Ադրբեջանի Գլխավոր Շտաբի ներկայիս պետ Նաջմեդին Սադիկովը, եթե զինվորական չդառնար, ապա հավանաբար դերասան կդառնար: Համենայն դեպս տեսախցիկի առաջ նա իրեն բավականին լավ է զգում: Նրա դերասանական տաղանդը փայլատակեց, երբ 1993 թվականի մարտին Ալեքսանդր Նևզորովը նրան նկարահանեց իր հանրահայտ “Геранбойский батальон” ֆիլմում: Նույն թվականին Սադիկովը նկարահանվել է մեկ այլ, պակաս հայտնի, բայց ոչ պակաս փայլուն ֆիլմում, որի գործողությունները ծավալվում են Քարվաճառում և որտեղ, ինչպես և “Геранбойский батальон”-ում, Սադիկովը հերոսական ջանքեր է գործադրում Ադրբեջանի ոչ պակաս հերոսական բանակին բացատրելու, թե որ կողմում են գտնվում հայերը: Վայելեք ֆիլմը:

Հ.Գ.
Չճանաչողների համար ասեմ, որ Սադիկովը մոտավորապես 10-11րդ վայրկյանում կադրում միայնակ մնացած պոնչոն է: