկյանին փոխանցել Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի խնդրանքը` հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-14:00-ը հանել ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները` ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ ապահովելու համար:

Ինչպես tert.am-ին տեղեկացրեց Արթուր Պողոսյանը, հանձնաժողովը որոշել էր քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպել Ալ.Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահից` հաշվի առնելով մշակութային գործիչների խնդրանքը և այն հանգամանքը, որ մարդկային մեծ հոսք է սպասվում: Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարարին ասել է, որ ՀԱԿ-ը հարցն արդեն քննարկել է և որոշել, որ վրանները չեն հանելու:

«Նրանք նշեցին, որ լավագույն դեպքում հնարավոր է աջ և ձախ տեղաշարժել վրանները ու միջանցք բացել կամ արգելափակոցներով ուղղություն բացել դեպի «Մեղեդի» սրճարան: Ես հարցը պետք է զեկուցեմ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Հնարավոր է` հրավիրվի հանձնաժողովի նիստ` քննարկելու, թե ինչպես կլուծվի հարցը»,-ասաց փոխնախարարը:
Արթուր Պողոսյանը բարոյական տեսակետից անհասկանալի որակեց ՀԱԿ-ի պատասխանը, քանի որ «Վանուշ Խանամիրյանը ողջ հանրության կողմից սիրված անձնավորություն է, ժողովրդական արտիստ, և անհրաժեշտ է նրա հոգեհանգիստը պատշաճ կազմակերպել»:

«Ես ներքին համոզմունք ունեի, որ այս ինչ-որ իմաստով ֆորս-մաժորային իրավիճակում նրանք կընդառաջեն», ” նշեց փոխնախարարը` տարակուսելի համարելով ՀԱԿ-ի արձագանքը:

Tert.am

Մեկնաբանություններ պե՞տք են, թե՞ մնամ ցենզուրայի սահմաններում։

Պիտակներ. , ,

Արա ո՜նց եմ ես ափսոսում, որ հոգեբան չեմ։ Մենակ սֆաթադաֆթարի հայկական հատվածը բոլա, որ մարդ նենց մի տաս հատ դիսերտացիա շշի։

Պիտակներ. ,

Զորահանդեսի շուրջ առաջացած անառողջ աղմուկի մասին

Չէի ուզում գրել, բայց որոշ առումներով ստիպված եմ: Որոշ մարդիկ/ուժեր ամեն լավ բանի մեջ քաքելու բնատուր ձգտում ունեն: Չեմ ուզում ենթադրել, թե այդ ձգտումը նաև ամրապնդվում է ֆինանսապես, դա էլ թող իրենց խղճին մնա: Արդեն գրել եմ, որ սպասվող զորահանդեսը շատ լավ է կազմակերպվում: Էլ փոքր մասնաբաժիններով բացվող անակնկալներ, էլ գեղեցիկ ու համաչափ քայլք, էլ հրաշալի պատվո պահակախումբ, էլ նոր տեխնիկա, էլ սեփական արտադրության զինատեսակներ, էլ հրաշալի ավիաշոու: Էլ ի՞նչ է պետք: Բայց արի ու տես, որ գտնվեցին մարդիկ, ովքեր այս ամենը չտեսան, բայց տեսան ուրիշ բաներ.

Ա. քահանաների մասնակցությունը զորահանդեսին
Բ. ռուսական բանակի զինվորների մասնակցությունը զորահանդեսին

Հղումներ չտամ էլի: Ի՞նչ ասեմ: Ախր մարդը, երբ մի բան է գրում, գոնե պիտի գրագետ լինի էլի: Ընդ որում, եթե գրողը հասարակ մահկանացու է, դա դեռ ջայնամ, եթե գրագետ չի, բայց եթե լրագրող կամ վերլուծաբան լինելու հավակնություն ունեցող մեկն է, ապա պարտավոր է լինել:

Ա. Եթե լրագրող/վերլուծաբան լինելուն հավակնող մարդը գրում է, թե «բա էտ ի՞նչ խայտառակություն է, քահանաները զորահանդեսում, չկա այդպիսի բան աշխարհում» կարգի բան, ապա ի՞նչ ասել այդ մարդուն: Նույնիսկ, եթե մարդը թեմայից անտեղյակ է եղել, տարրական պատասխանատվության նույնիսկ սաղմերի առկայության դեպքում նա պետք է փնտրեր թեմայի մասին տեղեկություններ ու այդ դեպքում միգուցե հանդիպեր «կապելլան» բառին: Հանդիպելու դեպքում էլ կիմանար, որ աշխարհի շատ, այդ թվում առաջատար բանակներում կապելլանի ինստիտուտը բանակի անբաժանելի մաս է, շատ երկրներում կապեանների համար հատուկ համազգեստ կամ գոնե տարբերանշաններ կան, որոշ տեղերում էլ կապելլաններն ունեն հատուկ առանձին աստիճաններ՝ բանակային աստիճաններին զուգահեռ: Եվ բնական է, որ որպես զինծառայողներ, կապելլանների մասնակցությունն էլ ռազմական տարբեր միջոցառումներին, այդ թվում զորահանդեսներին սպասելի է: Բայց դե մարդկանց նպատակը հո՞ վերլուծություն գրելը չի եղել: Չէ, ցեխ լցնել, առանց միջոցների մեջ ընտրություն անելու:

Բ. Ռուս զինվորների մասնակցությունը: Ասեմ, անձամբ իմ համար էլ է դա շատ տհաճ, նույնիսկ ընկերներիս սկայփով բողոքեցի: Բայց, «հյուր» վաշտերի մասնակցությունը զորահանդեսներին բավականին տարածված երևույթ է: Ֆեյսբուքում գրելիս, առանց գուգլում փնտրելու ոտքի վրա հիշեցի հետևյալ դեպքերը.
1. անցած տարի մեր զինվորները մոսկովյան զորահանդեսին
2. նույն 2010-ի մոսկովյան զորահանդեսին աշխարհի որ գյոռից ասես ու ով ասես չէր եկել
3. տաջկական վերջին զորահանդեսին պարսիկները մասնակցեցին
4. բելառուսական վերջին զորահանդեսին ռուսները Ռուսաստանից քարշ տվին բերին զինտեխնիկա
5. բելառուսներն էլ չալարեցին, գնացին հասան Վենեսուելա
6. ռուսական ինքնաթիռները մեր նախորդ զորահանդեսին

Որ փնտրեմ, հաստատ կգտնեմ նաև եվրոպական երկրներում նման օրինակներ:

Ու լավ, վերջապես, ենթադրենք, թե էս երկուսը տենց շատ վատ բաներ էին, արա, լավ, դրանից բացի, ուրիշ բան չտեսա՞ք: Ամբողջ զորահանդեսի միակ նշանակալի բանը տերտերներն ու ռուսներն էին, հա՞: Արա, դուք վաաբշե ի վիճակի՞ եք էս երկրում մի լավ բան տեսնել, ի վիճակի՞ եք լավ բանը գնահատել, ի վիճակի՞ եք «կեցցեն» բառը ասել կամ ընդհանրապես գիտե՞ք, որ հայերենում այդպիսի բառ կա:

Եթե Դուք ի վիճակի չեք, ես ի վիճակի եմ ու կասեմ. «ԿԵՑՑԵՆ կազմակերպիչները, ԿԵՑՑԵՆ մասնակիցները, ԿԵՑՑԵՆ Պաշտպանության Նախարարությունը և Պաշտպանության Նախարարը, ԿԵՑՑԵՆ բոլորը, ով այս զորահանդեսի կազմակերպման հարցում ներդրում ունեն»: Ու սա ասում եմ լրիվ անկեղծ, առանց արհեստական պաթոսի կամ եսիմ ինչի ու համոզված եմ, որ բարոյապես առողջ ցանկացած մարդ կհամաձայնվի իմ հետ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Իմ համար մի քիչ անսպասելի հայտնաբերեցի, որ իմ հարգանքը վայելող որոշ մարդիկ ևս վերոհիշյալ կերպ են ընկալել դեպքերը և մասնավորապես ռուսների ներկայությունը: Ու քանի որ այդ մարդկանց ամենևին չեմ համարում միայն վատը տեսնողները կամ ցեխ շպրտողները, ասեմ, որ իրենց վերաբերմունքը համարելով ծայրահեղական և ինչ-որ տեղ հասկանալով դրա պատճառները, այնուամենայնիվ այս գրառմանս կոշտ ձևակեպրումների տակ ամենևին իրենց ի նկատի չեմ ունեցել ու չունեմ, այլ բոլորովին այլ տեսակի մարդկանց: Մի խոսքով, հուսամ, որ այս թարմացման հասցեատերերը կարդալիս կկռահեն, որ խոսքն իրենց մասին է ու նաև հուսամ, որ կդադարեն գերագնահատել զորահանդեսին ռուսների մասնակցությունը:

Պիտակներ. , , ,

Չենք լռելու, չենք էլ լսելու

Աղբյուրը

“Չենք լռելու”-ի այսօրվա հայտարարության կապակցությամբ

“Չենք լռելու”-ն այսօր հերթական ֆոկուսն է արել` ինքն իր համար սենսացիա “մոգոնելով” ու էդ մոգոնածը ներկայացնելով որպես դարի հայտնագործություն: Պարզվում է` “չլռողները” նաև չեն լսում ու չէին լսել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի գոյության մասին ու մի հատ մեեեեծ քլնգող հայտարարություն են տարածել: Ի գիտություն ‘չլռողների” ասեմ, որ ի տարբերություն ընդամենը անիմաստ աղմուկ անող խմբերի ու խմբակների, Հասարակական խորհուրդը բավական պատկառելի ծավալով աշխատանք է կատարել և շարունակում է կատարել: Եթե ցանկություն ունեք առավել հանգամանալից ծանոթանալ` սիրով կծանոթացնենք, բայց պայմանով, որ հետո ներողություն եք խնդրելու ձեր անիմաստ օդ կրակելու համար: Եթե դուք, “չլռողներդ”, խորհրդի մասին չեք լսել, դա դեռ չի նշանակում, որ խորհուրդը, ինչպես դուք եք արտահայտվում, “անկենդան” է: Առնվազն ամոթ է պետք ունենալ` այդ կարգի բաներ պնդելու համար` առանց արված աշխատանքին ծանոթանալու: Գրում եք, թե ոչ մի տեղեկատվություն չկա ոչ հեռուստատեսությամբ, ոչ մամուլով և այլն: Եթե տեսողության ու լսողության հետ խնդիրներ ունեք` համապատասխան մասնագետների դիմեք ու մարդկանց արածը, ձեր անտեղյակության պատճառով, իր արժեզրկեք: Տասնյակ ռեպորտաժներ են եղել հեռուստատեսությամբ, տասնյակ հրապարակումներ ամենատարբեր թերթերում, կայքերում և այլն: Ու ամենակարևորը. երբ խոսում եք խորհրդի ֆինասնավորման մասին, կասե?ք թե խորհրդի անդամներից յուրաքանչյուրն ամսեկան ինչքան աշխատավարձ է ստանում: Սրիկայություններ մի արեք. խորհրդի բոլոր անդամները բացառապես հասարակական հիմունքներով են աշխատում, ի տարբերություն անհայտ ծագում, բովանդակություն ու հովանավորներ ունեցող տարատեսակ խմբակների, որոնք անհասկանալի ծագում ունեցող ֆինանսական միջոցների հաշվին զբաղված են բացառապես ապատեղեկատվություն տարածելով: Կրկնում եմ` եթե ունեք ցանկություն ծանոթանալու խորհրդի կատարած աշխատանքներին, այցելեք խորհուրդ: Բայց հետո պարտադիր ներողություն պետք է խնդրեք ամբողջ խորհրդից` այդ կառույցի անունն անհարկի շահարկելու համար:Հակառակ պարագայում, ևս մեկ անգհամ կհաստատվեն պնդումները, թե ձեր խումբն նըդամենը օդ կրակողների սադրիչների և ապատեղեկատվություն տարածողների խումբ է:

Պիտակներ. , , ,