«“մահմեդական հայեր”» պիտակով գրառումները

Ֆռազա դնյա իմ համար արդեն ավանդական դարձած «մահմեդական հայերի» բազարներից.

народ, просто послушайте песни хемшил)))))))))))))) вы поймете как они стремятся в Армянство)

Հ.Գ.
Հեղինակը այս գրառման հրապարակամանը չէր առարկում։

Պիտակներ. , ,

Մահմեդական, աթեիստ ու կաթոլիկ հայերի տարբերության մասին

Ահավոր հոգնել եմ այսօր ու դեռ լիքը գործ ունեմ, բայց այս գրառումը ուզում եմ անել անպայման, որովհետև ամենատարբեր տեղերում ու ռեգուլյար ստիպված եմ լինում այս թեմային անդրադառնալ: Ժամանակ առ ժամանակ, երբ հերթական անգամ գլուխ է բարձրացնում այսպես կոչված մահմեդական հայերի թեման, ամենատարբեր մարդկանց կողմից շրջանառության մեջ է դրվում միևնույն թեզը. “ի՞նչ է կաթոլիկ/աթեիստ/աղանդավոր հայերը հայ չե՞ն”: Թեզը արտասանվում է և վերջ, շախ ու մատ բոլոր նրանց, ովքեր ասում են “չկան մահմեդական հայեր”: Սակայն իրականում ոչ շախ կա, ոչ էլ առավել ևս մատ, այլ կան մի քանի սխալներ, որ մարդիկ թույլ են տալիս:

Առաջին սխալը դա այն է, որ որոշակի խմբի համար արված դատողությունները չի կարելի հենց այնպես վերցնել ու փոխադրել մեկ այլ խմբի: Եթե մեկը պնդում է, որ մահմեդականը չի կարող լինել հայ, դա ամենևին չի նշանակում, թե կարելի է ընդհանրացնել այդ պնդումը և ասել. “որևէ այլակրոնը չի կարող հայ լինել”: Դա նախ և առաջ տրամաբանակն սխալ է, քանի որ մահմեդականի հայ չլինելու մասին պնդումը բխեցվում է Իսլամի, իսլամի կրողների ու իսլամական աշխարհի որոշակի յուրահատկություններից, որոնք այլ կրոններում կարող են բացակայել, կարող են նաև չբացակայել: Այստեղ ես կբավարարվեմ Իսլամի և Կաթոլիկության միայն մեկ էական տարբերություն նշելով. Իսլամը այսօր մեր երկու թշնամիների կրոնն է, Կաթոլիկությունը` ոչ:

Անցնեմ առաջ: Երկրորդ սխալը, որ արվում է, դա ազգային պատկանելիության հարցը շատ պարզ մոդելի շրջանակներում դիտարկելն է: Մարդիկ որպես ազգային պատկանելիության մոդել վերցնում են “հա՞յ է, թե՞ հայ չէ” հարցապնդումը: Եվ եթե նշվում է, որ կրոնը որոշիչ դեր ունի ազգային պատկանելիության հարցում, ապա այս մոդելի շրջանակներում ստացվում է, որ այո, կաթոլիկ հայը հայ չի, ռեինկարնացիային հավատացող հայն էլ հայ չի, աթեիստներն էլ հայ չեն ու հայ չեն: Սակայն այս բինար մոդելը շատ պարզունակ է նման բարդ հարցը նկարագրելու համար: Բանը նրանումն է, որ կան մեծ թվով գործոններ, որոնք որոշում են մարդու ազգային պատկանելիությունը: Այդ գործոնները կարող են ունենալ տարբեր կշիռ, լինել խիստ էական, կամ ոչ այնքան էական: Տարբեր ազգերի դեպքում կարող են լինել որոշիչ գործոնների տարբեր հավաքածուներ և ավելին` այդ հավաքածուները կարող են տարբերվել նույն ազգի համար պատմական տարբեր ժամանակաշրջաններում ու վայրերում: Եվ ահա, վերոհիշյալ բինար մոդելն ի վիճակի չի հաշվի առնել բոլոր այս գործոնները ու առավել ևս համադրել դրանք: Շատ ավելի ճշտգրիտ /բայց ոչ ամենաճշտգրիտը/ մոդել է “որքանո՞վ է հայ” տարբերակը: Եթե պայմանականորեն հային բաշխենք 0-ից մինչև 100 տոկոսանոց հայերի, ապա բոլոր հակասությունները վերանում են: Հայ ազգի համար այսօր որոշիչ ազգապատկան գործոններից նահանջը, դա որոշակի նահանջ է հայությունից /0-ից մինչև 100 տոկոս/: Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մեր ազգային պատկանելիության հիմնական որոշիչներից է ու որպես հետևանք և Կաթլիկությունը, և Իսլամը դա նահանջ են հայությունից, բայց տարբեր չափով: Կաթոլիկության դեպքում այդ նահանջը աննշան է, իսկ Իսլամի դեպքում ահռելի: Եվ ահա արդեն այս փաստից կարելի է կատարել եզրահանգում, որ այո, մահմեդական հայեր չկան, իսկ կաթլիկ հայեր` կան: Թե ո՞ր կետից սկսած է հայը դադարում հայ լինելուց, որտեղո՞վ է անցնում սահմանը. 40 տոկոս, 50 տոկոս, 60 տոկոս ” այս հարցի պատասխանը խիստ պայմանական է. դա նույն է, թե հարցնես. ծովի մակերևույթից հաշված որերո՞րդ մետրում է ավարտվում Երկրագունդը, և սկսվում Տիեզերքը:

Եվ մի բան էլ ավելացնեմ. հաճախ նշվում է, թե կարևորը ինչ է իրեն համարում մարդը ինքը: Իհարկե, դա շատ կարևոր գործոն է, բայց ամենևին միակ և առավել ևս վճռորոշ գործոնը չէ: Կան մարդիկ, ովքեր իրենց մի անգամից մի քանի ազգի ներկայացուցիչ են համարում, կան մարդիկ, ում համար ազգային պատկանելիությունը պարզապես գրառում է անձնագրում կամ պապիկից մնացած հիշողություն, և կան մարդիկ, ովքեր պարզապես ինքնախաբեությամբ են զբաղվում: Այսինքն` սա խիստ սուբյեկտիվ, դժվար գնահատելի գործոն է, ինչն ինքնաբերաբար անիմաստ է դարձնում այս գործոնը ինքնուրույն, մյուս գործոններից անկախ դիտարկելը:

Պիտակներ. , , ,