Նախորդ գրառման լրացում։

Ամեն դեպքում չալարեցի, հաշվեցի՝ ենթադրելով, որ մ.թ.ա. գրիգորյան օրացույցը նահանջ տարիները հաշվում է նույն ալգորիթմով։

1.
մ.թ.ա. 2581 օգոստոսի 11 ” մ.թ.ա. 1077 օգոստոսի 11 (1504 տարի, որից 365-ը նահանջ)

2.
մ.թ.ա. 1077 օգոստոսի 11 ” մ.թ. 428 օգոստոսի 11 (1504 տարի, որից 365-ը նահանջ)

3.
մ.թ. 428 օգոստոսի 11 ” մ.թ. 1936 օգոստոսի 11 (1508 տարի, որից 365-ը նահանջ)

4.
մ.թ. 1936 օգոստոսի 11 ” 2012 օգոստոսի 11 (76 տարի, որից 19-ը նահանջ)

Այսպիսով, եթե ՍԻՄՎՈԼԻԿ հին հայոց տոմարը կապենք Հայկ և Բելի ճակատամարտի օրվան, ապա ԿՐԿԻՆ ՍԻՄՎՈԼԻԿ այդ օրը պիտի համարենք կամ մ.թ.ա. 2581 օգոստոսի 11 (2 ցիկլ հետ մ.թ. 428-ից) կամ մ.թ.ա. 1077 օգոստոսի 11 (1 ցիկլ հետ մ.թ. 428-ից)։ Դա արդեն ըստ ճաշակի ով ինչ հնության է ուզում ՃՃՃ Ավելի շատ հին ուզողները կարող են էլ ավելի հետ գնալ։

Դե համարենք, թե 2581-ի օգոստոսի 11-ն էր։ Համապատասխաանբար այդ օրվանից անցել է 1504+1504+1508+76=4592 տարի (գրիգորյան տոմարով)։ Բայց քանի որ հայոց տոմարը ամեն ցիկլի ավարտին 1 տարի հետ է մնում, ապա 2012-ի հուլիսի 23-ին սկսվել է հայոց 4590-րդ թիվը (ոչ թե 4593-րդը)։