Այսօր այնքան թերթ ու լրատվակայք ու ես շատ գիտեմ էլ ինչ կա, որ մարդ խճճվումա դրանց արանքում։ Հիմնական հարցը էնա, թե ոնց պարզենք արդյո՞ք տվյալ ԶԼՄ-ն տուֆտում ու յուղա վառում, թե ոչ։ Իհարկե, մենք բոլորս ունենք մեր նախասիրությունները ու նաև ինտուիտիվ զգում ենք, թե ում վստահենք, ում` ոչ, բայց դե ինտուիցիան կարող է խաբել։ Վստահ լինելու համար, մեզ թվային կոնրետ տվյալներ են պետք, որոնք պետք եղած ժամանակ նույնիսկ Հաագայի միջազգային դատարան կարող ենք ներկայացնել։

Լավ, բա ի՞նչ անել։ Ուրեմն ասեմ, սիրելի փոքրիկներ և մեծիկներ, այդ հարցում մեզ կօգնի ԼԱԽԳ-ը։

Ի՞նչ է ԼԱԽԳ-ը։ Լավատեղյակ Աղբյուրների Խտության Գործակից։ ԼԱԽԳ-ը սահմանվում է նյութերի (լուրեր, հոդվածներ) որոշակի բազմության համար, որպես այդ բազմության մեջ լավատեղյակ աղբյուրներին հղում կատարող նյութերի և բոլոր նյութերի հարաբերություն։

ԼԱԽԳ = (լավատեղյակ աղբյուրներին հղում կատարող նյութերի քանակ) / (նյութերի ընդհանուր քանակ)

Ակնհայտ է, որ ԼԱԽԳ-ն [0;1] միջակայքի թիվ է։ Եթե շատ եք ուզում, ԼԱԽԳ-ը նաև տոկոսային տեսքով կարող ենք սահմանել.

ԼԱԽԳ = (լավատեղյակ աղբյուրներին հղում կատարող նյութերի քանակ) / (նյութերի ընդհանուր քանակ) * 100%

Լավատեղյակ աղբյուրներին հղում անող են այն նյութերը, որոնք կամ ուղղակի պարունակում են այդպիսի հղում, կամ հղում են անում այլ լավատեղյակ աղբյուրներին հղում անող նյութի։ Օրինակ` եթե գրված է «ինչպես արդեն տեղեկացրել էինք, բլաբլաբլա» ու այդ «տեղեկացրել էինք»-ում գրված է «մեր լավատեղյակ աղբյուրները», ուրեմն «նաշ կլիենտ»։

Ով չհասկացավ, կարա մի քիչ սա կռծի` Рекурсивное определение, հաջորդ դասին կստուգեմ։

Հիմա, այս ԼԱԽԳ-ը ցույց է տալիս ԶԼՄ-ի տուֆտելու և յուղ վառելու հավանականությունը։ Օրինակ` մենք կարող ենք հաշվել ԼԱԽԳ-ը որևէ ԶԼՄ-յի ներքաղաքական կյանքի մասին վերջին մեկ շաբաթվա նյութերի համար։ Ու եթե այն ասենք կազմեց 0.9 (90%) ուրեմն տվյալ ԶԼՄ-ն ներքաղաքական կյանքի մասին մի 0.9 (90%) հավանականությամբ գլուխ է բռնաբարում։

Ընդ որում, այս ԼԱԽԳ-ը կարող է շատ օգտակար լինել նաև լրատվական դաշտն առողջացնելու համար։ Դրա համար պիտի միայն օրենքի ուժով փակել այն բոլոր ԶԼՄ-ները, որոնց համար որոշակի ժամանակահատվածում ԼԱԽԳ-ը կգերազանցի որոշակի թիվը, իսկ փակված ԶԼՄ-ի անձնակազմին էլ ուղարկել ուղղիչ աշխատանքներ կատարելու և վերադաստիարակավելու։