«աշխատանք» պիտակով գրառումները

Գործի տեղը մի հատ ամիրգացի դավադիտ արեց, թե խի՞ սա սենց չի, խի՞ սա նենց չի, խի՞ էս, խի՞ էն։ Հիմա մտածում եմ գրեմ. «The country is not country, my dear friend»։

Պիտակներ. , ,

Գործի տեղը մի հատ զահրումար էին ուզել, էտ զահրումարի նկարագրությունը պահանջեցի, ուղարկեցին մեջը լիքը հակասություններով ու անորոշություններով։ Մի ձև հետները սաղ ճշտեցինք, ես գրեցի, ճամփեցինք։ Հետո պարզվեց, որ իրանք իրականում ուրիշ ձև են ուզեցել, էլի գրեցին, թե ինչ են ուզում, ուղարկեցին, ընդ որում էտ նոր գրածը առաջին գրածի հետ սափսեմ ոչ մի կապ չուներ։ Դե էլի հակասությունները, անորոշություններ, էլի հարցեր … մի խոսքով, էտ էլ փոխեցի ըստ նոր նկարագրության, ճամփեցինք։ Ու էսօր առավոտը թազա աչքալուս ” «գիտեք, հաճախորդը սենց մի հատ բան ա ուզում անել, բայց էտ զահրումարը չգիտենք խի տենց բան չի անում, ի՞նչն ա սխալ»։ Է չի անում, որովհետև նկարագրության մեջ գրած չի, որ պտի անի, խոսքի էտ զահրումարը կոֆե էլ չի դնում, կարողա՞ մի օր էլ դրա վրա զարմանաք։ Մի խոսքով, ոնց քցում բռնում եմ, էս ամերիկացիների երկիրն էլ երկիր չի։

Պիտակներ. , ,

Էսօր գործի տեղը հերթական անգամ “վերևներից” սպիտակ ձյաձյաներ էին եկել պատմելու, թե ինչքա՜ն լավնա մեր ընկերությունը ու թե ինչքա՜ն երջանիկ ենք մենք, որ այնտեղ աշխատում ենք: Մի խոսքով, օրվա ամբողջ առաջին կեսը լավ քնեցինք:

Պիտակներ. ,