«հայտարարություն» պիտակով գրառումները

«Ռազմ.ինֆո»-ի ռազմագիտական դասընթացի դիմումների ընդունման վերջնաժամկետը` նոյեմբերի 5-ը, մոտենում է։ Այս պահին կա 23 դիմում, որոնցից 17-ը … աղջիկներից։

Տղաների այդպիսի անտարբերությունն ու պասիվությունը մի քիչ տխրեցնում է, բայց դեռ ուշ չի. մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ դեռ 3 օր կա։

Պիտակներ. ,

Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից

http://razm.info/?p=409

Ռազմագիտություն լրագրողների և մեդիա-ակտիվիստների համար

Բանակի մասին թեժ քննարկումներից պարզ դարձավ, որ արդեն 20 տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում առ այսօր չկան անկախ ռազմական էքսպերտներ, չկան ռազմական անկախ մասնագիտական հանդեսներ։

Համատարած անտեղյակության հետևանքով լրատվամիջոցներում ու համացանցային հարթակներում հաճախ հրապարակվում են անգրագետ և իրականությունից բացարձակապես կտրված նյութեր։ Հայկական տեղեկատվական դաշտի գրեթե բոլոր սեգմենտներում էլ անկախ մասնագետների պակաս կա և, ինչպես ռուսներն են ասում. «Пока гром не грянет, мужик не перекрестится»։ Բայց հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ամենաառաջնահերթն այնուամենայնիվ բանակի հարցն է։

Առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ, ՉՍՊԱՍԵԼ (… դրամաշնորհների, պետական աջակցության, վերին ուժերի միջամտության), ինքնակազմակերպվել և ինքնակրթվել հենց հիմա։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. ,

Սեպտեմբերի 3-ի Վախթանգ Դարչինյան ” Էվանս Մբամբա մրցամատի երկու 10000-նոց տոմս կա: Մեր համար էինք գնել, բայց հետո պարզվեց, որ չենք կարող գնալ: Եթե ցանկացողներ կան, թող զանգահարեն (094) 48-08-59 կամ (055) 48-08-59 հեռախոսահամարով:

Պիտակներ. ,

Հիշեցում N:2

Հարգելի ընկերներ, հիշեցնում եմ, որ առաջիկայում նախատեսվում է ուղևորություն Արցախ, և, որ մեքենայում կան երկու ազատ տեղեր, որոնք կարող եք զբաղեցնել դուք:

Ասեմ, որ նախնական երթուղին փոխվել է: Նախ շարժվելու ենք շաբաթ երեկոյան ու հասնելու ենք Քարվաճառ քաղաք, որտեղ և գիշերելու ենք: Մինչև Քարվաճառ մենք մենակ չենք գնալու. մեկ այլ մեքենայով այնտեղ է գնում նաև կոլեգաներիցս մեկը իր ընկերների հետ (որոնց թվում նաև aaghayan-ը): Իրենք այդ ճանապարհը արդեն շատ լավ գիտեն, բազմիցս գնացել են, այնպես որ առանց խնդրի տեղ կհասնենք: Դրա շնորհիվ հաջորդ առավոտյան մի քանի ժամ շահած ենք ունենում, որի շնորհիվ առաջին օրը կարող ենք այցելել մի քանի այլ վայրեր ևս. ենթադրաբար կգնանք կամ Սարսանգ, կամ Իստիսու, կամ էլ ուղղակի ավելի շատ ժամանակ անց կկացնենք Դադիվանքում և Գանձասարում: Փոփվել են նաև երթուղու այլ հատվածներ և գիշերելու վայրերը: Երթուղին այժմ ունի հետևյալ տեսքը:

Շաբաթ.
Երևան-Քարվաճառ:

Կիրակի.
Քարվաճառ-Դադիվանք-Գանձասար-Մարտակերտով Տիգրանակերտ-Նոր Մարաղա (հավանական է, որ այս երթուղում ավելանա նաև Իստիսուն կամ Սարսանգը):

Երկուշաբթի.
Նոր Մարաղա-Շուշի-Ամարաս-Հադրութ-Արաքսի ափ-նոր ջրամբար-Միջնավան-Կովսական-Կապան:

Երեքշաբթի.
Կապան-Երևան:

Գիշերակացի վայրերը Քարվաճառ, Նոր Մարաղա, Կապան:

Եթե միանալ ցանկացողներ կան, խնդրում եմ մինչև այսօր երեկոյան ինձ տեղյակ պահեք:

Պիտակներ. , ,

Ճանապարհորդություն Արցախով

Մի քանի ընկերներով նախատեսում ենք առաջիկա հանգստյան օրերը` սեպտեմբերի 19-ից 21-ը, կազմակերպել ճանապարհորդություն Արցախով: Նախնական մոտավոր երթուղին հետևյալն է. Երևան-Զոդ-Դադիվանք-Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Տիգրանակերտ-Ամարաս-Արաքսի ափ-Միջնավան-Կովսական-Կապան-Երևան: Գիշերելու ենք Շուշիում և Կապանում:

Կա հավանականություն, որ մեքենայում կլինի երկու ազատ տեղ, այնպես որ, եթե կան միանալ ցանկացողներր, ապա կարող են տեղյակ պահել ինձ կամ այս գրառման տակ, կամ անձնական հաղորդագրության միջոցով: Բոլոր ծախսերը կատարվելու են հավասար մասնաբաժիններով: Տեղյակ պահելու վերջնաժամկետն է ուրբաթ երեկոն կամ ծայրահեղ դեպքում շաբաթ առավոտյան:

Նաև շնորհակալ կլինեմ առաջարկների և խորհուրդների համար:

Պիտակներ. , ,