Նախ ասեմ, որ ժողովուրդջանարդարաարդարա։ Ճիշտ ա, էդ 6 ամսով անվճար ինտերնետն ինձ հազար տարի պետք չէր (բայց մի 3 օրով պետք եկավ), հատկապես, որ էդ շահումն իրականում կոնկրետ մի ինտերնետ մատակարարի ապրանքը շուկայում առաջ բրդելու միջոց ա (6 ամիս անվճարից հետո կա շանս, որ լիքը մարդ կշարունակի օգտվել հենց էդ օպերատորից)։

Բայց, էդ մի յան։ Էս վերջերս հայտնաբերեցի ՀԴՄ-ի մի այլ կարևոր ֆունկցիա։ Ուրեմն, էն որ խանութներում գրված ա «գնված ապրանքը ետ չի ընդունվում» է, էդ գրողները գլուխը քարով են տվել, եթե դեղատուն կամ պարենային խանութ չի։

Մնացած բոլոր դեպքերում, եթե դու ունես էդ ապրանքն առնելու ՀԴՄ-ն, ապա գնված ցանկացած ապրանք, եթե փաթեթավորված ու նորմալ վիճակում է, ետ վերադարձման ենթակա է 14-օրյա ժամկետում։ Վերադարձման ենթակա են նաև բոլոր ոչ պատշաճ որակի ապրանքները, եթե նույնիսկ փաթեթավորումը հանվել է։ Ու փորձը ցույց ա տալիս, որ թեև քիթումռութ կարան անեն, բայց եթե տեսնում են, որ տեղյակ ես, շառ ու փորձանքից հեռու հետ կվերցնեն։ Էնպես որ, էդ անտեր ՀԴՄ-ն պետք ա վերցնել ու 14 օր պահել։ Ոչ թե որովհետև «շահում եք դուք, շահում է պետությունը», այլ որովհետև ռեալ կարա պետք գա, եթե օրինակ տան հայտնաբերեք (թեկուզ մի քանի օրից հետո), որ ձեր գնած ապրանքը անորակ էր և կամ էլ ուղղակի փոշմանեք։