-Չիիի, չիիի։
«Էս շան լակոտն ինչ էլ ուժեղա»;-էդ մտքումս եմ ժպտում։
Բայց համառ պայքարը վերջը արդյունք տվեց.
-Լաաավ, լաաավ, ըհը, իջի։ Կամաց, արա, չընկնես։

Է ո՞ւմ կասես «չընկնես»։ Ազատություն ստացավ ու էս կողմ վազվզեց, էն կողմ վազվզեց, գետնին նստեց, վեր կացավ, հետո էլի նորից, հետո մի քանի անգամ լավ թրմփաց ու նորից վեր կացավ։

Հետո կարևոր գործ գտավ, ասֆալտ քչփորել։ Մոտ 5 րոպե բանիմաց ու գործից հասկացող մարդու դեմքով կռացած ասֆալտն էր փորձում քչփորել։ Ապարդյուն։

Հետո հայացքը ընկավ մի հատ փոքր քարի կտորի վրա։ Էդ փաստն ուշադիր հայացքիցս աննկատ չմնաց ու ուղեղս արագ եզրակացություն տվեց, որ. «Պահո, էս շան լակոտն աչքիս ուզումա քարը բերանը տանի»։ Միաժամանակ աջ ձեռքս ավտոմատ շարժումով փորձեց կանխել … ուշացավ։ Օֆ, է, ծերանում եմ։

Սկսվեց քարի ազատագրման հատուկ օպերացիան, որը բարեհաջող ավարտվեց մոտ 10 վայրկյան պայքարից հետո։ Բայց շրջապատում էնքա՜ն ուրիշ քարեր կային։

-Լավ, ֆսյո, արի շորերդ մաքրենք ու գնանք ներս։

Հետաքրքիր գործեր ներսում էլ կան։ Օրինակ՝ կարելի է զբաղվել դեռ սովետից մնացած բատարեյկաների ապամոնտաժումով։ Ճիշտ է, դրանք բերանը տանել չի ստացվում, բայց էդ ոչինչ, փորձել միշտ էլ կարելի է։ Ճիշտն ասած ապամոնտաժելու բոլոր ջանքերն էլ արդյունք չտվեցին։ Էդ էլ ոչինչ, ինքը միակը չէր, ով արդյունքի չհասավ. օրինակ՝ միջանցքում մի աղջիկ որոշեց օգնի շորերը կարգի բերել։ Հա, բա ոնց, որ դա հնարավոր բան լիներ, էնա ես կանեի էլի, կարողա՞ էդքանը չեմ ֆայմում։ Մի խոսքով, մի քանի անհաջող փորձից հետո աղջիկն ուղղակի ստիպված էր իմ «բա որ ասում էի» ասող հայացքի տակ ընդունել իր պարտությունը։