Պարոն Աշոտյանի պատասխանը ինձ մի պատմություն հիշեցրեց: Ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, նախքան իր վաճառքը համագործակցում էր հարավկորեական մի հայտնի ընկերության հետ, ավելի կոնկրետ` վաճառում էր այդ ընկերության մեր մշակած ծրագրային փաթեթը: Այդ ընկերության շուկայական արժեքը առնվազն մի 100 ՀՀ բյուժե է, իսկ մեր ծրագրային փաթեթը, ըստ էության արժեր գրոշներ: Ինչ-որ առիթով, այդ ընկերությանը կարճ ժամանակով /բառացիորեն մի քանի շաբաթ/ պետք են եկել մի քանի հավելյալ լիցենզիաներ և նրանք ցանկացել են գնել դրանք: Մեր ընկերության ղեկավարներն էլ, հայկական լավագույն տրադիցիաներին հավատարիմ ասել են. “բա եղա՞վ, ամոթ չի՞, ձեր ասած ժամանակով անվճար այդ մի քանի հավելյալ լիցենզիան կտրամադրենք”, բայց հարավկորեացիները կտրականապես հրաժարվել են, բացատրելով, որ դա Հարավային Կորեայում կդիտարկի որպես կաշառք` բոլոր անցանկալի հետևանքներով: Կրկնում եմ, այդ մի քանի լիցենզիայի գինը, այն էլ այդ ընկերության մասշտաբներով, գրոշներ է եղել, բայց … սա понимаешь ли եվրոպական չափանիշներ չեն, սա ասիական չափանիշներ են ու նվեր-մվեր, վերաբերմունք-մերաբերմունք, այդ հետամնաց ասիացիք (ֆու) չեն հասկանում: