«Հայաստան» պիտակով գրառումները

Գյուղը կրկին հիմնել է Տիգրան Կյուրեղյանը։ Գյուղում ապրում է 25 ընտանիք։ Այստեղ ծրագրերից մեկով՝ անասնապահություն կամ մեղվաբուծություն (սրանք այն երկու ծրագրերն են, որ արդեն քանի տարվա հաջողություն ունեն Բերձորի գյուղերում) սկսելու դեպքում 25 ընտանիք կսկսի մշտական զբաղվածություն, եկամուտ ու սնունդ ունենալ։
Եվ ընդամենը 4 մլն դրամի հաշիվ է։

Ասե՞մ ինչի եմ հատկապես էսօր գրում ու հատկապես էսքան ոգևորված։ Մի քանի ամիս առաջ Կարինե Հարությունյանի համար ամբողջ Հայաստանը ու հայությունը գումար էր հավաքում։ Նաև ԿՄ-ն։ ԿՄ նրա մասին հայտարարությունը մտել էր մի քանի իրարից անկախ մարդկանց միջոցով։
Էսօր Կարինեն առողջ է, ու վերադարձել է Հայաստան։

Մեր մեջ օլիգարխներ չկան։ Մարդկանց աղոթքների ու տրամադրած միջոցների շնորհիվ մարդ է բուժվել։ Գիտեմ, էն երեխան էլ, Գոշան, բուժվելու է ու առողջ վերադառնա հետ՝ Հայաստան։

Ու գիտեմ, եթե ուզենք, մեր երկիրը ծաղկելու է։

«Մենք» գյուղացիական փոխօգնության միություն» հասարակական կազմակերպություն
Արդշինինվեստբանկ, «Քաշաթաղ» մասնաճյուղ
Դրամային հաշվի համար 247380008463

http://noni-no.livejournal.com/273699.html

Պիտակներ. , ,

Կապիտուլյացիա

իրականացնել երկու ժողովուրդների փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրությունների միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար

Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի պայմանագրերով:

Եթե սկլերոզով չեմ տառապում, չեմ կորցրել բառերի իմաստը ընկալելու և կապակցված միտքը հասկանալու կարողությունս, ապա այս երկուսը Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրվող երեք նախապայմաններից երկուսն են և ինչպես տեսնում եք, դրանք կատարվել են: Ուրեմն 4 ամիս մեր ականջից լափշա էին կախում, թե “առանց նախապայմանների՜, պողոս-պետրո՜ս”:  Իսկ երրորդ նախապայմանը “օկուպացված տարածքներից” հեռանալն էր: Ես պատճառ չունեմ մտածելու, թե այն նույնպես չի ընդունվել: Այսպիսով սա կապիտուլյացիա է /ընդ որում անկախ երրորդ նախապայմանի ընդունված լինելու մասին իմ ենթադրության ճշմարտացիությունից/: Ուզում եմ հիշեցնել նաև, որ երբ ապրիլի 23-ից հետո որոշ քաղաքագետներ, մասնավորապես Արմեն Այվազյանը, հայտարարեցին այս կետերի Հայաստանի կողմից ընդունված լինելու մասին, նրանց զանազան պիտակներ կպցրեցին ու մեղադրեցին էլ պանիկյորության, էլ կեղծ, անհիմն լուրեր տարածելու, էլ ես շատ գիտեմ ինչ մահացու մեղքերի մեջ:

Պիտակներ. , , ,

Սայլի փոխարեն սայլվո՞րն է ճռռում

Հիշո՞ւմ եք այս պատմությունը: Ու այսօր այդ տականքների դեմ գործ հարուցելու փոխարեն գործ են հարուցում այդ ամենը ջրի երես հանողների դեմ: Մանրամասներն այստեղ:

Պիտակներ. ,

Մի խումբ հայ բլոգերների հայտարարություն

2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված Մադրիդյան հիմնարար սկզբունքների էությունը։

Մենք գտնում ենք, որ այդ սկզբունքները կործանարար են Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող, ԼՂՀ ու ՀՀ անվտանգության միակ իրական, այլ ոչ թղթե երաշխիք հանդիսացող տարածքի հանձնումը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ, ինչպես նաև հայկական զինված ուժերից զատ Արցախի տարածքում որևէ այլ զինված ուժի տեղակայումը խորապես հակասում են հայ ժողովրդի շահերին, խարխլում են երկրի պաշտպանական համակարգը և վտանգում Հայոց պետականության ապագան։

Մենք խստորեն դատապարտում ենք՝

” Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքները գաղտնի պահելու փաստը
” հայ պաշտոնյաների կողմից մեր ազգային շահերին հակասող սկզբունքների շուրջ բանակցություններին շարունակական մասնակցությունը
” Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հուլիսի 11-ին արված հայտարարությունը, որով վերջինս ողջունում է ՄԽ
համանախագահող երկրների ղեկավարների վերոհիշյալ բացահայտ հակահայկական հայտարարությունը

Պահանջում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից՝

” անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
” դադարեցնել մասնակցությունը ՀՀ և Արցախի համար կործանարար հետևանքներով հղի բանակցություններին
” զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց
” այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի և հայ ժողովրդին բնորոշ արիությամբ

= = = = =

Այս հայտարարության կապակցությամբ, վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 11:00 «Արմատ» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս։

Ասուլիսին մասնակցելու են

Վարուժան Գեղամյան, թուրքագետ, Բերձորի բնակիչ
Արսեն Կարապետյան, ճարտարապետ
Արթուր Ավթանդիլյան, քաղաքագետ
Հայկ Բալանյան

«Արմատ» ակումբը գտնվում է Մամուլի շենքում (Արշակունյաց 2), 3-րդ հարկ

Պիտակներ. , ,

Հ1-ով համերգ են ցուց տալիս: Ինչքան հասկացա “Հայ Ասպետ” հեռուստախաղի մրցանակաբաշխությունն է կամ դրա նման մի բան:  Համերգը “Հրազդան” մարզադաշտում է, իսկ դաշտի կենտրոնում հարմարեցված բեմի ետևում փուչիկներով Հայաստանի քարտեզն է սարքած … ճիշտ քարտեզը:

Պիտակներ. , , ,

Կըմնա չուր ժամանակին,
Մեկ Սասընա կէրթա Բաղդադ տուն կըշինի :
Սասընա մե վարպետ կասի.
-Սասընա մարդ ի՞նչ իրավունք ունի`
Էրթա ուրիշ տեղ, տուն շինի.
Ես տ’էրթամ, նրա տուն քանդիմ:
-Այ մարդ, ո՞նց տ’էրթաս, քանդիս:
Կասի.- Էս չաքյուչավ էն էլ մինչև խիմ պտի քանդիմ:
Կէրթա գյո Բաղդադ,
Խարցընիլով կէրթա, էդ մարդու տուն կըտեսնա:
Կըպռնի խըմեն կըքանդի:
Կըկյան կասին.
-Ի՞նչ իրավունք ունիս մեր տուն քան դիս:
Էտի կասի. ” Ես իրավունք ունիմ մինչև խիմն էլ քանդիմ:
Սասընա մարդ ի՞նչ իրավունք ունի,
Էրթա հուրուշ տեղ պնագվի:
Կըքանդի, կըթողնի, կըկյա:
Կէրթան առաջ,- Ուստա, էն տուն քանդի՞ր,
Տուն կասի` մինչև խիմն էլ քանդիմ,-
Կասին.- Ուստա, ախըր էն խող մնացիր ի քյու չաքյուղի վրեն
Տուր, տանինք լվանք, էն խողն չըլցվի Սասուն,
Էն չաքյուղ կըտանին, կըլվան,
Կըտան ինի, կըխարցընին, թե օր.
-Տու էն տուն լրիվ քանդի՞ր,
Կասի.- Խիմն էլ քանդիմ.
Սասընա մարդ իրավունք չունի էրթա, ուրիշ տեղ տուն շինի’:

Պիտակներ. , , ,

Փողերի լվացման մասին

Հայաստանի ցանկացած բնակիչ գիտի, որ զանազան չուլ ու փալասի և կենցաղային տեխնիկայի խանութներում տարին 365 օր զեղչ է: Թե ինչու է այդպես, քչերը գիտեն, բայց երևի շատերն են այդ հարցն իրենց տվել: Սովորաբար վերջում գալիս են այն եզրակացության, թե դա գովազդի համար է, կամ էլ եթե զեղչը կլոր տարին չէ, այլ ասենք տարին 4 ամիս, ապա. “դե կամաց-կամաց բարձրացնում են, հետո զեղչում ու գալիս իրա իսկական գնին, մարդիք էլ գնում են միամիտ-միամիտ առնում”:

Իսկ իրականում դա փող լվանալու միջոց է, որի անունը պայմանականորեն կարելի է դնել “անննննախադեպ զեղչեր”:

Ենթադրենք, թե մենք տարել զենք ենք ծախել ու ունենք 70.000 դրամ կեղտոտ փող, որը պետք է լվանալ: Ի՞նչպես դա անել: Ուրեմն գնում ենք մի 30.000 դրամի չուլ ու փալաս ենք դրսից բերում ու մաքսատանն ասում, թե 100.000 դրամի է: Քանի որ գինը մի բան էլ թանկացրած ենք ասում և հետևաբար մաքսավճարը մի բան էլ ավել ենք վճարելու, ապա մաքսատանը մեծ հաճույքով բոլոր գրանցումներն անում, իրենց մաքսավճարը վերցնում ու մի կողմ են քաշվում: Հետո բերում ենք մեր խանութում դնում, վրան կպցնում ենք “Գինը 100.000 դրամ” ու անմիջապես կողքին գրում “Զեղչ 70%”: Չնայած այդ “զեղչ 70%” պիտակին` բոլոր փաստաթղթերով դա 100.000-ոց չուլ ու փալաս է ու հետևաբար այդ ապրանքի վաճառքի դեպքում հարկ վճարվելու է 100.000 և ոչ թե 30.000 դրամի համար: Արդյունքում ապրանքը վաճառելուց հետո, մենք ստացված 30.000 դրամին վրա բերում ավելացնում ենք էն մեր զենքի վաճառքից ստացած 70.000 դրամը, այդ ամբողջ 100.000-ից հարկերը խելոք մուծում ենք ու գնում ենք տուն քնելու: Բոլորը չաղ ու բախտավոր են. մենք` քանի որ հաջողությամբ լվացել ենք անօրինական 70.000 դրամը, մեր գնորդը` քանի որ համզված է, որ 100.000 շոր է առել 30.000 դրամով, մաքսավորներն ու հարկային տեսուչները` քանի որ մաքսային ու հարկային մուտքեր են ապահովել: Որպես հետևանք, ոչ ոք սրա դեմ չի սկսելու պայքարել, վերջ ի վերջո սա էլ է բյուջե լցնելու ձև ու համ էլ ստվերային տնտեսությունում պտտվող գումարները թեև միջնորդավորված, բայց բերվում են բյուջե: Սենց բաներ:

Հ .Գ.

Փողոցում անցնելուց ուշադրություն դարձրեք զեղչերով խանութներին ու մտովի պատկերացրեք, թե ինչ գումարներ են լվացվում:

Պիտակներ. , , , ,

Երեսփոխանական

Ե՞րբ էինք վերջին անգամ տեսել, որ ԱԺ-ում կառավարության ներկայացրած օրինագծին սենց քննադատեն: Ես չեմ հիշում տենց բան: Ուրեմն հիշեցին էլ ֆաշիստական Գերմանիա, էլ Կարմիր տեռոր, էլ հակասահմանդրական, էլ կառավարության վստահության հարց, էլ տապալված հակաճգնաժամային ծրագրեր, էլ ներքին արտադրող ու էլ ես շատ գիտեմ թե ինչ: Հայրենի երեսփոխանների միտքը թռիչքներ էր, որ ապրում էր: Ես, որ Արշակ Սադոյանի գնալուց հետո ԱԺ չեմ նայում, երեկ ուղղակի զմայվում էի այդ հեռուստաթատրոնով: Մի քիչ էլ, որ գնար, կսկսեին արդեն իրանց մեջից մատնացույց անել, թե “այ հենա սաղս էլ գիտենք, որ էս մեր կոլեգան հարկեր չի մուծում, թող իրան գործող օրենսդրությամբ էն բանից անեն”: Ասեմ, որ առավել մոտիկ էին մատնացույց անելուն դո… թֆու “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամները: Հա, հա:

Ես  իհարկե համաձայն եմ, որ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները էշություններ են, բայց երեսփոխաններ ջան, էտ որ Կառավարությունը ուրիշ էշություններ էշությունների հետևից բերում էր. էլ կրթական, էլ ընտրական, էլ եսիմ ինչական, խի՞ ձեն չէիք հանում, այ ես ձեր էն մաշված “Այո”-ի կնոպկին ղուրբան: Էտ, որ մանր ու միջրն բիզնեսին էին “ստվերից հանում”, էտ խի՞ մի ծպտուն չէիք հանում, այ ես ձեր երեկվա ճարտասանությանը մեռնեմ: Դուք ոչ մեկդ մանր ու միջին բիզնես չունեք, դրա համա՞ր:  Հիմա հենց ձեր կաշվին են կպնում, տենց ռեզկի ազգի մասին մտածող դառաք, հա՞:

Պիտակներ. , , ,

Ինչո՞ւ ենք մենք դեբիլ

Վերջին մեկ-երկու օրվա կռիվ-կռվի մասին:

Եթե խմելու ջրով լցված դույլի մեջ մի քիչ ցեխ լցնենք, ապա ջուրը դույլում կդառանա ցեխաջուր:

Դրանից հետո կարելի է նստել ու երկար-բարակ դատողություններ անել այն բանի շուրջ, թե այդ դույլի մեջ իրականում ցեխաջուր չի, այլ մաքուր ջուր է, որ պարզապես այնտեղ կան ցեխի մեջ մտնող նյութերի մի քանի միլիարդ մոլեկուլներ, բայց դրանց կողքին կան նաև ջրի հազարավոր միլիարդների հասնող մաքրամաքուր մոլեկուլներ ու այդ մի քանի միլիարդ ցեխի մոլեկուլների պատճառով չի կարելի ընդհանրացումներ անել ու դույլի ամբողջ ջուրը կոչել ցեխաջուր: Առավել զգույշները կխոսեն ոչ թե ցեխաջրի, այլ  ցեխի 10%-անոց, 20%-անոց և այլն լուծույթների մասին: Բայց այդ բոլորը կմնան միայն տեսական դատողություններ, ինչպես և ցեխաջուրը կմնա ցեխաջուր, ու հենց հերթը հասնի այդ դույլից ջուր խմելուն, բոլորը միանգամից, այդ թվում վերոհիշյալ դատողություններ անողները, զզվանքով երեսները կծամածռեն:

Ընդհանրապես ազգի որակը որոշվում է ոչ թե այդ ազգի լավագույն ներկայացուցիչներով, այլ ընդհակառակը` վատագույններով, ինչպես և ջրի որակն է որոշվում ցեխի մոլեկուլներով:

Մի խոսքով, հայրենակիցներ ջան, եթե դույլում ցեխաջուր է, պետք չի ինքնաներշնչել, թե այնտեղ մաքուր ջուր է. դա ինքնախաբեություն է: Դրա փոխարեն դույլի ջուրը մաքրեք, որ հետո հանգիստ հագեցնեք ձեր ծարավը:

Պիտակներ. , ,

Շարմազանովը “25 րոպե”ում

Միացրեցի Հ1-ով “25 րոպե” հաղորդումը. ափսոս կեսից: Միացրեցի հենց այն պահին, երբ հաղորդման հյուր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Նոբելայն մրցանակի է արժանի:  Հետաքրքիր է, Շարմազանովը Փղի բլոգը կարդու՞մ է, թե չէ:

Մնացածից ինչ հասցրեցի լսել, դա այն էր, որ. “Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, և ուրեմն պարզ տրամաբանությունն ասում է, որ դա նրանց ձեռնտու չէ, մտեք ինտերնետ ու կարդացեք”:  Հետաքրքիր է, պարոն Շարմազանովը շախմատ խաղալ գիտի՞: Քանի՞ քայլ առաջ է կարողանում մտածել: Ես օրինակ շախմատ խաղալ չգիտեմ, բայց վերջին 4 տարում անընդհատ շփվել եմ ադրբեջանցիների հետ ու եկել եմ այն համոզման, որ ցանկացած շարքային ադրբեջանցի իր դերասանական վարպետությամբ մի մատով կծալի բոլոր օսկարակիր դերասաններին միասին վերցրած: Դատողություններ անել, հենվելով ադրբեջանցիների ռեակցիայից … դե լավ:

Խոսեց նաև, թե ինչքան են գովել Սերժ Սարգսյանին ու նաև թե ինչքան է փափկել Իլհամ Ալիևը, որ հիմա ասում է “միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներ”:  Սենց բաներ: Ախր Շարմազանովը վախտին խելքը գլխին տղա էր, է:

Պիտակներ. , ,