vartanm-ը հուշեց “European report on preventing violence and knife crime among young people” զեկույցի մասին, որի համաձայն Հայաստանը Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է: Այսպես. 10-29 տարեկան անձանց սպանությունների թվով Հայաստանը նախավերջին տեղում է 0.50 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Վերջին տեղում է Գերմանիան 0.47 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ռուսաստանը 15.85 ցուցանիշով, երկրորդում` Ալբանիան 11.20 ցուցանիշով, երրորդում` Ղազախստանը 10.66 ցուցանիշով: Դեռահասների (12-16 տարեկան) նկատմամբ բռնությունների առումով Հայաստանն ընդհանրապես վերջին տեղում է. 2.4% ցուցանիշով, մինչդեռ եվրոպական այնպիսի երկիր, ինչպիսին օրինակ Բելգիան է, դեռահասների նկատմամբ բռնությունները կազմում են մոտ 16-17%: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Սլովենիան ” 27.8%: Ճիշտ է, Հայաստանում համեմատաբար մեծ է դեռահասների զոհվելու ցուցանիշը ” 4-4.5% (վստահ եմ, որ սրա հիմնական մասը բաժին է հասնում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերին) ” այդ գործոնով մենք միջին տեղ ենք զբաղեցնում: Այդ առումով առավել անվտանգ է Իսպանիան -1.4%, իսկ ամենավատը Լեհաստանի ցուցանիշն է ” 6.1%:

Հետո էլ ասում եք, թե երկիրը երկիր չի: Տո շատ էլ լավ երկիրա, իբր Հայաստանի նման երկիր կա՞: