«մարգարեները» պիտակով գրառումները

Այսօր մի դարաշրջան … ավարտվեց

Մահացել է Սոս Սարգսյանը։ Վերջինն իր սերնդից՝ իր մեջ կուտակած այդ սերնդի ո՜ղջ իմաստությունը։ Թումանյանական ինչ-որ բան կար նրա մեջ, ինչ-որ բան Դաշտենցի հերոսներից, ինչ-որ բան կորուսյալ հայրենիքից։

Ու ահա, վերջ. չկա այլևս Վարպետը, չկա այդ սերունդը։

Պիտակներ. , ,

Խորեն Աբրահամյանը շատ սիրված դերասան էր, բայց ցավոք՝ ճիշտ չգնահատված։ Նա կեպարներ չէր կերտում, մարգարեանում էր։ Ֆիլմերը մի կողմ, թատերական ներկայացումների տեսագրություններն է պետք նայել։

Մեկ այլ չգնահատված և ցավոք սրտի՝ այսօր նաև գրեթե անհայտ մարգարե էլ Պերճ Զեյթունցյանն է։

Երկու հատված Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսությունից» Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ ։

Պիտակներ. , , ,