«Իսրաել» պիտակով գրառումները

Էս ասում են, թե եգիպտացիք աղբամանն են նետել Կեմպ-Դևիդյան համաձայնությունները ու նաև վերացրել են Գազայի բլոկադան։ Առանձնապես չեմ խորացել ինչը ինչոցա, բայց. յարաբ հրեաները խի՞ էին տենց հրեական բնակավայրեր ապամոնտաժում, բան, ի՞նչ օգուտ տվեց դա իրանց։ Ասածս ինչա՞, ուրիշների սխալների վրա սովորելը օգտակար բանա, սովորենք հրեաների սխալների վրա։

Պիտակներ. , ,

Ըստ www.army-guide.com կայքի Իսրաելը շարունակում է զինել Ադրբեջանին և այս անգամ հարևաններին վաճառել է 5 միավոր 155մմ “Ատմոս 2000” տիպի ինքնագնաց հաուբից, որի հեռահարությունը 41 կմ է: Թե երբ է եղել գործարքը, չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ հետագայում ադրբեջանցիները այս զինատեսակի նոր խմբաքանակ էլ գնեն: Հիշեցնեմ, որ նախկինում Իսրաելն Ադրբեջանին արդեն վաճառել էր անօդաչու ինքնաթիռներ, հրետանա-հրթիռային կայանքներ, հրազեն և այլն: Հետաքրքիր է, մեր դիվանագետները գոնե փորձեր անու՞մ են սրան վերջ տալու համար:


Նկարում “Ատմոս 2000”-ն է ուկրաինական “Մռիյա”-ի վրա բարձվելիս ” ենթադրաբար բարձվում է Ադրբեջան տեղափոխվելու համար:

Բացի դրանից, վերջապես ՄԱԿ ռազմական գնումների մասին հաշվետվություն է ներկայացրել նաև Ադրբեջանը, թեև որևէ նոր բան չկա, հաշվետվությունում միայն հաստատվել է Ուկրաինայի և Բելառուսի ավելի վաղ ներկայացրած տվյալները:

Պիտակներ. , , ,