Արաաաաաա։ Էս պատահաբար բլոգիս սևագրերում գտա։ Լրիվ մոռացել էի։ Հայաստանում հանրակրթությունը մրցունակ լեզվով անցկացնելու օրհնված սհաթովը ինչպես նաև չեմ հիշում թե ինչը արտոնագրելու որոշման հետ կապված շատ էի ոգևորվել ու որոշել էի օգնել հարազատ կառավարությանս և պատրաստել մի շարք այլ ոլորտներում մրցունակության բարձրացման առաջարկների փաթեթ։ Հետո գործերով ընկա ու տենց մոռացա։ Դե հիմա գտել եմ, գտել, թեկուզ և կիսատ ու հում, բայց հրապարակեմ էլի։

Օրենքներ, կառավարության որոշումներ և այլն

Արտոնագրեր և չափանիշեր

  1. Լուսանկարիչների արտոնագրում։
  2. Ծնողների արտոնագրում։
  3. Սեքսի արտոնագրում։
  4. Գեղանկարչությամբ զբաղվելու արտոնագրում։
  5. Հասարակական վայրերում հետիոտների տեղաշարժվելու չափանիշներ։
  6. Համացանցից օգտվելու կարգի մասին։
  7. Համացանցում հայերենի օգտագործման կարգի մասին։
  8. Տեղեկատվության կրիչների ձեռք բերման, շահագործման մասին։
  9. Ռադիոեթերն օգտագործելու և ռադիոեթերից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների արտոնագրման կարգի մասին։

Պարտադիր ապահովագրություն

  1. Սեքսի ապահովագրում:
  2. Պարտադիր զինվորական ծառայության պարտադիր ապահովագրություն:

Հարկային բարեփոխումներ

  1. Հասարակական տրանսպորտում կանգնած երթևեկելու հարկ։
  2. ՀՀ օրենքը ՀՀ օդի որակի մասին։
  3. Գրական հայերենի հարկ։
  4. ՀՀ օրենքը ՀՀ հողային ռեսուրսների խնամքի մասին։
  5. Ծագումով հայ հանգուցյալների ՀՀ տարածքում հուղարկավորման կազմակերպման կարգի մասին։
  6. ՀՀ օրենքը էլեկտրոնային կապի միջոցով տվյալների ներկրման և արտահանման կարգի մասին։
  7. ՀՀ վերադարձի թույլտվության մասին։

Այլն

  1. Անունների աճուրդ։

Լրացուցիչ մրցունակ առաջարկները ողջունելի են։