«Հայաստան» պիտակով գրառումները

Իշխանության հիվանդություն

Մեր իշխանությունները` գլխավորությամբ Սերժ Սարգսյանի, տառապում են “իշխանության հիվանդություն” կոչվածով: Մասնավորապես դա արտահայտվում է սեփական անսխալականության համոզվածության, որևէ քննադատություն ընկալելուն ի վիճակի չլինելու, “կուսակցության հիմնական գծից” միլիմետր անգամ շեղվել չհամարձակվելու և մի շարք այլ բաների մեջ: Իշխանական տարբեր մակարդակներում դա արտահայտվում է տարբեր ձևով. օրինակ` որևէ իրական քննարկում ու բանավեճ իշխանության բարձր օղակներում հնարավոր է այնքանով, որքանով դեռ հայտնի չէ Նախագահի Կարծիքը, իսկ հենց Կարծիքը հայտնի է դառնում, բոլորը միանգամից սսկվում են. “իրենք իրենց կարծիքը տվել են Նախագահին”: Նախագահն ինքը, ապրում է սեփական անսխալականության ու ամենագիտության համոզմամբ: Նա ամեն հարցում ունի իր Կարծիքը ու թքած, եթե նույնիսկ ալամ աշխարհի բոլոր փորձագետները տրամագծորեն հակառակն են պնդում: Որպես ասածիս վառ օրինակ. Մեծն Աչքալուսանքի առիթով Անվտանգության Խորհրդի նիստում Նախագահը հայտարարեց, որ ինքը ոչ այս կողմ, ոչ այն կողմ համաձայն չէ, որ Աչքալուսանքը վնասեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու իր Կարծիքով ճիշտ հակառակն է: Եվ բնականաբար շուրջը նստած շնչավորները միայն գլուխներն էին տմբտմբացնում: Ճիշտ այդպես ուսանող ժամանակ մենք գլուխներս տմբտմբացնում էինք, երբ դասախոսի ասածից բաաան չէինք հասկանում:

Նորմալ, առողջ իշխանություններում Նախագահը ոչ մի ինքնուրույն բան չպիտի կարողանա անել: Ցանկացած քայլ, ցանկացած որոշում, ցանկացած խոսք ու ելույթ պիտի լինի ամենատարբեր կառույցների (առաջին հերթին անվտանգության ծառայություններ, փորձագիտական և վերլուծական կենտրոններ, ինչու չէ նաև խորհրդակցական տարբեր մարմիններ, քաղաքական կուսակցություններ) տված եզրակացությունների և ռեկոմենդացիաների հիման վրա` անկախ նրանից, թե Նահագահն ինչ անձնական կարծիք ունի և որքանով է այդ կարծիքը համընկնում տրված եզրակացությունների ու ռեկոմենդացիաների հետ:

Պիտակներ. ,

Կարսի պայմանագրի մասին

gagasik-ի մոտ թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններն են ստորագրված փաստաթղթի բովանդակության վերաբերյալ: Մեր մեջ ասած տեղեկություններից դեզայի շատ ուժեղ հոտ է փչում, բայց դա մի կողմ: Եթե ենթադրենք, որ այդ տեղեկությունները ճիշտ են, ապա այստեղ մի շարք հետաքրքիր հարցեր են առաջանում:

Պարզ է, որ խոսքը գնում է Կարսի պայմանագրի վերահաստատման մասին: Սա Սևրից հետո միակ լեգիտիմ պայմանագիրն է: Ըստ իս, եթե մենք գնում ենք այդպիսի զիջման, որ վերահաստատում ենք Կարսի պայմանագրով սահմանված սահմանները, ապա պարտավոր ենք պահանջել համարժեք զիջում. այն է` ԼՂՀ փաստացի սահմանների ճանաչում և նույն Կարսի պայմանագրով սահմանաված Նախիջևանի կարգավիճակի վերահաստատում: Նման փաթեթը, չնայած այն բանի, որ ըստ էության նշանակում է հայկական տարածքների փոխանակում հայկական տարածքների հետ, բայց մյուս կողմից հանդիսանում է փաստացի գոյություն ունեցող իրավիճակի ֆիքսում: Դա այնքան էլ վատ չէ, համենայն դեպս շատ ավելի լավ է, քան տարածքներ հանձնելը: Կարող է թվալ, թե այդ քայլով, մենք մեկընդմիշտ հրաժավում ենք մեր հողերից. ռուսի ասած “фиг вам”: Ոչ մի բանից էլ չենք հրաժարվի ու մեր երեխաներին կդաստիարակենք համապատասխան ոգով, ու երբ ի վիճակի լինենք ամեն ինչ վերադարձնել, կթքենք բոլոր տեսակ պայմանագրերի վրա:

Պիտակներ. , , ,

Ванские кошки.

Ванские кошки, чуть ли не единственные кошки в мире которые любят плавать. И еще у многих ванских кошек разноцветные глаза (где-то около 25% всех кошек).

Это редкая и уникальная порода. Кошка ванской породы, описываемая, как кошка с достающей до земли длинной белой шелковистой шерстью, вытянутым телом, тигриной походкой, длинным пушистым, похожим на лисий, хвостом, глазами разного цвета (дисхромотапсия), она умна и ловка, имеет такие особенности, которые и сделали её редкой, как чистоплотность, дружелюбие, любовь к играм и особая привязанность к хозяину.
Есть еще одна особенность, делающая кошку ванской породы особенно привлекательной ” цвет её глаз. По цвету глаз кошек ванской породы можно разделить на три группы:

a) Оба глаза голубые
б) Оба глаза цвета янтаря (желтый цвет и его тона)
в) Два глаза разных цветов (в результате дисхромотапсии один из глаз голубой, второй цвета янтаря).

После Геноцида армян в 1915-1922 г.г. в некогда армянских селах поселились курды, а кошки вместе со всем скарбом в домах достались новым хозяевам. В начале 80-ых годов, в годы курдских восстаний, когда уничтожались целые курдские села, в Турции было безжалостно уничтожено большинство (около 200) ванских кошек (о чем в свое время писали немецкие и американские газеты). Поводом для этого послужило то, что курды почитали ванских кошек, что вызвало особо негативное отношение у турок. Так Министр Культуры в 80-ые годы призывал уничтожать ванских кошек, как часть курдской культуры.

Оказывается в Армении есть ферма, где этих кошек разводят. Под катом много фоток кошек из этой ферми. Фотки украдены из сайта vancat.masis.am.

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Երեկոյան դպրոց

2008թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 13-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը և «Հենակետ» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպում են «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց/դասընթացներ։

«Արարատ» կենտրոնի նմանատիպ կրթական ծրագիրը հաջողությամբ անցկացվեց 2008 թ. ամռանը։ Ամառային դպրոցի աշխատանքի մասին բազմաթիվ նյութերին, ներառյալ ԶԼՄ լուսաբանումը, կարող եք ծանոթանալ www.dproc.net կայքում։ Շրջանավարտների ու կազմակերպիչների հետ անմիջական կապ կարելի է հաստատել forum.xosq.net ֆորումի միջոցով։

Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացումը:

Առաջարկվող դասընթացներն են.
* Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցերը։
* Ազգային ինքնություն և ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։
* Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
* Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում։
* Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
* Առաջնորդական ներուժի զարգացում։

Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի իմացությունը։
Դասերն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ։

Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։

Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել dproc@henaket.org էլ-փոստի հասցեով մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։

Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։

Պիտակներ. , ,