«լրագրողներ» պիտակով գրառումները

ԼԱԽԳ – ԶԼՄ-ների գնահատման գործիք

Այսօր այնքան թերթ ու լրատվակայք ու ես շատ գիտեմ էլ ինչ կա, որ մարդ խճճվումա դրանց արանքում։ Հիմնական հարցը էնա, թե ոնց պարզենք արդյո՞ք տվյալ ԶԼՄ-ն տուֆտում ու յուղա վառում, թե ոչ։ Իհարկե, մենք բոլորս ունենք մեր նախասիրությունները ու նաև ինտուիտիվ զգում ենք, թե ում վստահենք, ում` ոչ, բայց դե ինտուիցիան կարող է խաբել։ Վստահ լինելու համար, մեզ թվային կոնրետ տվյալներ են պետք, որոնք պետք եղած ժամանակ նույնիսկ Հաագայի միջազգային դատարան կարող ենք ներկայացնել։

Լավ, բա ի՞նչ անել։ Ուրեմն ասեմ, սիրելի փոքրիկներ և մեծիկներ, այդ հարցում մեզ կօգնի ԼԱԽԳ-ը։

Ի՞նչ է ԼԱԽԳ-ը։ Լավատեղյակ Աղբյուրների Խտության Գործակից։ ԼԱԽԳ-ը սահմանվում է նյութերի (լուրեր, հոդվածներ) որոշակի բազմության համար, որպես այդ բազմության մեջ լավատեղյակ աղբյուրներին հղում կատարող նյութերի և բոլոր նյութերի հարաբերություն։

ԼԱԽԳ = (լավատեղյակ աղբյուրներին հղում կատարող նյութերի քանակ) / (նյութերի ընդհանուր քանակ)

Ակնհայտ է, որ ԼԱԽԳ-ն [0;1] միջակայքի թիվ է։ Եթե շատ եք ուզում, ԼԱԽԳ-ը նաև տոկոսային տեսքով կարող ենք սահմանել.

ԼԱԽԳ = (լավատեղյակ աղբյուրներին հղում կատարող նյութերի քանակ) / (նյութերի ընդհանուր քանակ) * 100%

Լավատեղյակ աղբյուրներին հղում անող են այն նյութերը, որոնք կամ ուղղակի պարունակում են այդպիսի հղում, կամ հղում են անում այլ լավատեղյակ աղբյուրներին հղում անող նյութի։ Օրինակ` եթե գրված է «ինչպես արդեն տեղեկացրել էինք, բլաբլաբլա» ու այդ «տեղեկացրել էինք»-ում գրված է «մեր լավատեղյակ աղբյուրները», ուրեմն «նաշ կլիենտ»։

Ով չհասկացավ, կարա մի քիչ սա կռծի` Рекурсивное определение, հաջորդ դասին կստուգեմ։

Հիմա, այս ԼԱԽԳ-ը ցույց է տալիս ԶԼՄ-ի տուֆտելու և յուղ վառելու հավանականությունը։ Օրինակ` մենք կարող ենք հաշվել ԼԱԽԳ-ը որևէ ԶԼՄ-յի ներքաղաքական կյանքի մասին վերջին մեկ շաբաթվա նյութերի համար։ Ու եթե այն ասենք կազմեց 0.9 (90%) ուրեմն տվյալ ԶԼՄ-ն ներքաղաքական կյանքի մասին մի 0.9 (90%) հավանականությամբ գլուխ է բռնաբարում։

Ընդ որում, այս ԼԱԽԳ-ը կարող է շատ օգտակար լինել նաև լրատվական դաշտն առողջացնելու համար։ Դրա համար պիտի միայն օրենքի ուժով փակել այն բոլոր ԶԼՄ-ները, որոնց համար որոշակի ժամանակահատվածում ԼԱԽԳ-ը կգերազանցի որոշակի թիվը, իսկ փակված ԶԼՄ-ի անձնակազմին էլ ուղարկել ուղղիչ աշխատանքներ կատարելու և վերադաստիարակավելու։

Պիտակներ. , , , ,

«Սիրիահայ ընտանիքի» ոդիսականի մասին հերթական հոդվածն է։ Կարծես թե արդեն ասվել էր, որ իրականում ասորի են եղել, ոչ թե հայ, որ նպատակը Հայաստանով 3-րդ երկիր գնալն էր և այլն։ Դա մի կողմ ” փաստերը չստուգելու հիվանդությունը հատուկ է մեր շատ ԶԼՄ-ների,լրագրողների, հրապարակախոսների և այլն։

Էլ ի՞նչ կա այս հոդվածում չստուգված փաստերից բացի։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Մեռնեմ քոփի փեյսթի զորությանը

Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը վավերացնելու մասին նորությունում նշվում է նաև հետևյալը.

Российская военная база в Армении перешла на бригадную систему. Сейчас ее численность составляет 4 тысяч 245 человек, из них 370 ” военнослужащие и 500 человек ” гражданские специалисты.

Պարզից էլ պարզ է, որ սկզբնական հաղորդագրությունում վրիպում է եղել, պիտի լիներ 3700, ոչ թե 370, բայց այս մասին հայտնող բոլոր լրատվամիջոցներում (այդ թվում բոլոր հայկական լրատվամիջոցներում) վրիպակը բարեխղճությամբ արտատպվել է։ Ժուռնալիստ ի վ Աֆրիկե ժուռնալիստ։

Պիտակներ. , ,

Ֆեյսբուքում կարդում եմ “Ադրբեջանական ռազմական օդանավերը խախտել են Արցախի օդային տարածքը”։ Ի՜, չհասկացա, անցնում եմ հղումով ու սա եմ կարդում։

Ինչպես հաղորդում են Արցախի ՊԲ ից, անցած շաբաթ հակառակորդի ավիացիան շփման գծի երկայնքով մի շարք ուսումնառազմական թռիչքներ է իրականացրել: Մասնավորապես` ապրիլի 14 –ին, ժամը 10:15-ից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային օդանավ եւ 9 ռազմական ուղղաթիռ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի շրջանակում իրականացրել են ռազմաուսումնական թռիչքներ շփման գծից 5-15 կմ դեպի խորք: Պաշտպանության բանկի հակաօդային ուժերը նշանառության եւ խիստ վերահսկողության տակ են պահել հակառակորդի ավիացիան:

Չգիտեմ էլ ինչպես սրան արձագանքեմ, ախր ո՞նց կարելի է այսքան տխմար լինել։

Պիտակներ. , ,