Միացրեցի Հ1-ով “25 րոպե” հաղորդումը. ափսոս կեսից: Միացրեցի հենց այն պահին, երբ հաղորդման հյուր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Նոբելայն մրցանակի է արժանի:  Հետաքրքիր է, Շարմազանովը Փղի բլոգը կարդու՞մ է, թե չէ:

Մնացածից ինչ հասցրեցի լսել, դա այն էր, որ. “Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, և ուրեմն պարզ տրամաբանությունն ասում է, որ դա նրանց ձեռնտու չէ, մտեք ինտերնետ ու կարդացեք”:  Հետաքրքիր է, պարոն Շարմազանովը շախմատ խաղալ գիտի՞: Քանի՞ քայլ առաջ է կարողանում մտածել: Ես օրինակ շախմատ խաղալ չգիտեմ, բայց վերջին 4 տարում անընդհատ շփվել եմ ադրբեջանցիների հետ ու եկել եմ այն համոզման, որ ցանկացած շարքային ադրբեջանցի իր դերասանական վարպետությամբ մի մատով կծալի բոլոր օսկարակիր դերասաններին միասին վերցրած: Դատողություններ անել, հենվելով ադրբեջանցիների ռեակցիայից … դե լավ:

Խոսեց նաև, թե ինչքան են գովել Սերժ Սարգսյանին ու նաև թե ինչքան է փափկել Իլհամ Ալիևը, որ հիմա ասում է “միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներ”:  Սենց բաներ: Ախր Շարմազանովը վախտին խելքը գլխին տղա էր, է: