Նախորդ գրառմանս մեջ ԿԳՆ հովանավորած կայքում տեղ գտած նյութերից էի խոսում։ Խոսում էի ու գլխիս գալիքը չգիտեի։ Նոր նենց բանի ռաստվեցի, որ բիոտոկերս խփին։

«Նախնական զինվորական պատրաստության» 10-րդ դասարանի դասագրքից.

Բիոտիկական զենքեր. կառուցված են այնպիսի միջոցների օգտագործման սկզբունքով, որոնք մարդկանց վերածում են ինքնուրույն մտածողությունից զուրկ և կույր կամակատարների։ Կարող են կիրառվել հոգեբանագրգռիչ մարտական գեներատորներ, որոնք կարող են նեղ ուղղորդված ազդեցությամբ խոցել մարդկանց կենսական կարևոր ֆունկցիաները, շնչառությունը, սիրտ-անոթային համակարգը և այլն։ Կարող են կիրառվել հոգեբանական ազդեցության համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք անցնելով մարդու գիտակցության մեջ` հնարավորություն են տալիս ճշտգրիտ կանխորոշել և կարգավորել նրա հոգեբանական և ֆիզիկական վիճակը։

Ցավոք սրտի` դասագրքում բացահայտված չեն տելեպորտացիոն և տրանկլյուկացիոն զենքերի թեմաները։