Տոներին Արցախում էի։ Ի՞նչ ասեմ, տպավորություննես շատ են ու հիմնականում` դրական։ Բացասականի մասին հենց սկզբից ասեմ ու առաջ գնամ. ինչ-որ մեկը ավել փողա ունեցել, Բերձոր մտնելուց ճանապարհի վրա մաքսատունա կառուցել։

Հիմա դրականը.

Առաջինը, որ Ստեփանակերտում աչքի է ընկնում ” մաքրությունն է։ Ընդհանրապես զգացվում է, որ քաղաքի բնակիչների մոտ կա սեփականության զգացում, որ էդ ամեն ինչը իրանցա ու սրտացավություն։

Ընդ որում այդ սեփականության զգացումը, որ սա մերնա, սա մենք ենք և այլն, նկատվումա ոչ միայն քաղաքը մաքուր պահելու հարցում, շատ-շատ այլ բաներում էլ։ Օրինակ` վերաբերմունքը ոստիկաններին (և հակառակը` ոստիկանների վերաբերմունքը քաղաքացիներին) ” նորից շատ հստակ զգացվում է, որ մարդիկ ոստիկանին վերաբերվում են որպես իրենցից մեկին, այլ ոչ թե ինչ-որ օտար տարրի, դասակարգային թշնամու կամ ռեպրեսիվ գործիքի։

Կամ մի այլ էպիզոդ. երթուղային տաքսիների ու ավտոբուսների վարորդները միշտ կանգնում են կանգառի ոչ թե մուտքի մոտ, այլ` ելքի մոտ, որ հետևից եկողներն էլ կարողանան կանգառ մտնել։ Мелочь, բայց այդ мелочь-ի բացակայությունը Երևանում ինքա՜ն նյարդային բջիջներա սպանում։

Ամենակարևորը, զորահանդեսը Ստեփանակերտում լրիվ այլ տպավորություն է թողնում։ Չեմ ասում, թե Երևանին վատն էր, չէ, շատ լավն էր, բայց Ստեփանակերտում կա մի յուրահատուկ մթնոլորտ։ Երբ ամբոխի մեջ կանգնած ես ու նայում ես, մեկ էլ կողքից մեկը երեխայինա ասումա. «այ-այ, հլա տես, ընտեղ երկրորդ շարքում քեռինա գնում», մի քիչ հետո մեկ ուրիշը. «այ էն տանկի մեջ պապանա», մի ուրիշ աղջիկ հա հարցնում էր, թե երբա ՊՎՕ-ն գնալու. պարզվեց հայրը թե քեռին էլ այնտեղ է։ Ասածս ինչա. մարդիկ դուրս էին եկել որ թե ուղղակի պառադ նայելու, այլ իրենց հարազատներին տեսնելու, որի եղբայրը, որի հայրը, որի ամուսինը։ Մեկը ընդհանրապես, երբ իրենց վաշտը հրապարակից դուրս եկավ, շարքից անջատվեց, մոտեցավ հանդիսատեսների առաջին շարքում կանգնած իր տղային ու հետը շարունակեց նայել զորահանդեսը։

Ու, որ այնտեղ մարդիկ ասում էին «մեր բանակը», հավատացեք, այդ արտահայտության մեջ լրիվ ուրիշ զգացմունքներ են դնում, քան օրինակ` երբ ես եմ ասում «մեր բանակը»։ Ու որ տենց շուրջդ բոլորը այդպիսի վերաբերմունք ու կապվածություն ունեն, դա մի յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում, որը ուրիշ որևէ տեղ երևի չկա էլ։

Այլ դրական տպավորություններից.

Ստեփանակերտը ու Շուշին մանկական քաղաքներ են։ Երեխաները շատ-շատ են ու նույնիսկ մեծ թվով հյուրերի առկայության դեպքում դա աչքի էր ընկնում։ Շուշին նաև վերականգնվում է, չնայած ես վախ ունեմ, որ կփչացնեն գյոզալական քաղաքը։

Ստեփանակերտի ճարտարապետությունը գրեթե չի փչացել, մեկ-երկու ստեկլյաշկա են, բայց ընդհանուր զգացվում է, որ ինչ-որ հատվածական չի կառուցապատված, այլ մի ընդհանուր, իրար հետ խոսող նախագծով։

Եղանք նաև Աղդամում։ Ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր խոսակցությունները, թե Աղդամում էլ քար չի մնացել, բացահայտ սուտ և զրպարտություն է։ Այնտեղ դեռ 1-2 կվարտալի քար կա։

Հա, քանի որ արցախյան սեպարատիզմի հարցը վերջին շրջանում շատ է մտահոգում ազգիս ազգայնականներին, այդ թվում և ձեր խոնարհ ծառային, մենք այնտեղ ում հետ զրույցի էինք բռնվում, զգուշությամբ այդ թեման շոշափում էինք։ Ուրախալի փաստ է, որ տեղացիների մեջ սեպարատիստների չհայտնաբերվեցին, բոլորը միացումական էին։ Միակ սեպարատիստը Ստեփանակերտից մեզ հետ բերող երևանցի տաքսիստն էր, ով, բնականաբար, Ռուսաստանում մեծ գործեր էր անում ու էս քանի օրն էլ էլի գնալուա Ռուսաստան։

Ընդհանուր առմամբ ՀՀ-ԼՂՀ թեմայի շուրջ ընկերոջս հետ ոչ շատ երկարատև քննարկումներից հետո եկանք այն միակ ճիշտ և անառարկելի եզրակացությանը, որ երկիրը երկիրա ու որ ոչ թե ԼՂՀ-ն պետքա միացնել ՀՀ-ին, այլ հակառակը` ՀՀ-ն միացնել ԼՂՀ-ին։ Բայց առանց Երևանի։ Երևանն առանձին։