Կատակը կատակ, բայց շախմատը միջին աշակերտի համար իսկապես լրիվ անիմաստ ու անօգուտ մի բան է, դրանից այդ աշակերտին բացարձակապես ոչինչ չի մնա, բացի բակային առաջնության չեմպիոն դառնալու շանսից։ Դրա փոխարեն այլ կոնստրուկտիվ առաջարկներ ունեմ.

1. Շախմատի փոխարեն դպրոցներում մտցնել այլ, միջին աշակերտի համար ավելի օգտակար սպորտաձևեր. ըմբշամարտ, բոքս, ձյու-դո, սամբո, կարատե, հնարավորության դեպքում թեթեև ատլետիկա և լող ու լավ, քարը ճաքի ” ֆուտբոլ։ Դա ասենք տղաների համար։ Աղջիկների համար էլ այդ ժամերին կարելի է ճարել օգտակար սպորտաձևեր, ասենք` գիմնաստիկա կամ էլ մի ուրիշ զբաղմունք գտնել։ Ի տարբերություն շախմատի` սրանցից ինչքան ասես օգուտ կա ” ֆիզիկապես ավելի ամուր և առողջ սերունդ, սպորտի և մասնավորապես մենամարտային սպորտաձերի մասայականացում։ Ու բարարձակ կարևոր չի, թե դրա արդյունքում մենք ասենք ձյու-դոյի չեմպիոն կունենանք, թե ոչ, դա N-րդական կարգի հարց է։

2. ՆԶՊ դասերի շրջանակում, որոնք պետք է սկսել ավելի ցածր դասարաններից, աշակերտներին մանրամասն և հիմնավոր սովորեցնել զենք օգտագործելը. անվտանգության կանոններ, ճիշտ պահել, ճիշտ կրակել, քանդել-մաքրել-հավաքել, և այլն, և այլն ու ընհանրապես, նոր սերնդի մոտ ձևավորել զենքի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ու, եթե կարելի է այդպես արտահայտվել, զենք կրելու և կիրառելու մշակույթ։