Հրապարակվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2009 թվականի ծրագիրը: Դեռ թռուցիկ եմ կարդացել: Ի՞նչ կա:

Առաջին գլուխը կոչվում է “Քաղաքական և անվտանգությանն առնչվող խնդիրներ”: Ուշագրավ գլուխ է: Այնտեղ խոսվում է համագործակցության հետագա խորացման, հարևանների հետ հարաբերությունների լավացման (այդ թվում Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության), ժողովրդավարության (այստեղ պոլնի կամպլեկտ ” ընտրական տեխնոլոգիաներ, մարտի մեկ, մամուլի ազատություն, հանրահավաքների իրավունք ու ես շատ գիտեմ էլ ինչեր), կարգապահական կանոնակարգի փոփոխություն, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողություն, ահաբեկչություն և այլն: Այս գլխում բավականին ուշագրավ է նաև տնտեսական 1.6 կետը, որը սխալմամբ վերնագրված է “Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն” ” վրիպակ է: Մասնավորապես խոսվում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին մասնակցության մասին: Այս ամենը, իհարկե, շատ համահունչ է վերջին տարիներին մեր երկրի շուրջ ընթացող պրոցեսներին և կամ էլ հակառակը. այդ պրոցեսներն են համահունչ այս ամենին:

Երկրորդ` “Պաշտպանական անվտանգության և ռազմական հարցեր” գլխում նախատեսվում են ԶՈՒ-ում հրամանատարական օղակի վերանայում, ԱԱ վերաբերյալ և ռազմավարական նշանակության փաստաթղթերի մշակում ու վերանայում, պաշտպանության ռազմավարության վերանայում (այդ թվում` կառուցվածքային փոփոխություններ, ենթակառուցվածքներ), համագործակցություն ուսուցման, զորահավաքի համակարգի բյուժետային պլանավորման, ռազմական փոխգործակցության (խաղաղապահ բրիգադ, զորավարժություններ), ռազմաարդյունաբերության, սահմանային անվտանգության ոլորտներում: Այս գլուխն առանձին վերլուծելու կարիք կա, բայց ցավոք սրտի անկախ ռազմական փորձագետներ մենք չունենք. համենայն դեպս ես չգիտեմ այդպիսիներին: Իմ կարծիքով այստեղ քննադատելի շատ դրույթներ կան. օրինակ ի՞նչ գործ ունի ՆԱՏՕ-ն ասենք մեր ԱԱ վերաբերյալ փաստաթղթերի մշակման հետ:

Երրորդ գլուխը կոչվում է “Հասարակության իրազեկում, գիտություն, արտակարգ իրավիչակների պլանավորում և բնապահնպանություն”: Այստեղ ինչ-որ սեմինարներ, հեռուստատեսային հաղորդումներ, դասախոսություններ են նախատեսվում: Գիտության ոլորտում նախատեսվում է համագործակցություն սեյսմիկ անվտանգության, ժամկետանց թունաքիմիկատների հետ կապված հարցեր:

Չորրորդ գլուխը “Վարչական, պաշտպանողական անվտանգության և ռեսուրսներին առնչվող հարցեր”-ն է: Այն վերաբերում է ծրագրի իրագործմանը: