Ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանում ամեն ջոկատ ինքն էր իր գլխի տերը։ Էն որ Մոնթեն վրդովված բողոքում էր, թե դիրքը թողել, գնացել են ընկերոջ թաղմանը։ Դիսցիպլինան թույլ էր, պրոֆեսիոնալ զինվորականներին բանի տեղ դնողներն էլ քիչ էին` հատկապես ցածր օղակներում։ Դա վաաբշե հայտնի բանա. փոխադարձ քամահրական վերաբերմունք ու կոնֆլիկտ կամավորական-ֆիդայու ու պրոֆեսիոնալ-զինվորականի միջև։ Մենակ մեր մոտ չի տենց, բոլոր տեղերում ա։ Պատճառների մեջ չխորանամ, վոոբշեմ տենց աշխարհի դրվածքը։

Հետո եղավ 92-ի ամառվա կատաստրոֆան ու քանի որ հայը պրպտող միտք ունի, էդ պրպտող միտքը սկսեց հարցնել. «բա խի՞ պտի սենց էղներ»։ Ու ըտեղ նորից մեյդան եկան պրոֆեսիոնալներն ու բացատրեցին, որ տենց պտի էղներ, որովհետև տենց էր գրած իրանց ուչլիշչաների դասագրքերում։ Ու իրականում էդ պահից սկսվեց կանոնավոր բանակի ձևավորումը, և բոլորին խցկեցին էդ բանակ։ Ով համառորեն չէր ուզում խցկվել կամ ցրեցին, կամ … լավ, не будем о грустном։

Հիմա, Ուկրաինայի հարավ-արևելքի զինված խմբավորումներում մենք նույն էդ խնդիրները կարող ենք դիտել, էն էլ օնլայն։ Էլի կոնֆլիկտ ոչ զինվորական ապստամբների ու զինվորական ապստամբների միջև։ Էլի դիրքերը ինքնագլուխ թողնել ևն, ևն։

Շատ տիպիկ է օրինակ ապստամբների Սլավյանսկի խմբավորման ու Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի գործողությունների համեմատությունը։ Առաջինի ղեկավարը մի շարք հակամարտություններով անցած փորձառու զինվորական է` Իգոր Ստրելկով։ Ֆորմալ առումով երկրորդի ղեկավարն էլ է զինվորական. Դոնեցկի «Ալֆա» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկի։ Բայց միայն ֆորմալ առումով, որովհետև ըստ էության այդ մարդը գիտի միայն շենք գրավել, իսկ մարտական գործողությունների մասին պատկերացում չունի։

Ու էլի տիպիկ է, որ նույն Խոդակովսկին գործում է սամ սեբե ռեժիսյոր վիճակներում։

Հիմա եթե համեմատենք երկուսի արդյունքները, ապա Սլավյանսկում մինիմալ սեփական կորուստներով ապստամբներն իրենց հաշվին են գրանցել ուկրաինական ուժայիններին հասցված ամենացավալի կորուստները (բացառությամբ Վոլնովախայի բլոկ-պոստի ոչնչացումը ու Ռուբեժնոեի մոտ եղած մարտը), ներառյալ` ավիացիայի բոլոր կորուստները։

Դրա դիմաց «Վոստոկն» աչքի է ընկել Դոնեցկի օդանավակայանի տապալված գրոհով, սեփական բազան անզգուշորեն ուկրաինական օդուժի հարվածի տակ դնելով ու սահմանապահ ուղեկալի տապալված գրոհով։ Եվ դա այն դեպքում, որ «Վոստոկն» առնվազն ավելի վատ չէ զինված ու հաստատ ավելի լավ է մատակարարվում։

Հիմա ինչի եմ էս ամեն ինչը գրում։ Գրում եմ, որովհետև լիքը մարդ եմ տեսնում Հայաստանում, որ դեռ ապրումա բանակի նշանակության ու դերի մասին ֆիդայական պատկերացումներով ալյա 92 թիվ կամ «Ռանչպարների կանչ»։ Բանակի կայացման մեր պատմությունն ադեկվատ շարադրված ու գրված չէ ու դրա դերն ամբողջ խորությամբ չի էլ գիտակցվում։ Ու այդ ամեն ինչը հազիվ թե առաջիկայում արվի քաղաքական պատճառներով, բայց փոխարենը կա հնարավորություն նույն պրոցեսը տեսնել ու հասկանալ ուրիշի օրինակով։

Պիտակներ. , , ,