Չգիտեմ ինչու մի բան հիշեցի։ Տենց 2–րդ, թե 3–րդ դասարանցի վախտերս մանկությանս ընկերներից մեկի հետ թունդ կռվել էինք։ Արդեն չեմ հիշում, թե ինչ իրուր հետ չէինք կիսել, բայց էդ ընկերս որոշել էր ինձ պատժի ամբողջ թաղի միջոցով։ Ուրեմն մեր թաղում պատժի ամենադաժան ձևը խմբակային … չէ, ծեծը չէր, ծեծին հաջորդող խմբակային խռովելն էր։

Էս, որ պատմում եմ, տենց 92–93 թվերն են էլի ու թաղում դեռ լիքը երեխա կար, իսկ էն ժամանակվա երեխեքն էլ հո հիմիկվա նման կամպյոտռին կպած չե՞ն։ Նախ կամպյուտռ չկար, որտեղի՞ց կպած էղնեին։ Չէ, ավելի ճիշտ կամպյուտռ կար, բայց հետո որ մեծացանք, իմացանք, որ դրա անունը «игровая приставка»–յա։ Բայց նույնիսկ էդ դենդի–նիթենդոներին կպած չէինք, որովհետև … լույս չկար։ Ում տանն էլ լևի լույս կար, ասենք եթե տանը լվացքի մեքենան էր աշխատում, առռըհա թե իրա մաման կթողներ էլեկտրական որևէ այլ սարք միացվի, որովհետև էդ անտեր լևի լույսը շատ զգայուն բան էր – մեկ էլ տեսար` վարի գնաց, իսկ էդ դեպքում մինիմում պտի սպասեին, մինչև մի տղամարդ ճարվի (էլեկտրականությունից հասկացող տղամարդ, ուրիշ բան չմտածեք)։ Մի խոսքով, թաղի բոլոր երեխեքը (ովքեր ներկայացնում էին Շենքը և Կողքի Շենքը) դպրոցից հետո ժամանակի ցանկացած պահի դրսում թափած էին։ Ոմանք ֆուտբոլ էին խաղում, ոմանք բաղչագող էին գնում, ոմանք դոնալդսի ու նակլեյկեքի առևտուր էին անում, ոմանք հեռախոսի կաբել էին քթել ու մեջի գույնզգույն լարերն էին հանում … մի խոսքով, բոլորը զբաղված էին ինչ–որ կարևոր գործերով։

Հմի կասեք յանիմ խի՞ ես ընկել սար ու չոլ, պատմությունդ պատմի։ Ասեմ խի եմ ընկել – որ պատկերացնեք, թե մեր թաղում ինչ էր նշանակում ինչ–որ մեկի հետ խմբակային խռովելը. դուրս ես գալիս հայաթ, շուրջդ կյանքը եռումա, իսկ դու լիակատար մեկուսացման մեջ ես։ Էդ որ ասում եմ լիակատար, նշանակումա լիակատարն էլի, տղա, աղջիկ ու նույնիսկ 3–4 տարեկան ճնգլաճտերը, ում այլ իրավիճակում իսկի շան տեղ չէիր դնի։ Ու էդ պատիժը ասենք կարար տևեր մի քանի ամիս։

Հիմա ուրեմն էդ ընկերս որոշել էր ինձ նենց պատժի, որ ոչ ոք հետս չխոսա։ Մտածել էր, թե ինչ անի, ինչ չանի ու վերցրել էր Շենքի ու Կողքի Շենքի պատերին, պատուհանների տակ, առաջին հարկի պատշգամբների տակ և ընդհանրապես, ուր աչքն ընկել էր, ձեռքն էլ հասել, թաղի երեխեքի մասին վատ–վատ բաներ էր գրել կավիճով։ Անխտիր բոլորի մասին (ո՜նց էլ չէր ալարել), բացի … ինձնից։ Որ կասկածն ընկնի իմ վրա ու ընկավ։

Դեպքի հաջորդ օրը բանից լրիվ բեխաբար հայաթ իջնելս ու թաղային դատարանի առաջ կանգնելս մեկ եղավ։ Բայց, դե ինչպես դեռ հին հայերն էին ասում. փոս փորողն ինքնա էքսկավատորի վարձը տալիս։ Էդ ընկերս, որ ինչպես ասեցի, ձեռքն ուր հասել էր, գրել էր, լրիվ մոռացել էր, որ ընտեղ, ուր իրա ձեռքը հասնումա, թաղում շատ քչերի ձեռքնա հասնում, որովհետև ինքն ամենաբոյովներից մեկն էր։ Դեպքի վայրում անցկացված քննությամբ պարզվեց, որ էդ գրածների մի ահագին մասին իմ ձեռքն իսկի չի էլ հասնում, իսկ «кто же подставил кролика Роджера?» հարցի պատասխանը գտնել արդեն տեխնիկայի հարց էր։

Ու գիտե՞ք, թե ինչնա մեկ էլ խնդալու. համարյա 20 տարի ա անցել, բայց էդ գրվածների մի մասը դեռ մնացելա, արա։ Կավիճով գրվածը։ 20 տարի։ Այ կավիճ եմ ասել է, բա չէ, հիմիկվա կավիճների նման։ Ճիշտա, մնացել են հիմնականում պատշգամբների տակ գրվածները, որոնց անձրևը և ձյունը չեն հասել, բայց դե։ Մինչև հիմա ամեն անգամ էդ պատշգամբների մոտով անցնելիս, հիշում, ծիծաղում եմ։ Տեսնես ինքը հիշումա՞։