«Բլոգ» պիտակով գրառումները

Արա, ես նատուռի մի բան չեմ ջոկում։ Ես իմ էս ֆաշիստ ռոժով շատ ավելի լիբերալ եմ ու շատ ավելի եմ հարգում ուրիշների ազատությունները, քան էդ ազատությունների համար քամակ ճղողների մեծ մասը միասին վերցրած։ Ախր խի՞ էլի։ Ո՞նց կարա տենց բան էղնի, չեմ հասկանում։

Պիտակներ. , , ,

Հնդկական կինո

Ներվայինները, երեխաները և հղիները չնայեն:

Հ.Գ.
Հա, կարա պաստանովկա ըլնի, բայց եթե պաստանովկա չի … :

Պիտակներ. , ,

Թշնամու ջաղացին ջուր լցնելու մասին

«Ուռագանների» պատմության հետ կապված հետևում եմ մոլդովական ԶԼՄ-ներից մեկի, ավելի կոնկրետ` «Օմեգա» գործակալության լուրերին։ Ուրեմն նախ ասեմ, երբ որ կողքից ես նայում ու վոբշեմ-տը խորապես թքած ունես, թե ինչ կկատարվի Մոլդովայի հետ, պատկերը շատ զզվելիա, բայց միաժամանակ շատ ծիծաղալի ասեմ, թե հետաքրքիր ասեմ, չգիտեմ։ Գիտե՞ք ինչ տիպի հետաքրքրությունա, երևի ասենք տենց հետաքրքիրա էղել էն որ շներին կռվացնում են, մարդն էլ, ով թքած ունի կենդանիների վրա նայումա, իրան հետաքրքիրա, այ էդ տիպի մի բան։ Կամ ավելի ցիվիլ ասեմ ” բոքս որ նայում ենք, այ տենց բոքս նայելու տիպի հետաքրքրությունա։ Հիմա մտածում եմ, որ էս մեր ներքին գզվռտոցներն էլ տենց զզվելի ու խնդալու են քողքից նայողի համար ու նենց սկսումա չդզել։ Բայց լավ, էդ իմիջայլոց եմ ասում։

Ինչ էի ուզում ասեմ, ուրեմն էդ զենքի վաճառքի հետ կապված, Մոլդովային Ադրբեջանը բոլոր հնարավոր տեղերից ու ձևերով էն բանից արեց, կամ եթե դեռ չի արել, կարա անի։ Ես հասկանում եմ, որ Մոլդովան ինչ-որ չուխան պետությունա, բայց էդ կարգի չէ էլի։ Բա խի՞ տենց էղավ։ Մոլդովական ընդդիմության շնորհիվ էղավ։ Քանի որ իրանց նպատակը ոչ թե գործարքի օրինականության մեջ համոզվելն էր կամ էլ, եթե հանցանք է գործվել, մեղավորներին պատժելը, այլ կանկռետնի էդ պատմությունից մաքսիմալ աչոկ հավաքելը, իրանց վաաբշե տանձին չէր, թե դա ինչ գնովա էղնելու։ Օրինակ` Ադրբեջանը կարա Մոլդովայի նկատմամբ ինչ ասես իրան թույլ տա ու ոչ մի ընդդիմադիր ոչ միայն Ադրբեջանին չի ասի. «դուք վաաբշե ո՞վ եք, արա, ես ձեր մայրիկը էն բանից անեմ, ձեր տեղը ու չափը ճանաչեք», այլ մի բան էլ ուրախությամբ Ադրբեջանի արած-ասածները մեյդան կբերի, որ արդյունքում մի էրկու աչոկ ավել հավաքի։

Ըսենց։ Հիմա էդ ջաղացի ու ջրի հետ կապված։ Երբա՞ քննադատությունը դառնում ջուր ուրիշի ջաղացի համար։ Շատ պարզ, քննադատությունը պետքա լինի առարկայական, քննադատողը պետքա անկեղծորեն փորձի հասկանալ քննադատվողի դիրքորոշումը։ Սա առաջին։

Ավելին` լավ քննադատողը էնքան լավ պտի տիրապետի քննադատվողի դիրքորոշմանը ու կարծիքին, որ պտի կարենա իր համակիրների հետ բանավեճում մեկից մեկ պաշտպանի նրան, ում ինքը քննադատումա։ Կարողա առաջին հայացքից աբսուրդ բան եմ ասում, բայց ըտենցա։ Մի ուրիշ օրինակի վրա ասեմ հա՞, ասենք հայ-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող հայը պտի էնքան լավ իմանան Ադրբեջանի տեսակետները ու դիրքորոշումը, որ կարենա ցանկացած հայի հետ բանավիճում դրանք պաշտպանի ” եթե կարեցավ, ուրեմն էդ գործում էդ մարդը ուստայա։ Դա ամենակարևոր բաներից մեկնա ” ի վիճակի լինել պաշտպանել տեսակետներ, որոնց հետ դու համաձայն չես։ Էս լավ, սենց մի քիչ շեղվեցի։

Հիմա երկրորդ` քննադատողը պտի ունենա տոռմուզներ, որ երբ մեկը դրսից (ու վաաբշե-տը նաև ներսից) փորձի շահարկել իրա քննադատությունը, կարենա կայնի, հետ դառնա էդ շահարկողին ու ասի. «դու հլա մի հատ սիկտիր էղար հա ստեղից»։ Այսինքն` չափանիշը քննադատողի համար չպիտի լինի. «սա անձնապես իմ կողմիցա հիմա խոսում, թե չէ», այլ պտի լինի. «սա ի՞նչ նպատակա հետապանդում»։

Հա, մի բան էլ եմ ուզում վաղուց ասել, չգիտեմ ոնց ասեմ, նենց որ ստեղ կասեմ ” ընդդիմությունը պետական ինստիտուտ ա։

Հ.Գ.
Ի դեպ, էս ամեն ինչը ճիշտա նաև քննադատվողի համար։ Օրինակ` քննադատվողն էլ պտի անկեղծ փորձի հասկանալ քննադատողի դիրքորոշումը ու լավ կլնի, որ ինքն էլ էնքան ուստա էղնի, որ ի վիճակի լինի իրեն ուղղված քննադատությունը պաշտպանել։

Պիտակներ. , , , ,

7օրն իրա «հանճարեղ» վերլուծաբաններով շա՜տ վաղուց էր դավադիտ արել, ուղղակի ալարում էի հանեմ, բայց որ ժապավենիս վերջին 30 գրառումից 23-ը իրանք են, էդ արդեն էլ ոչ մի համբերություն չի դիմանա։ Ընդհանրապես, եթե մարդիկ լավ նարդի խաղալ գիտեն, պտի նարդի խաղան էլի, ոչ թե նորմալ մարդկանց ընկերաժապավենը սպամ անեն։

Պիտակներ. , , ,

Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից

http://razm.info/?p=409

Ռազմագիտություն լրագրողների և մեդիա-ակտիվիստների համար

Բանակի մասին թեժ քննարկումներից պարզ դարձավ, որ արդեն 20 տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում առ այսօր չկան անկախ ռազմական էքսպերտներ, չկան ռազմական անկախ մասնագիտական հանդեսներ։

Համատարած անտեղյակության հետևանքով լրատվամիջոցներում ու համացանցային հարթակներում հաճախ հրապարակվում են անգրագետ և իրականությունից բացարձակապես կտրված նյութեր։ Հայկական տեղեկատվական դաշտի գրեթե բոլոր սեգմենտներում էլ անկախ մասնագետների պակաս կա և, ինչպես ռուսներն են ասում. «Пока гром не грянет, мужик не перекрестится»։ Բայց հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ամենաառաջնահերթն այնուամենայնիվ բանակի հարցն է։

Առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ, ՉՍՊԱՍԵԼ (… դրամաշնորհների, պետական աջակցության, վերին ուժերի միջամտության), ինքնակազմակերպվել և ինքնակրթվել հենց հիմա։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. ,

У кого есть 4-ая отрицательная? Нужно срочно. За подробностями сюда.

UPDATE
В Фейсбуке говорят, что это фейк.

П.С.
Больше никогда на такие перепосты не буду участвовать.

Պիտակներ.

http://sos-movsisyan.livejournal.com/51240.html

Պիտակներ. ,

Ո՞վ կարող է ասել, թե ինչպես կարելի է Յանդեքսի դրամապանակից գումար կանխիկացնել Հայաստանում։ Շտապ է պետք։ Նախապես շնորհակալություն։

Պիտակներ.

Ստեղ ինձ դիմակազերծ են անում ու իսկական դեմքս են հանրությանը ցույց տալիս` այս մեկնաբանությանս հետ կապված։

Պիտակներ. ,

Մեռնեմ քոփի փեյսթի զորությանը

Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը վավերացնելու մասին նորությունում նշվում է նաև հետևյալը.

Российская военная база в Армении перешла на бригадную систему. Сейчас ее численность составляет 4 тысяч 245 человек, из них 370 ” военнослужащие и 500 человек ” гражданские специалисты.

Պարզից էլ պարզ է, որ սկզբնական հաղորդագրությունում վրիպում է եղել, պիտի լիներ 3700, ոչ թե 370, բայց այս մասին հայտնող բոլոր լրատվամիջոցներում (այդ թվում բոլոր հայկական լրատվամիջոցներում) վրիպակը բարեխղճությամբ արտատպվել է։ Ժուռնալիստ ի վ Աֆրիկե ժուռնալիստ։

Պիտակներ. , ,