Սրա հետքերով մի քիչ փորփրեցի ԱԺ կայքը (ի դեպ, ասեմ, որ կաքյը դարձել է շատ հաջող և հարմար ” ամեն ինչ կա և ինչ ուզես կարող ես գտնել): Այստեղ հակիրճ թե ինչի մասին էր խոսքը:

Բայց դա մի կողմ: Ինձ հետաքրքրեց, թե ինչ եզրակացություններ կան: Եվ ահա կարդում եմ “ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչություն” եզրակացությունը: Դե բնականաբար կրոնի ազատություն, եկեղեցին պետությունից անջատ բլա, բլա, բլա ” մանրամասները` այստեղ 3.2.2 կետում: Եվ ահա այնտեղ հանդիպում եմ մի այսպիսի հիասքանչ տեքստի.

Խորհուրդ է տրվում հրաժարվել օրենքում Աստվածաբանական գաղափարներ ներմուծելուց: Այդ դրույթի` օրենքի կարգավորման առարկա լինելը վիճելի է: Անգամ եթե այն լիներ ընդունելի, ապա, մեր կարծիքով, պետք է սրբագրվի: Աստվածաբանական տարբեր կոնցեպցիաները չքննարկելով միայն նշենք, որ Հիսուս Քրիստոսն, օրինակ, հայտնի է ոչ թե որպես Աստված, այլ որպես Աստծո որդի:

Տեսնես այս տողերի գրողը ուղղակի տխմար է, թե՞ տխմար Եհովայի վկա:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծին: Այն, ըստ էության ուղղակի զրկելու է Եհովայի վկաներին ու ամեն տեսակ այլ աղանդներին քրիստոնեական կոչվելու իրավունքից, ինչն, իհարկե, տրամաբանական կլիներ. այն ինչ քրիստոնեական չի, չպետք է կոչվի քրիստոնեական: Բայց մյուս կողմից էլ, իմ կարծիքով, համարել սա Եհովայի վկաների հետ պայքար … դա մի քիչ ծիծաղելի է հնչում: Է պաշտոնապես կկոչվեն “ես շատ գիտեմ ինչ ջայնամի գյոռ”, բայց հանգիստ կշարունակեն իրենց քարոզներում և հոգեորսության ընթացքում ներկայանալ որպես քրիստոնյական: Այսինքն`պրակտիկ ոչ մի բանի այդ փոփոխությունները չեն բերի (ու չնայած դրա, մեկա տորպեդահարվում են):