Բան չեմ հասկանում: Մոտ մի շաբաթ առաջ համացանցով մեկ տարածվեց “Կիլդիմ” կոչվող մուլտֆիլմից երկու հատված: Ես էլ էի մոտս դրել: Այն ժամանակ, մուլտֆիլմի մյուս մասերը փնտրելիս, ես իմացա, որ մուլտֆիլմը նկարում է “Ռոբերտ Սահակյանց” ստուդիան. http://www.armtimes.com/en/node/18685 (հոդվածը տպվել է 2010 թվականի հոկտեմբերի 23-ին): Հոդվածից նաև իմանում ենք, որ նախագիծն ունի հովանավոր` “ՄԱՊ” ընկերությունը և որ Յութուբում կա անոնս (ի դեպ, այդ անոնսը, որը դեռ մի երկու օր առաջ կար, հիմա չեմ կարողանում գտնել ” այն իրենից ներկայացնում էր մուլտֆիլմի սկիզբը, երբ ադրբեջանցին ինքն իրեն պայթեցնում է):

Անցնենք առաջ: Այսօր նկատում եմ, որ իմ մոտ դրված հատվածների վերնագրերում հայտնվել է հղում killdim.com կայքի վրա: Այդ վիդեոները դնելու պահին նման բան չկար: Եվ ընդհանրապես, վերջին շաբաթում Յութուբում հայտնվել են մուլտֆիլմերի մի քանի կրկնօրինակներ և բոլորում կա հղում այդ կայքի վրա: Կայքից այցելուն իմանում է, որ մուլտֆիլմը նկարում է “Kill Dim Production” (կտո վսե էտի լյուդի?), բայց իրենք ունեն ֆինանսական խնդիրներ և դրա համար պետք է իրենց օգնենք: Ի դեպ, կայքը գրանցվել է հունվարի 20-ին: Մի քիչ էլ եմ փնտրում և հանդիպում եմ հետևյալին. http://www.bravo.am/news/“kill-dim”/ : Բռավո.ամ-ին տված հարցազրույցում հեղինակները (՞) հրաժարվում են բացահայտել իրենց ով լինելը.

Մենք ցանկանում ենք ստվերում մնալ, որպեսզի հանգիստ շարունակենք մեր «սեւ» պայծառ գործը : Ինչ տարբերություն, թե ովքեր են հեղինակները, կարեւորը, որ նման աշխատանք է իրականացվում»,- պատմում են հեղինակները:

Ես փորձեցի նաև “Ռոբերտ Սահակյանց” ստուդիայի կայքում որևէ տեղեկություն գտնել, բայց այնտեղ ոչինչ չկար:

Մի խոսքով, ինչի՞ է այս ամենը նման:

Պիտակներ. ,