Բանակի մասին թեժ քննարկումներից պարզ դարձավ, որ արդեն 20 տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում առ այսօր չկան անկախ ռազմական էքսպերտներ, չկան ռազմական անկախ մասնագիտական հանդեսներ։
Համատարած անտեղյակության հետևանքով լրատվամիջոցներում ու համացանցային հարթակներում հաճախ հրապարակվում են անգրագետ և իրականությունից բացարձակապես կտրված նյութեր։ Հայկական տեղեկատվական դաշտի գրեթե բոլոր սեգմենտներում էլ անկախ մասնագետների պակաս կա և, ինչպես ռուսներն են ասում. «Пока гром не грянет, мужик не перекрестится»։ Բայց հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ամենաառաջնահերթն այնուամենայնիվ բանակի հարցն է։
Առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ, ՉՍՊԱՍԵԼ (… դրամաշնորհների, պետական աջակցության, վերին ուժերի միջամտության), ինքնակազմակերպվել և ինքնակրթվել հենց հիմա։ Կարդալ այս տարրի մնացած մասը »
«Հայտարարություններ/Объявления» խորագրի պահոցը
С Новым Годом!!!
Dec 31
С Новым Годом
Dec 31
Երեկոյան դպրոց
Oct 10
2008թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 13-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը և «Հենակետ» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպում են «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց/դասընթացներ։
«Արարատ» կենտրոնի նմանատիպ կրթական ծրագիրը հաջողությամբ անցկացվեց 2008 թ. ամռանը։ Ամառային դպրոցի աշխատանքի մասին բազմաթիվ նյութերին, ներառյալ ԶԼՄ լուսաբանումը, կարող եք ծանոթանալ www.dproc.net կայքում։ Շրջանավարտների ու կազմակերպիչների հետ անմիջական կապ կարելի է հաստատել forum.xosq.net ֆորումի միջոցով։
Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացումը:
Առաջարկվող դասընթացներն են.
* Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցերը։
* Ազգային ինքնություն և ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։
* Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
* Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում։
* Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
* Առաջնորդական ներուժի զարգացում։
Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։
ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է։
Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։
Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի իմացությունը։
Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։
Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել dproc@henaket.org էլ-փոստի հասցեով մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։
Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։