ֆ.թ. ” ֆեյսբուքյան թվարկություն
ֆ.թ.ա. ” ֆեյսբուքյան թվարկությունից առաջ
«Մարտ, 2012»-ի պահոցը
Առաջարկում եմ միանալ և ստեղծել նոր կուսակցություն, որը կկոչվի «Բոլորին դեմ»։ Կգնանք, կգրանցենք կուսակցությունը, կդիմենք ԿԸՀ ու … ու վերջ։ ԱԺ ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությունը նաղդ մերնա։
Գովազդին փող տալ, բանավեճերի մասնակցել, ասֆալտ փռել … մեր կուսակցությունը ոչ հնարավորություն, ոչ էլ կարիք ունի սենց բաներով զբաղվելու։
Վորդպրես 3.3-ը հայերեն
Mar 9
Ուշացումով, բայց պատրաստ է նաև Վորդպրես 3.3-ի հայերեն թարգմանությունը։ Այնքան ուշացրի, որ նույնիսկ 3.3.1-ը դուրս եկավ, թեև թարգմանության հարցում այդ տարբերակները չեն տարբերվում։ Այս անգամ ավելացրել եմ նաև Վորդպրեսի ցանցային ռեժիմի հայերեն թարգմանությունը, ինչը մասնակիորեն փոխհատուցում է ուշացումը։
Վորդպրես 3.3.1-ի հայերեն փաթեթը կարող եք վերցնել այստեղից։ Իսկ թարգմանության 3 ֆայլերն առանձին կարող եք վերցնել այստեղից, այստեղից և այստեղից (առաջինը միջուկի թարգմանությունն է, երկրորդը` ցանցի ռեժիմի, իսկ երրորդը՝ ժամային գոտիների)։ Թե ինչպես տեղադրել հայերեն WordPress-ը, կարդացեք այս թեմայով առաջին գրառման մեջ այստեղ։ Ինչպես և նախորդ դեպքերում, այս տարբերակի համար էլ փաթեթը ներառում է նաև Twenty Ten թեմայի թարգմանությունը։
Բացի 3.3-ին համապատասխանեցվելուց, արվել են նաև որոշակի ուղղումներ, վերացվել են նկատված վրիպակները, որոշ դեպքերում փոխվել են թարգմանությունները, սակայն շտկելու և լավացնելու դեռ շատ բան կա։ Բոլոր դիտողությունները և առաջարկները, այդ թվում՝ ուղղագրական, կետադրական, ոճական սխալների մասին դիտողությունները, կարող եք ուղարկել armenianwordpress@gmail էլ. փոստի հասցեով կամ էլ իմ հետ կապի որևէ այլ միջոցով, այդ թվում` այս գրառման մեկնաբանություններում։
Վորդպրեսի նախորդ թարգմանությունները.
WordPress 3.1.2 (համատեղելի է 3.1-ի բոլոր տարբերակների հետ) փաթեթը, ֆայլերն առանձին՝ 1, 2։
WordPress 3.2 (համատեղելի է 3.2-ի բոլոր տարբերակների հետ) փաթեթը, ֆայլերն առանձին՝ 1, 2։
Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի դրոշներին։ Եթե այո, ապա չէիք կարող չնկատել, որ այդ երկրների դրոշների գույները մեր եռագույնի գույներն են. կարմիր, կապույտ, դեղին, միայն հակառակ դասավորությամբ (դասավորության խնդրին շուտով կանդրադառնանք)։

Կոլումբիայի դրոշը

Վենեսուելայի դրոշը

Էկվադորի դրոշը
Օրերս վրացիները մեծ շուքով, կարմիր ժապավեններ կտրելով ու նախագահով ալամ աշխարհին ներկայացրեցին նոր, աննննախադեպ և վրացական գալուբո հետևակի մարտական մեքենան՝ «Լազիկա» անունով։ Հա, լավ կարմիր ժապավեն չկար, բայց մնացածը ճիշտ եմ ասում։
Բնականաբար առանց. «այ հալալա վրացիներին, տես ինչեր են անում, իսկ մեր ապուշները ի՞նչ են անում» չեղավ։ Վրացական այս ռեկլամին խաբնվեց նույնիսկ Վահրամը, ում գրառման մեկնաբանություններում, ի դեպ, կարող եք տեղեկանալ նաև, թե մասնավորապես ի՞նչ են անում մեր ապուշները։
Վրացական այդ նոր զրահամեքենայի մասին ձեր խոնարհ ծառան գրեց նաև ռազմ.ինֆոյում։
Կարծես թե այս թեմայով խոսելու բան էլ չպիտի լիներ, բայց … վրացիները վրացի չէին լինի, եթե մեզ ուրախանալու այլ առիթ չտային։ Եվ քանի որ մենք վրացիներից սովորելու շատ բան ունենք, հրետանի պատրաստելն էլ սովորենք էլի։ Ուրեմն վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք.
Հրետանի վրացական սխեմայով
Բաղադրատոմս
«Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանի հրետանային մաս ” 1 միավոր
«ԿռԱԶ» բեռնատար մեքենայի շասսի ” 1 միավոր
Ժեշտի կտորներ ” ըստ ճաշակի
Միկրոֆոններ ” ինչքան շատ, այնքան լավ
Լրագրողներ ” ինչքան շատ, այնքան լավ
Տեսանկարահաման ապարատուրա ” ինչքան շատ, այնքան լավ
Բլոգերներ ” ինչքան շատ, այնքան լավ
Պատրաստման եղանակը
«ԿռԱԶի» վրա սվառշիկի օգնությամբ ամրացնել «Գռադի» հրետանային մասը։
Նույն սվառշիկի օգնությամբ ժեշտի կտորները ամրացնել «ԿռԱԶի» վրա՝ կաբինան պաշտպանելու համար։
Արդյունքը cut-ի տակ