ՕԱ-ում հերթական կեղծ գիտական թեման է. դու մի ասա, բիբլիական ամաղեկացիները դա հիքսոսներն են (վայ, կներեք, հայքսոսները) ու հետևաբար հայերը: Իսկ քանի որ հրեաներն ու ամաղեկացիները, ըստ Հին Կտակարանի, իրար ջանադրաբար վերացնում էին Երկրագնդի երեսից, ապա այստեղից էլ հետևում է հայերի ու հրեաների թշնամությունը. այն էլ գենետիկական: Բայց դա հեչ. ինձ թվում է, որ սթափ մտածող մարդկանց նման թեզի աբսուրդությունն ակնհայտ է ու ապացույցներ չի պահանջում: Թեմայում քննարկումը գնաց, գնաց ու հասավ Շումերին: Դու մի ասա, շումերների քաղաքակրթության հետ համեմատած, մեր քաղաքակրթությունը գլուխը պատովն է տվել, երեսն էլ քարով, իսկ շումերների գիտության նվաճումներին հասնելու համար, մեր գիտությունը դեռ էնքան հաց ու պանիր պիտի ուտի, որ էլ դու սուս: Ես խնդրեցի բերել շումերների այդ գիտության նվաճումների գոնե մի քանի օրինակներ: Ի պատասխան բերվեց երկու հոդված, որտեղ բերվում էին շումերների հաջողությունները գիտության տարբեր բնագավառներում: Չեմ ցանկանում անդրադառնալ մյուս գիտություններին, բայց մաթեմատիկայում շումերների ունեցած հաջողություններին չեմ կարող չանդրադառնալ:

Առաջին.

2. После расшифровки шумерских таблиц стало ясно, что цивилизация шумеров обладала рядом современных знаний из области …  математике (например, использовала золотое сечение, троичную систему исчисления, использованную после шумеров только при создании современных ЭВМ, использовала числа Фибоначчи!), …

Երկրորդ.

Обнаружены тысячи шумерских текстов и иллюстраций по астрономии и математике. Среди них ” труды по фундаментальной математике, вычисление площадей сложных фигур, извлечение корней, решения уравнений с двумя и тремя неизвестными. Шумеры использовали сложнейшую шестидесятеричную систему исчисления, базировавшуюся на комбинации чисел 6 и 10. Сложные системы исчисления подобного рода стали использоваться в современном мире совсем недавно, с появлением компьютеров.

Իրականում նման գիտելիքները ոչ թե վկայում են շումերների քաղաքակրթության ու գիտության բարձր զարգացվածության մասին, այլ ճիշտ հակառակը` վկայում են այդ քաղաքակրթության բավականին պարզունակ լինելու մասին: Այսպես.

Ոսկե հատվածք (золотое сечение) և Ֆիբոնաչիի թվեր:

Սրանց մասին պատկերացումները ժամանակակից գիտության խոշոր նվաճում համարելը, դա նույնն է, որ այդպիսին համարվեն Պի թվի մասին պատկերացումները: Ավելին` մեզ շրջապատող աշխարհում ոսկե հատվածքն ու Ֆիբոնաչիի հաջորդականությունը երևի շատ ավելի հաճախ են հանդիպում, քան Պի թիվը. Ֆիբոնաչիի հաջորդականությունը կենդանիների բազմացման կամ տարեցտարի բերքի շատացման ամենապարզ, իդելականացված մոդելն է: Որևէ քաղաքակրթություն, որը սկսել է զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ անխուսափելիորեն ծանոթանալու է այդ հաջորդականության հետ: Նույնը վերաբերում է ոսկե հատվածքին, որը բացի նրանից, որ սերտորեն կապված է Ֆիբոնաչիի հաջորդականության հետ, նաև շատ ու շատ հաճախ հանդիպում է ամենատարբեր երկրաչափական պատկերներում, շինարարությունում, բուսական աշխարհում: Նկարեք հնգաթև աստղ և խնդրեմ, դուք արդեն ունեք ոսկե հատվածք:

Թվարկության երեքական համակարգ, որը միայն ամենաժամանակակից ԷՀՄ-ներում է օգտագործվում: Շումերներն օգտագործել են 6 և 10 թվերի կոմբինացիայի վրա հիմնված բարդագույն թվարկության համակարգ

Նախ, ի՞նչ է ընդհանրապես թվարկության համակարգը: Դա որոշակի համակարգ է, որը հնարավորություն է տալիս պատկերել ու պատկերացնել թվերը, նրանց հետ կատարել թվաբանական գործողություններ և այլն: Այսինքն` թվարկության համակարգ մարդն սկսել է օգտագործել այն պահից սկսած, երբ փորձել է ինչ-որ հաշվարկներ կատարել: Այն, թե ինչը կլինի թվարկության համակարգի հիմքը, դա վերջին հաշվով բացարձակ էական չէ ու ընդամենը պատահականություն է: Այսպես, մենք հիմնականում օգտագործում ենք 10-ական թվարկության համակարգը, այսինքն` համակարգ, որում կան տաս նիշ: Դա հետևանք է այն պատահականության, որ մեր ձեռքերին կա տաս մատ: Նույն հաջողությամբ կարող էինք սկսել օգտագործել այլ թվարկության համակարգեր: Օրինակ` չուկչաները մինչև խորհրդայնացումն օգտագործում էին 5-ական կամ 20-ական համակարգերը, ինչից սակայն չի հեևում, որ չուկչաների քաղաքակրթությունը եսիմ ինչ զարգացած է եղել ու միայն խորհրդայնացումը իրենց հերն անիծեց: Հին Բաբելոնում և նույն Շումերում օգտագործել են նաև 60-ական համակարգ, որից մեզ ժառանգություն է մնացել և 24 ժամը, և 60 րոպեն, և 60 վայրկյանը, 360 աստիճանի անկյունը: 10-ականից բացի, մենք այսօր օգտագործում ենք նաև 7-ական և 12-ական համակարգեր շաբաթների և ամիսների հաշվարկներում` հաճախ դա չնկատելով էլ:

Երկրորդ, ժամանակակից ԷՀՄ-ներում օգտագործվում է բացառապես 2-ական համակարգ, բացի գուցե էքսպերիմենտալ մեքենաներից: ժամանակին գոյություն են ունեցել ԷՀՄ-ներ այլ համակարգերի վրա հիմնված, բայց դրանք օբյեկտիվ պատճառներով կենսունակ չգտնվեցին: Ամեն դեպքում, հոդվածի հեղինակը լրիվ բանից անտեղյակ է եղել:

Երրորդ, ինչ վերաբերում է բարդությանը: 60-ական համակարգը, որն ի դեպ 6 և 10 թվերի կոմբինացիաների հետ կապ չունի, առանձնապես բարդ չէ ասենք տասականից: Ավելի ճիշտ. որքան շատ են թվարկության համակարգի նիշերը, այնքան ավելի բարդ են թվաբանական գործողությունները, բայց փոխարենը ավելի կարճ են թվերի գրառումները և հակառակը: Այս երկուսը իրար չեզոքացնում են և արդյունքում բարդության տեսակետից որևէ տարբերություն չկա ցանկացած երկու թվարկման համակարգի միջև չկա: Խնդիրը որևէ մեկին վարժ լինելն է: Մեր համար դժվար ասենք 2-ական համակարգով աշխատելը, որովհետև վարժվել ենք 10-ականին:

Բարդ մարմինների մակերեսի հաշվարկ:

Սա դպրոցի մակարդակի պարզագույն խնդիր է: Ինչքան էլ մարմինը բարդ լինի, նրա մակերեսը բավարար ճշտությամբ կարելի է հաշվել, իմանալով եռանկյան ու շրջանի մակերեսը հաշվելու որևէ եղանակը:

Արմատի հաշվարկ:

Սա էլ է դպրոցական մակարդակի խնդիր: Ավելին, գոյություն ունեն պարզ ալգորիթմներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակի ճշտությամբ արմատ հանել. դրանք ճիշտ է, դպրոցում չեն անցնում, բայց միայն այն պատճառով, որ կարիքը չկա:

Երկու կամ երեք անհայտով հավասարումների [համակարգի] լուծում:

Եվ նորից դպրոց: Ավելին` նորմալ սովորող աշակերտը կարող է լուծել ոչ միայն երկու կամ երեք այլ ցանկացած քանակի անհայտով հավասարումների համակարգ:

Այս ամենը, որ ներկայացվում են որպես շումերների բարձր զարգացած գիտության ապացույցներ, ուղղակի ծիծաղ են առաջացնում: Շումերները միգուցե իրենց ժամանակաշրջանի համար, ունեցել են զարգացած քաղաքակրթություն ու գիտություն, եղել են ամենաբարդը պարզագույնների մեջ. բան չունեմ ասելու, բայց համեմատել այսօրվա քաղաքակրթության հետ` ուղղակի զավեշտալի է: Նույնն, ի դեպ, վերաբերում է նաև եգիպտացիներին, ացտեկներին, մայաներին գերզարգացած քաղաքակրթություններ ներկայացնող թեզերին. դրանք նույնքան ծիծաղելի ու անհեթեթ թեզեր են: Ու ես վստահ եմ, որ ասենք շումերների աստղագիտական նվաճումներն էլ ծիծաղ են առաջացնում աստղագետի մոտ: