Յութուբում հայտնվել էին կադրեր, թե ինչպես են հայկական ՌՕՈՒ Սու-25 գրոհիչների օդաչուները վարժեցնում գրոհելու իրենց ունկաությունները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինժառայողների վրա: Ես դրանք իմ մոտ էլ բեռնեցի, որ հանկարծ չկորչեն, եթե էլի հայտնվեն, էլի կդնեմ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. տեսագրություններում կան հայհոյանքներ: Բա ոնց, մերոնք այնքան ցածր են թռնում, որ ռուսներին հայհոյելուց բացի ուրիշ բան չի մնում: Իսկ այդպես թռնելը մերոնց բարձր վարպետության մասին է խոսում:

Թարմացում. փոխարինեցի մեկ միավորված տեսահոլովակով: Ի դեպ, ուշադրություն դարձրեք 2:16-2:18 հատվածին, երբ գրոհիչը բառացիորեն վրանի տանիքից մի 2-3 մետր բարձրության վրա է թռնում, այսինքն՝ գետնից ամենաշատը մի 6-7 մետր բարձրության վրա: Կամ 3:33-3:37, երբ ինքնաթիռը թռնում է ռադիոկայանից ավելի ցածր ու դարձյալ վրանների գլի վրայով: