«21/12/2013»-ի պահոցը

58 տարի առաջ, այս օրը Վլադիմիրյան բանտում վախճանվեց Գարեգին Նժդեհը։ Անհավատալի և ցավալի է, բայց մահից տասնամյակներ անց նրան սկսեցին սպանել արդեն անկախ Հայաստանում։

Մի կողմից նրա «հետնորդ» են իրենց այսօր հռչակում մարդիկ, ում Նժդեհն առանց վայրկյան իսկ վարանելու Տաթևի ձորը կնետեր։

Մյուս կողմից նրա ամբողջ փիլիսոփայական, հրապարակախոսական, գաղափարախոսական ժառանգությունն այսօր մատուցված է մեր հասարակությանը պրիմիտիվացված ու նույնիսկ վուլգարացված ձևով. հատվածական, կտրված ժամանակագրական և տարածական կոնտեքստից։

Բայց Նժդեհի գործը միայն ինտելեկտուալ ժառանգությունը չէր, որը մեզ ավանդեց. Նժդեհի գործը նաև Ղարաքիլիսան ու Զանգեզուրն էր ու քանի դեռ այդ գործն անմահ է, Նժդեհն էլ է ողջ։

Պիտակներ. ,

ԱԺ օպտիմալացում

Չէ, բայց յարաբ խի՞ ունենք Ազգային Ժողով։ Ոնց նայում եմ, մեր համար մի հատ ցելի ԱԺ ունենալը ճոխությունա։ 131 հոգի մուֆթա տեղը վեր են կենում, գալիս են եքյա շենքը զբաղեցնում, ժամանակ վատնում, որ ի՞նչ։ Վերջիվերջո էդ մարդիկ հո պարապ չեն, բիզնեսա, բանա, էն էլ էս նոր տարվա դեմ ու ցրտին։

Էդքանի փոխարեն մի հատ պուճուր սենյակա պետք վերցնել, որտեղ կհավաքվեն խմբակցությունների ղեկավարները կամ քարտուղարները, ասենք Գալուստ Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը ու Զարուհի Փոստանջյանը։ Հա, մեկ էլ Հովիկ Աբրահամյանը կլինի։

Կառավարությունն իրա պեչատելու անհրաժեշտ թղթերը կբերի, Հովիկ Աբրահամյանը կասի, թե ինչ թղթեր են քվերակվում ու կհայտարարի քվեարկություն։ Ըտեղ Գալուստ Սակահյանը կասի 70 կողմ, մյուսները կասեն համապատասխանաբար 36, 7, 6, 5, 4 դեմ, Հովիկ Աբրահամյանն էդ ամեն ինչը կգրանցի, պեչատը կխփի, հետ կտա կառավարությունը։

ԱԺ շենքն էլ կարա խոսքի որպես հյուրանոց ծախվի ինչ-որ մեկին։ Ինչու՞ ոչ։ Համ էլ բյուջե փող կլցվի, ահագին փող էլ կխնայվի, դե ընտեղ ԱԺ աշխատակազմա, բանա, լույսի ու գազի փողա վերջիվերջո, ծառայողական մեքենաներ։

Կամ, ասենք էդքան հավաքվել էլ պետք չի էէէ։ Ավելի հեշտ ձև կա, կառավարությունը քյասար սաղ թղթերը մեկի հետ կուղարկի Գալուստ Գրիգորիչենց տուն, Գրիգորիչը մի հատ նավսյակի կզանգի մյուս խմբակցությունների ղեկավարներին, որ ճշտի կողմ են, դեմ թե ձեռնպահ, արձանագրություն կկազմի, պեչատը կդնի ու էդ նույն մարդու հետ կուղարկի հետ կառավարություն։

Ֆսյո, ավելի էժան, ավելի արագ ու նույն որակի։ Օրենքներ ընդունելը կդառնա 5 րոպեի գործ, բա չէ, կարդալ, քննարկել հանձնաժողովներում, հետո նիստի ժամանակ, ելույթներ ունենալ, հարցեր տալ, որ ի՞նչ այ ախպեր։

Պիտակներ. , ,